пятница, 17 апреля 2015 г.

«Կրեդիտ Պարտնյոր» ՍՊԸ՝ Ձեր հուսալի գործընկերը/Credit Partner LLC



Արդեն 4 տարի է հայաստանյան ֆինանսական շուկայում գործում է «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը, որ առաջարկում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ գործարար, իրավական եւ ֆինանսական խորհրդատվություն և աջակցություն:
Ընկերությունը ոլորտի ծառայությունների խայտաբղետության մեջ առանձնանում է հաճախորդի հանդեպ անհատական մոտեցմամբ՝ առաջարկելով համակողմանի լուծումներ: Շնորհիվ բանկային գործիքների վերաբերյալ աշխատակիցների մասնագիտական ճկուն ունակությունների՝ «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը ձևավորել է մշտական ու հավատարիմ գործընկերների շրջանակ, որ գնալով մեծանում է և որոնց հետ համագործակցությունը շարունակվում է, ինչը լավագույնս հավաստում է, որ ընկերությունը գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում ֆինանսաբանկային համակարգում՝ ճիշտ կառավարման ու շուկայում ճիշտ ներկայացվածության շնորհիվ:



«Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունն հաճախորդներին է առաջարկում բանկային վարկի ներգրավման աջակցություն, որ ներառում է`
• առաջարկվող վարկերի պայմանների համեմատական վերլուծություն.
• հաճախորդի համար առավել արդյունավետ տարբերակի ընտրություն.
• բանակցությունների վարում՝ նախընտրած ֆինանսական կառույցի համապատասխան ստորաբաժանումների և մասնագետների հետ.
• վարկային փաթեթի ամբողջական կազմում՝ ներառյալ ֆինանսական վերլուծություն կամ բիզնես -ծրագրի կազմում՝ տվյալ ֆինանսական կառույցի պահանջներին համապատասխան և գործարքի ուղեկցում մինչև ֆինանսական միջոցների տրամադրումը.
• աջակցություն ցանկացած տեսակի հիմնական միջոցների ձեռքբերմանը՝ լիզինգի՝ վարձակալության ձևակերպման միջոցով:

Համագործակցելով «Կրեդիտ Պարտնյոր» ընկերության հետ՝ դուք կխնայենք ամենաթանկը՝ Ձեր և Ձեր գործընկերների ժամանակը, կխուսափեք ֆինանսական միջոցները անհարկի վատնելուց, զերծ կմնաք ավելորդ քաշքշուկներից, և, որ ոչ պակաս կարևոր է, կարող եք համոզված լինել, որ անհամեմատ մեծ կլինի ֆինանսական միջոցների տրամադրման հավանականությունը: Այս ամենից բացի, Դուք մշտապես տեղեկացված կլինեք ֆինանսական շուկայում տեղի ունեցող նորություններին և փոփոխություններին:
Օգտվելով ընկերության մատուցած ծառայություններից՝ Դուք կունենաք այլընտրանքի մեծ հնարավորություն և սահմանափակված չեք լինի որևէ ֆինանսական կառույցի կողմից ներկայացվող պայմաններով, ինչը հնարավորություն կտա Ձեզ կատարելու լավագույն ընտրություն:


«Կրեդիտ Պարտնյոր» ՍՊԸ՝ Ձեր հուսալի գործընկերը:
ՀՀ ք . Երևան, Նալբանդյան 5, գրասենյակ 21
Հեռ.՝ +37491 75 88 85; +37460 490 490

вторник, 24 февраля 2015 г.

«Դիալաբ» ` մատչելի և արդյունավետ բուժման բանալին



Համապատասխանել արդի առողջապահության նոր մոտեցումներին ու պահանջներին, լինել և մնալ ոլորտի առաջատար` մշտապես գոհացնելով այցելուներին, ոչ բոլորին կարող է հաջողվել: «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատոր բժշկական կենտրոնը մեր երկրում գործող բազմաթիվ ախտորոշիչ կենտրոնների մեջ առանձնանում է ծառայությունների մատչելիությամբ և հասանելիությամբ: Կենտրոնը, շնորհիվ հզոր լաբորատոր բազայի և բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմի, շուրջ 20 տարի է` իր հաստատուն ու ծանրակշիռ տեղն է ապահովել առողջապահության ոլորտում` առաջարկելով ախտորոշիչ-լաբորատոր ծառայությունների լայն սպեկտր: Դիալաբ` մենք կհոգանք Ձեր առողջության մասին:

