пятница, 7 ноября 2014 г.

Հայաստանի Երիտասարդ Գործատուների Միություն/Union of Young Businessmen of Armenia



Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունը, որ առաջիկայում կկոչվի Հայաստանի Երիտասարդ Գործատուների Միություն, ի դեմ միության նախագահ Մուշեղ Ավետիսյանի, այս հարցում, չափազանց նախանձախնդիր է: Գործարար կապերը շարունակաբար ամրապնդվում են փոխադարձ այցելությունների ու փորձի փոխանակման միջոցով:

 Հոկտեմբերի 24-ին Երևանի Մետրոպոլ հյուրանոցում Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը հրավիրել էր գործարար հանդիպում, պատվավոր հյուր ունենալով Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Բելտրանին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-մեքսիկական գործարար հարաբերությունների ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպան Բելտրանը կարևորելով և ողջունելով նման հանդիպումները հայտնեց անմիջական աջակցությունն ու պատրաստակամությունը հայ-մեքսիկական հարաբերությունների խթանման հարցում:
Համագումարին Հայաստանի երիտասարդ գործատուների միության անդամները հնարավորություն ունեցան հարցու պատասխան ունենալու Մեքսիկայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Ռուբեն Բելտրանի հետ և կարծիք են հայտնում, որ այսպիսի հանդիպումները բավական արդյունավետ են՝ գործարար շփումների շրջանակների ընդլայնման տեսակետից:

Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը գոհ էր հանդիպումներից և նույնպես պատրաստ ծառայեցնելու իր ներուժը՝ ակտիվացնելու 2 երկրների գործարար շփումները:




вторник, 4 ноября 2014 г.

R.O.C.S. արդեն Հայաստանում



  Աշխարհահռչակ  «Ռոքս» ապրանքանիշի  արտադրանքն արդեն հասանելի է հայ սպառողներին:  Ընկերությունը, որ ներկայացուցչություններ ունի աշխարհի  28 երկրներում, 2014 թվականից պաշտոնապես  նաև Հայաստանում է՝ հասցնելով  ամիսների ընթացքում դառնալ ճանաչելի ու սիրված  բրենդ: Բերանի խոռոչի և ատամների խնամքի համար նախատեսված «Ռոքս» ապրանքանիշի հիգիենիկ միջոցները, ինչ խոսք, նոր քայլ են ստոմատոլոգիայի ոլորտում՝ ոչ միայն որակապես, այլև նորարար մոտեցումներով:

«Ռոքս»՝ ապրանքանիշ բոլորի համար

«Ռոքս» ապրանքանիշի բարձրորակ հիգիենիկ միջոցները՝ պատրաստված բնական հումքով,  տարբեր տարիքի ու նախասիրությունների  մարդկանց համար են՝ երեխաներիդեռահասների և մեծահասակների, անգամ ծխախոտի և սուրճի սիրահարների: Ատամների մաքրման կրկնակի համակարգի շնորհիվ՝ այն չեզոքացնում է նույնիսկ ծխախոտի հոտը բերանի խոռոչում: Ամենօրյա կիրառման համար նախատեսված այս մածուկը  վերացնում է ծխախոտի վնասակար ազդեցությունն ատամների վրա և պահպանում էմալի ձյունաճերմակ գույնը: 



 «Ռոքս» ապրանքանիշը  հոգացել է նաեւ ձեր համային նախասիրությունների համար առաջարկելով համերի
 բազմանութուն: «Ռոքս»՝ ցնցող համերի բազմազանություն՝ ավանդական մենթոլից  մինչև քաղցրանուշ մորի և շոկոլադե մենթոլ:


«Ռոքս»՝ համի ընտրության ազատություն:

«Ռոքս»  արտադրանքը պատրաստվում է բնական բաղադրիչներով, որոնք  լավագույնս համադրվում են՝ ապացուցելով իրենց արդյունավետությունը կարիեսի ու լնդերի հիվանդությունների կանխարգելման  աշխատանքներում: Մշակված եզակի տեխնոլոգիական պրոցեսի  շնորհիվ՝  «Ռոքս» ապրանքանիշի ատամի մածուկները պատրաստվում են 4 անգամ ավելի երկար,  քան սովորական մածուկները՝ պահպանելով կիրառվող բաղադրիչների ակտիվության բարձր մակարդակը:





«Ռոքս» ՝ բնական հումքանվտանգությունարդյունավետություն:

Բերանի խոռոչի խնամքի ճանաչված միջոցների վարկանիշային սանդղակում «Ռոքս» բրենդը համարձակ   առաջատար է՝ իր նորարարական ատամի մածուկների շնորհիվ, որոնք չունեն նմանը աշխարհում: Վերջիններիս եզակիությունը ազդեցության մեջ է. հետևանքների դեմ պայքարելու փոխարեն, «Ռոքս»-ը վերացնում է ատամների հիվանդությունների բուն պատճառը՝ ատամնափառը՝ ապահովելով բերանի խոռոչի  համալիր խնամք: 
«Ռոքս» բրենդը լայնորեն ներկայացված էր հոկտեմբերի 13-ին  «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացած ցուցահանդեսին  եւ միանգամից գրավեց այցելուների ուշադրությունը՝ շնորհիվ նրբաճաշակ տաղավարի, որ աչքի էր ընկնում տեսականու բազմազանությամբ: Մեր երկրում «Ռոքս» ապրանքանիշն արդեն հասցրել է արժանանալ սպառողների բարձր գնահատականին:





Ցուցահանդեսին  հաջորդեց նաև  ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ համագումարը,  որն անցկացվեց «Նորույթներ ստոմատոլոգիայում» խորագրի ներքո: Համագումարը  «Ռոքս» ապրանքանիշի առաջին մեծ ներկայացուցչական հանդիպումն էր ոլորտի պրոֆեսիոնալների հետ:



ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ համագումարի ավարտին, մասնակիցներին սպասվում էին  գեղեցիկ անակնկալներ «Ռոքս» ապրանքանիշը հաճելիորեն  ուրախացրեց ներկաներին՝  «Ռոքս» բրենդային  նվերների տեսքով:


 «Ռոքս» - Ձեր գեղեցիկ ժպիտի նորարար խնամքը

ՀՀ.ք. Երևան,Սարյան 18/4
Հեռ. (+374 94)  25 75 33

Էլ. փոստ՝ rocsarmed@gmail.com



«ԱՐՔԱՆԹՐԻ-ԴԻՍԹԱՐ»ՍՊԸ/"ARCOUNTRY-DISTAR" LLC

 Երբ կա կուտակված փորձառություն ու գործարար հմտություններ, այն անպայման վերածվում է հաջողակ բիզնեսի:  2008-ից  մեր երկրում  գործում է «Արքանթրի-Դիսթար»  ՍՊԸ ը՝  հանդիսանալով  էլեկտրական սարքավորումների արտադրության մեջ չափազանց մեծ ճանաչում ունեցող աշխարհահռչակ ճապոնական «Մակիտա»  և ուկրաինական  «Դիսթար» ապրանքանիշների, 2010-ից արդեն նաև ուկրաինական «Ֆիոլենտ»  ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը  Հայաստանում:

«Արքանթրի-Դիսթար»   ընկերությունը մասնագիտացած է 1500-2000 անուն շինարարական էլեկտրասարքավորումների և գործիքների,   քարմշակ  հաստոցների, գեներատորների, եռակցման ապարատների  ներմուծման,  վերանորոգման և սպասարկման մեջ,  ավելին ապահովում է նաև  երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում: 


Թիվ 1 առավելությունը, որով «Արքանթրի-Դիսթար» ընկերությունը առանձնանում է բոլորից և դարձել է ճանաչելի առաջատարը շուկայում՝ հանրամատչելիությունն է: Ընկերությունն առաջարկում է   հանրահայտ բրենդների սարքավորումների ու գործիքների ամենահարուստ ու որակյալ տեսականին՝ բոլորի համար՝  մասնագիտացված շինարարական կազմակերպություններից մինչև անհատ  վարպետներ ու  առօրյա կենղացային գործունեություն՝ համադրելով որակը՝ գնի հետ:  

Այսօր շուկան ողողված է կեղծ ու անորակ կրկնօրինակումներով, որոնք հարվածում են սպառողի թե գրպանին, թե վտանգում աշխատանքի արդյունավետությունը:  «Արքանթրի-Դիսթար» -ը շինարարական գործիքների ու սարքավորումների ընտրության հարցում ձեր լավագույն խորհրդատուն է: Ընկերության  օգնությամբ դուք կխուսափեք անպիտան ապրանք ձեռք բերելուց, փոխարենը՝ կապահովեք ձեր  գործիքների շահագործման  հուսալիությունն ու երկարակեցությունը:

Շինարարության ոլորտում հարուստ փորձ, շինարարական սարքավորումների ու գործիքների ճանաչված բրենդների արտադրության ու զարգացման նորանոր տենդենցներին մշտական հետևողականություն ու տեղեկացվածություն. սրանք են   «Արքանթրի-Դիսթար»  ընկերության հաջողության  հիմնական գրավականները:


«Արքանթրի-Դիսթար»  գնե՛ք մեկ անգամ, շահագործե՛ք երկար: 

Հասցե՝ Կ. Ուլնեցու 58/2
Հեռ.՝  (+37410/) 29-74-99
Բջջ.՝ (+37499) 86-88-78
Խանութ՝ Վարդանանց 20/4
(+37499)  88-67-76
(+37491)  91-87-86
Սպասարկման կենտրոն՝ Եր. Քոչար ½
Հեռ.՝ (+37499)  88-67-76

E-mail: arcountry-distar@mail.ru