Показаны сообщения с ярлыком գյուղատնտեսություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком գյուղատնտեսություն. Показать все сообщения

воскресенье, 31 мая 2015 г.

«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու արվեստ /VanArdi wine


Հայկական խաղողագործության ու գինեգործության հինավուրց ավանդույթների լավագույն շարունակող «ՎանԱրդի» ընկերություն: Տեղակայման վայրը՝ Աշտարակի շրջան, գյուղ Սասունիկ: Հայկական շուկայում է 2014-ի նոյեմբերից: Ամիսների կենսագրություն և արդեն ճանաչելի անուն ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան գինեսերների շրջանում: Հայկական գինու կախարդական հատկությունները ամփոփել նոր փիլիսոփայության մեջ ու հրամցնել ոչ միայն գիտակ, այլև քմահաճ քիմքի: Այս առաքելությամբ է «ՎանԱրդի» բրենդի հայկական գինաշխարհում:

Հայոց արևահամ խաղողից պատրաստված աստվածային ըմպելիք, որ ամբարում է հայրենի հողի հզոր ու կենարար ուժը: Իսկական գինու գիտակը գոնե մեկ անգամ պետք է համտեսի ՎանԱրդի՝ նորովի բացահայտելու հինավուրց հայկական գինու խորհուրդն ու ջերմացնող ուժը:




«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու չափանիշ:
Հեռ.` +374 94535050
www.vanardi.com

пятница, 17 апреля 2015 г.

MARQUIS՝ որակը սկսվում է այստեղից


Աշխարհում վաղուց հայտնի MARQUIS բրենդի ապրանքատեսականին Հայաստանում է արդեն 5 տարի: Բարձրորակ և դիմացկուն պոմպեր, ջրի ծորակներ, գեներատորներ, կենցաղում կիրառվող պարագաների մեծ ընտրանի, որոնք երկարատև փորձարկումներ են անցել՝ ապացուցելով իրենց հուսալիությունը: Գործունեության հիմնական ուղղություններն են պոմպերի 4 հիմնական տեսակների՝ կենտրոնախույս, խորքային և սուզապոմպերի արտադրությունն ու վաճառքը: Ընկերությունը մասնագիտացած է պոմպերի 100-ից ավելի մոդելների արտադրության ոլորտում:

Տնտեսության և, հատկապես, գյուղատնտեսության ոլորտի զարգացումները պահանջում են շարունակական տեխնիկական նորարարություններ: MARQUIS բրենդը փորձում է համահունչ լինել շուկային ու սպառողների պահանջներին: MARQUIS-ը օգնության է հասնում պոմպերի և գեներատորների նոր տեսակներով. այն կհետաքրքրի հատկապես գյուղատնտեսներին: Վերջիններս աչքի են ընկնում թե՛ նոր տեխնիկական լուծումներով, թե՛ խնայող համակարգերով: Ընկերության տեսականին, որում ծորակները նորություն են, ներկայացված է շինանյութի բոլոր խանութներում: MARQUIS-ը “ Շինարարություն և վերանորոգում. Էքսպո 2015” ցուցահանդեսի մասնակիցների թվում էր՝ մարդաշատ տաղավարով: MARQUIS-ի հավաքածուի մեջ ուշագրավ են հատկապես ջրի ծորակները, որոնք, բացի նորույթ լինելը, նաև պատրաստված են բավական դիմացկուն մետաղից, որի բաղադրության շնորհիվ էլ աչքի են ընկնում երկարակյաց են կիրառման մեջ:

 MARQUIS ծորակներն առանձնանում են նաև ժամանակակից լուծումներով: MARQUIS բրենդային հավաքածուն առաջարկում է նաև սանհանգույցի կահավորմանն անհրաժեշտ պարագաներ, որոնց շնորհիվ Ձեր լոգասենյակն ու սանհանգույցը կունենան նորաոճ տեսք և կդառնան Ձեր բնակարանի ամենահաճելի վայրը: MARQUIS բրենդը մեր երկրում 5 տարիների ընթացքում հասցրել է ճանաչելի դառնալ հայ սպառողների շրջանում՝ մշտապես նորացվող տեսականու, որակի և գնի մատչելի համադրության, սպառողի հանդեպ ազնիվ մոտեցման շնորհիվ: Գնելով մեկ անգամ՝ խնայում եք շատ ավելի երկար: MARQUIS՝ որակը սկսվում է այստեղից: Հեռ. 093 24 21 24

среда, 12 ноября 2014 г.

