Լիբանանահայ 20-ամյա Ասպետ Հարմանդայանն այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից ստացավ մարզպետի թվով չորրորդ ոսկե մեդալը:Վերջինս հայրենասեր,բարեգործ Ասպետը նվիրեց բոլոր բարերարներին:
четверг, 20 октября 2011 г.
понедельник, 17 октября 2011 г.
Դանիելյանների ընտանիքին Ասպետը տուն նվիրեց
Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Դանիելյանների 10 հոգանոց ընտանիքի խնդիրներին անդրադարձա մեկ ու կես տարի առաջ,որոնցից ամենակարեւորը սեփական ծածկ չունենալն էր :Օգնելու ցանկություն հայտնողներ շատ եղան,կարեկցողներ`ավելի շատ,սակայն նրանցից մեկը` լիբանանահայ 20-ամյա երիտասարդ` Ասպետ Հարմանդայան անունով,իր բարեգթությամբ գերազանցեց բոլորին:Նրա նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց,որտեղ սկսեցին Դանիելյանների համար տուն գնելու նպատակով գումար հավաքել:Անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո բարեգործ երիտասարդը մոտ մեկ շաբաթ առաջ եկավ Հայաստան:Արդյունքը եղավ այն,որ Դանիելյաններն արդեն տուն ունեն:
среда, 12 октября 2011 г.
Լավագույններն արժանացան մրցանակների
Ռուսաստանի հայերի միությունը 10 տարեկան է:Ձեւավորված ավանդույթի համաձայն`այս տարի եւս Միության կողմից Հայաստանում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:Այս տարի բոլոր միջոցառումները նվիրված են եղել ՀՀ անկախության 20-ամյակին:Ամփոփվել են գիտական եւ ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական մրցույթի արդյունքները:Մրցույթն անցկացվում է արդեն 5-րդ անգամ Համաշխարհային Հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օժանդակությամբ:Հաղթողներին մրցանակներ են շնորհվել 10-ից ավելի անվանակարգերում,այդ թվում լրագրության ասպարեզում :<Անկյուն գումարած 3> ՀԸ մրցանակի է արժանացել Արմանուշ Նիազյանի հեղինակային <Երիտասարդական Հայացք> հաղորդաշարի համար :/ՏԵՍԱՆՅՈՒԹ/
пятница, 7 октября 2011 г.
Պատանի ԵԿՄ-ի խմբակներ են ստեղծվում Ալավերդի քաղաքի դպրոցներում
Պատանի ԵԿՄ-ի դպրոց ընդունվելու համար, Ալավերդու թիվ 8 եւ 12 դպրոցներում ծնողի ներկայացրած դիմումի համաձայն ընդունվում են դիմումներ:Աշակերտները ոգեւորված են ծնողները մտահոգված:
Ալավերդու հիվանդանոցը դեռևս գույք չունի
Ալավերդու Բժշկական կենտրոնի մասնաշենքն արդեն լիովին պատրաստ է շահագործման, սակայն մինչև տարեվերջ դեռ այստեղ չի տեղափոխվի ստացիոնար մասի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:
Подписаться на:
Сообщения (Atom)