Ունենալով ոլորտում ծառայությունների մատուցման համապատասխան հավաստագիր, հարուստ փորձ և առաջնորդվելով “Առաջնայինը այցելուի առողջությունն է” նշանաբանով՝ «Դիալաբ»-ն ընդլայնել է գործունեության շրջանակները` բնակչությանն առաջարկելով լաբորատոր հետազոտություններից մինչև գործիքային քննություններ և բուժական բազմապրոֆիլ միջամտություններ:

Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փողոց, «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատոր բժշկական կենտրոն:
Աշխատանքային օրերը` երկուշաբթիից շաբաթ:
Աշխատանքային ժամեր 09:00-17:00, շաբաթ օրերին` 09:00-14:00

Մանրամասների համար կարող եք այցելել նաև www.dialab.am կայք:
«Դիալաբ» ` մատչելի և արդյունավետ բուժման բանալին:




четверг, 19 февраля 2015 г.

Կյանքի և սիրո արվեստը թաքնված է գինու մեջ` W&G սպա կենտրոն


Հոգնել եք մերսման բոլոր հայտնի տեսակներից? Ցանկանում եք ներդաշնակություն և լիարժեք հանգստություն պարգևել ձեր մարմնին? W&G սպա կենտրոնն առաջարկում է բոլորովին նոր, հեղափոխական մոտեցում` մերսման ոլորտում. խաղողով և գինով մերսում` հնարավորություն տալով զգալու հայոց անուշահամ ու ոսկեգույն խաղողի կենսական ուժը: կյանքի և սիրո արվեստը թաքնված է գինու մեջ: Փնտրեք այն և կգտնեք  W&G սպա կենտրոնում:

Իսկական վայելք, որ կպարգևի ձեզ աննկարագրելի հանգիստ և լիակատար լիցքաթափում: Հինավուրց հայկական գինու կախարդական հատկությունները Ձեզ կդարձնեն առույգ, ուժեղ և երիտասարդ:

Ըստ հնագույն պատմական հիշատակումների`խաղողի բաղադրությունը բացառիկ է` նման մայրական կաթին, ինչը նշանակում է, որ նրանում առկա են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը` ջրից մինչև շաքար, օրգանական թթուներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, վիտամինների փունջ և, անգամ, հակաուռուցքային նյութեր: Նույնքան օգտակար են խաղողի կորիզի բաղադրության մեջ գտնվող ակտիվ նյութերը, որոնք վնասազերծում են վնասակար և ուռուցքածին նյութերը, հեռացնում օրգանիզմից թույները և շլակները, բարձրացնում իմունիտետը և մաշկի պաշտպանական ֆունկցիաները, դանդաղեցնում ծերացումը:

W&G սպա կենտրոնն առաջարկում է ծառայությունների բազմազանություն` գինով լոգանք, շոգեհարում, մաշկի պիլինգ` խաղողի կորիզով և թարմ ճզմվածքով, առողջարար և կոսմետիկ դիմակներ, մերսում խաղողի յուղով և շատ այլ պրոցեդուրաներ: W&G սպա կենտրոնի շնորհիվ` դուք կհայտնվեք Եդեմական աշխարհում, կճաշակեք դրախտային վայելքներ` անվճար համտեսելով նաև խաղողի արևահամ հյութն ու աստվածային գինին:

Սպա կենտրոն կարող եք այցելել ինչպես ընտանիքներով, այնպես էլ` զույգերով, վայելել լիարժեք հանգիստ և ամբողջովին լիցքաթափվել: Սպա կենտրոնում ձեզ կցուցաբերվի անհատական մոտեցում, կընտրվի ձեր մաշկին համապատասխան մերսման տեսակը:
Դարձե’ք W&G սպա կենտրոնի մշտական հաճախորդը և ստացե’ք նվեր քարտեր, որ ներառում են ծառայությունների ամբողջական փաթեթ:

Աստծո պարգև խաղողը լավագույն միջոցն է պահպանելու ձեր մաշկի առողջությունը` հնարավորություն տալով զգալու խաղողի և գինու աստվածային համն ու ուժը:

W&G սպա կենտրոն` պարգևեք լիակատար հանգստություն և ներդաշնակություն ձեր մարմնին: Դուք արժանի եք լավագույնին:

Հասցե` Երեւան,Պռոշյան 36/2
Հեռ.` +374 10 26-95-65
Բջջ.` +374 91 26-95-65, +374 99 26-95-65
Էլ.հասցե` info@armwinespa.com
www.armwinespa.com


среда, 21 января 2015 г.

"Կոնցեռն-Էներգոմաշ" ՓԲԸ/"Concern-Energomash" CJSC




Գրեթե 2 տասնամյակ հայկական շուկայում գործողԿոնցեռն-Էներգոմաշընկերությունը, որ ի սկզբանե հայտնի էր որպես էլեկտրոշարժիչներ և տրանսֆորմատորներ արտահանող ընկերություն, 10 տարի է զբաղվում է աշխարհահռչակ բրենդային բուժսարքավորումների ներկրմամբ: Տարիների փորձով Կոնցեռն-Էներգոմաշ-ը հավաստել է հուսալի և պարկեշտ ներկրողի իր հեղինակությունը: Ավելին՝ սերտորեն համագործակցելով առողջապահության ոլորտի և, մասնավորապես՝ բժիշկների հետ, կոնցեռնի աշխատակազմի անդամները շարունակական վերամասնագիտացում են անցնում՝ ավելի հմտորեն տիրապետելով ոլորտի յուրաքանչյուր նորամուծությանն ու սարքավորումներին՝ նպաստելով ընկերության վարկանիշի էլ ավելի բարձրացմանը:



Դեկտեմբերի 13-15-ըԵրևան Էքսպոցուցահանդեսային համալիրում կայացածԷքսպոԲյութի” 2014 10-րդ մասնագիտացված նրբագեղության ցուցահանդեսինԿոնցեռն-Էներգոմաշ”-ը ներկայացավ իր Բելիս մասնաճյուղով` սպառողներին առաջարկելով նորագույնը՝ բուժսարքավորումների աշխարհահռչակ առաջատարներից` էսթետիկ բժշկության մեջ հայտնիԼյումենիս”, “Ֆոտոնա”, անգլիական BTL և մերսման պարկուճների շարքով հայտնիՆեոքիև Ֆլամինգո բրենդները` նախատեսված հատկապես էսթետիկ բժշկությամբ զբաղվող կլինիկաների, սպա սալոնների, ինչու չէ նաև առողջարանների համար։ Բրենդային այս սարքավորումների շնորհիվ կարող եք ապահովել ոչ միայն գերազանց արդյունք, այլև լիարժեքորեն կգոհացնեք Ձեր անգամ ամենաքմահաճ հաճախորդներին: Կոնցեռն -Էներգոմաշ-ն առաջարկում է որակ և հուսալիություն:
ՀՀ, ք. Երևան, Ազատության պող. 26/8
Հեռ. +374 10 20 97 77; 20 97 74; 20 97 75

www.c-e.am, www.bellice.am

пятница, 19 декабря 2014 г.

You and Me/ ՅՈՒ ԸՆԴ ՄԻ՝ վստահության ապրանքանիշ


Հայրենական արտադրողները շարունակում են զարմացնել ու հիացնել որակապես նոր տեսականիով՝ չզիջելով արտասահմանյան հայտնի բրենդներին:
Հայ տեքստիլագործների լավագույն ավանդույթները մեկտեղվել
են նույն հարկի տակ՝ թելադրելով անհատականություն, ճաշակ և իհարկե, որակ:

Դեկտեմբերի 13-15ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում անցկացվեց տարվա ամենագեղեցիկ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` EXPO BEAUTY 2014-ը: Ցուցահանդեսի ամենամարդաշատ տաղավարը You and Me ապրանքանիշինն էր:
Շուկան չի սիրում լճացում, այն անընդհատ զարգացող, շնչող ոլորտ է և առաջնորդվում է իր կանոններով
You and Me՝ ապրանքանիշ, որ առավելապես  ներկայանում է  սպառողին նուրբ ու որակական բարձր հատկանիշներով: Առաջարկում է ներքանզգեստի հարուստ ընտրանի՝  պատրաստված  եվրոպական հումքից, և որ ամենակարևորն է, շնորհիվ ուրույն դիզայնի չի ձևափոխվում և  չի ենթարկվում  դեֆորմացիայի: You and Me՝  ապրանքանիշ բոլորի համար՝ հատուկ  նորածինների  համար նախատեսված հագուստներից  մինչև անգամ սպորտային համազգեստ: Անգերազանցելին, ներքնազգեստի շարքում, եղել և մնում է կանացի ներքնազգեստը՝ ներկայացված թե հավաքածուների տեսքով, թե առանձին: You and Me՝  - վստահության ապրանքանիշ: 



«Արտսոքս»  անունն, անկասկած, արդեն սիրված ու հայտնի է հայկական և արտասահմանյան  շուկայումհայտնի՝ որակյալ, յուրաոճ գուլպեղենով՝ առանց տարիքային սահմանափակման՝ նորածիններից մինչև  կանացի: Նորաձև մոտեցումներ, կրեատիվ թիմ, ու էապես տարբերվող գուլպաներ, այսպիսին է «Արտսոքս» գուլպաների ընտրանին: Ավանդական գունավորումների ու նախշերի փոխարեն  «Արտսոքս»  ն առաջարկում է  ինքնատիպություն
«Արտսոքս» ապրանքանիշի գուլպաներկարող եք համոզված լինել, որ ձեր գուլպաներն աննկատ չեն մնա՝ շնորհիվ գունեղ և ոճային լուծումների«Արտսոքս»  ՝գուլպաներ, որոնք կընդգծեն  Ձեր անհատականությունը:

HELLO- Ձեզ ողջունում է տեքստիլ շարքի երրորդ ապրանքանիշը, որն այժմ ներկայանում է իր նոր՝«HELLO MEDICAL»  էլիտար դասի գուլպաներով: 2014թ.-ի սկզբից գործող  «Հելլո»  ընկերությունն անցել է բավական երկար ճանապարհ՝ դառնալով սպասված բրենդ սպառողների շրջանում: Գրեթե 3 տարի ուսումնասիրելով սպառողի պահանջներն ու շուկան, հնարավոր եղավ  իրականություն դարձնել  «Հելլո»  բրենդի բուն գաղափարախոսությունը՝ լինել պահանջված սպառողի համար: Բրենդի սիրված լինելու բանաձևը շատ պարզ է՝  նրբաճաշակություն և մատչելիություն

 Նորարարությունները միայն տեխնոլոգիաների ոլորտում չէ, որ տարածված են: Բոլորովին վերջերս  «Հելլո»  ընկերությունը շուկա է հանել  «Hello Medical»  գուլպաների շարքը՝ համապատասխան միջազգային չափորոշիչներին, ստեղծված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Բժշկական դասի այս գուլպաները նախատեսված են ինչպես շաքարային դիաբետ ունեցողների, այնպես էլ անոթային, ալերգիկ խնդիրներ, անգամ նուրբ մաշկ ունեցող մարդկանց համար, որով էլ հավակնում են շուկայում դառնալ եզակին:
Անցնելով  հատուկ տեխնոլոգիական մշակում, ապրանքանիշը սպառողների դատին է ներկայանում երեք հանրահայտ մոդելներով՝ առաջինը գործված արծաթացված թելերով, երկրորդը, որ դարձյալ արծաթացվում է՝ դառնալով աննկարագրելի նուրբ և հաճելի կրելու տեսանկյունից, և 3-րդ՝ գուլպաներ՝ գործված ամբողջությամբ արհեստական մանրաթելերով և նախատեսված  միայն նրանց համար, ովքեր ալերգիայի կամ շատ այլ պատճառներով բնական հումքից գործված գուլպաներ չեն կարող կրել:  
Հեռ.՝ 055 12-60-30

Կայքեր՝ www.artsocks.am
               www.hellosocks.am
Էլ. փոստ՝ office@artsocks.am