«Յունիֆիշ» - թարմության ու որակի չափանիշ/Unifish LLC



Մարդու սննդակարգում անփոխարինելի  է ձկնամթերքի դերն ու նշանակությունը: Ձկան տարբեր տեսակները, ինչպես նաև  սև ու կարմիր ձկնկիթը  օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ վիտամիններով և սպիտակուցներով՝ նպաստելով առողջության պահպանմանն ու կյանքի տևողության երկարացմանը: Հայկական ձկնաբուծության լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու նպատակով 2007-ին հիմնադրվեց «Յունիֆիշ» ՍՊԸ-ը : Արտադրական տեմպերի ավելացմանը զուգահեռ գնալով կրկնապատկվեցին նաև հաջողությունները, ընկերությունն աստիճանաբար գրավեց իր հաստատուն տեղը հայկական ու արտասահմանյան շուկայում: Բայց ամեն ինչ հերթականությամբ:

Դեռ 2006թ. «Յունիֆիշ» ընկերությունը մասնակցել էր Իտալիայում անցկացված միջազգային կոնֆերանսին‎‎ և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցահանդեսին՝ ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել հայկական իշխանի սպառողների ստվար բանակ նաև արտերկրում: 2009-ին իշխանի արտադրությունը գերազանցել է 230 տոննան: Արտադրական տարածքների ընդլայնման և նոր տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրման շնորհիվ արդեն 2010 թ-ին թողարկվող ապրանքային ձկան քանակը հասցվեց տարեկան  մինչև 350-400 տոննայի: Ընկերությունն իրականացնում է ոչ միայն  իշխանի տեսակների՝ ոսկեգույն, ծիածանափայլ, գեղարքունյաց, այլև բավական թանկարժեք համարվող այլ ձկների՝  թառափի, կարմրախայտի, անգամ ճապոնական կարպ-կոյի ապրանքային բուծում: Արդյունքները գոհացուցիչ են:

«Յունիֆիշ» ընկերությունը մշտապես թարմացնում է իր տեխնիկական բազան՝ արտադրությունը համալրելով նորագույն  սարքավորումներով և հետևելով ոլորտի  տեխնոլոգիական նորամուծություններին: Ասվածի լավագույն ապացույցը՝ շահագործման հանձնված, ճապոնական առաջատար արտադրող «Դայկին» ընկերության շոկային սառեցման ժամանակից գործարանն է, որ  հնարավոր է դարձնում հեղափոխական նորարարություններ ձկնարտադրության մեջ՝ վերջնական սպառողին հասցնել լավագույն որակի թարմ արտադրանք:

«Յունիֆիշ» ընկերությունը ևս իր առատ ձկնատեսականիով մասնակցեց  հոկտեմբերի 17-19-ը մայրաքաղաքում կայացած Արմ Պրոդ էքսպո 2014 ցուցահանդեսին,որի  ժամանակ արժանանացավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնակի ուշադրությանը: Նախագահի հետ զրույցում «Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը քննարկեցին  ջրային ռեսուրսների ճիշտ ու խնայողաբար օգտագործման հեռանկարները:  
Կարևորելով մաքուր ու առողջ սնունդ արտադրելու սկզբունքը՝ «Յունիֆիշ» ընկերությունն իշխանազգիների արտադրման համար կիրառում է ֆրանսիական արտադրության հավաստագրված համակցված կերեր` առանց աճի խթանիչների և գենետիկորեն փոխակերպված հավելումների:  Իշխանի աճեցման համար ապահվված են բոլոր պայմանները՝ որակյալ ինքնահոս ջուր՝ համապատասխան ջերմաստիճանի, հավասարեցված հաշվեկշռով համակցված կեր և ճիշտ ընտրված վիտամինացված հանքային բաղադրություն, որի շնորհիվ  1 տարուց էլ քիչ ժամանակահատվածում աճեցվում են սիրված ու հարգի իշխան ձկնատեսակը: Այս ամենի շնորհիվ տարեցտարի  «Յունիֆիշ»-ն ավելացնում է արտադրական ծավալները, իրականացնելով ձկան առաքում նաև ողջ հանրապետության տարածքում՝ սեփական մասնագիտացված մեքենաներով:
 «Յունիֆիշ»   - թարմության ու որակի չափանիշ:
 ՀՀ., Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա
Հեռ.: (374 91) 00 32 61
Էլ-փոստ: info@unifish.am,



воскресенье, 8 мая 2011 г.

Օձունում արդեն հակակարկտային կայան է գործում


Օձունում խորհրդային տարիներին հակակարկտային կայան կար, որը կարկուտից ապահովագրում էր ոչ միայն Օձունի, այլ նաև մերձակա գյուղերի ցանքատարածությունները: