суббота, 27 сентября 2014 г.

EVAWATER


Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը:
Առողջ ապրելակերպի հիմքում ընկած է ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և մաքուր ջրի օգտագործումը:

Հոգալով Ձեր և Ձեր ընտանիքի առողջության մասին«Էվավոթր»  ընկերությունն առաջարկում է բարձրորակ խմելու բնական աղբյուրի ջուր:
Ընտրելով  «Էվավոթր» Դուք ոչ միայն կօգտագործեք առողջարար խմելու ջուր, այլև վստահ կլինեք, որ զերծ եք խմելու ջրի հետ կապված բոլոր խնդիրներից, քանի որ  «Էվավոթր» -ը համապատասխանում է խմելու ջրի միջազգային չափանիշներին:
Ջուրը արտադրամասում ենթարկվում է մանրակրկիտ բազմաստիճան մաքրման` պահպանելով իր բնական հանքային բաղադրությունը:

«Էվավոթր» -ը խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին`անկախ տարիքից:


Սեպտեմբերի 5-ից 7-ը «Երևան էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում բացվեց «Armenia EXPO 2014» տասնչորսերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը:Առաջին անգամ իր մասնակցությամբ «Էվավոթր» -ը իր օրիգինալ ու գեղեցիկ տաղավարով պատվել էր ցուցահանդեսը:
Ցուցահանդեցին մասնակցում էին հայրենական և արտասահմանյան 70-ից ավելի ընկերություններ,որոնք ներկայացնում են Վրաստանը,Ռուսաստանը,Իրանը,Թուրքիան,Լեհաստանը և այլն:
Հանրապետության Նախագահ՝Սերժ Սարգսյանն այցելեց ցուցահանդես:Նախագահը շրջելով տաղավարներով, ծանոթացավ տարբեր հայրենական արտադրողների արտադրատեսականու հետ:Սերժ Սարգսյանը զրուցեց ցուցահանդեսի մասնակից «Էվավոթր» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Իսրայելյանի հետ՝ գործունեության,խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:


«Էվավոթր» ընկերության առաքելությունն է՝ թողարկել մրցունակ, որակյալ և անվտանգ արտադրանք, համապատասխան եվրոպական ստանդարտներին:

«Էվավոթր» անվամբ շշալցված աղբյուրի ջուրն իսկապես կենարար ջուր է:
«Էվավոթր»-ը օժտված է հաճելի համով, թարմացնում է և հիանալի հագեցնում ծարավը:
Յուրահատուկ ու գեղեցիկ դիզայներական լուծումներով շշալցված «Էվավոթր»-ը, իր բարձր որակական հատկությունների շնորհիվ անկասկած կդառնա Ձեր սեղանի զարդը:

ՀՀ,Կոտայքի մարզ,Ակունք համայնք 7/27
Հեռ. +374 94209077, +374 22260005
www.evawater.com



суббота, 20 сентября 2014 г.

«ԱՎԵՏԻՍՅԱՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ/"AVETISYAN CONSTRUCTION" LLC


Շինարարությունը բարդ և պատասխանատու գործ է: Ոչ բոլորն են ի վիճակի ստանձնելու և ավարտին հասցնելու նախաձեռնածը: «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերությունն այն եզակիներից է, որ մշտապես հետամուտ է ու չափազանց մեծ պատասխանատվությամբ է վերաբերում իր սկսած յուրաքանչյուր նախագծին՝ նորակառույցից մինչև կիսակառույց: Չնայած տարիների գործունեությանը, ընկերությունն արդեն մեծ համբավ է վայելում շինարարության ոլորտում, ավելին՝ դարձել է լուրջ մրցակից ոլորտի հնաբնակների համար և ոչ իզուր: «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերությունը ստեղծել է ուրույն ձեռագիր շինարարության ասպարեզում, ղեկավար ունենալով մարդու, ով չնայած երիտասարդ տարիքին, միաժամանակ հասցրել է բավական հմտանալ ու կայանալ ոլորտում. «Երեւանի եւ հարակից մարզերի երիտասարդ գործատուների միության» համահիմնադիր եւ խորհրդի նախագահ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ասիստենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Մուշեղ Ավետիսյան:



Շինարարությունը նորարար մոտեցում պահանջող ոլորտ է, իսկ նորարարությունը, ինչպես հայտնի է, լավ մասնագետներով է պայմանավորված՝ որակյալ, բանիմաց, ժամանակի զարկերակին հետևող: Նոր մարտահրավերներին «Ավետիսյան Քոնսթրաքշն» կազմակերպությունը միշտ պատրաստ է՝ պատրաստ գրագետ ու կիրթ կադրերի իր համեստ, միաժամանակ՝ գործնական թիմով: Այս տեսակետից երիտասարդ ընկերությունը զարգացման լուրջ հեռանկարներ է նախանշում:
Գործունեության ոլորտներ ունենալով կապիտալ շինարարությունը, շենք-շինությունների ամրացում, վերանորոգում- վերակառուցում, ներքին ու արտաքին հարդարում, նախագծում և ուսուցում, խորհրդատվություն, ինտերիերի ու էքստերիերի դիզայն, «Ավետիսյան Քոնսթրաքշն» կազմակերպությունը մշտապես հետամուտ է իր հեղինակությանը՝ ապահովելով կառուցման տեխնոլոգիական և որակական բարձր հատկանիշներ:
Այնպես որ, վստահելով ձեր շինարարությունն «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերությանը, դուք կարող եք լիովին վստահ լինել, որ արդյունքում կունենաք ձեր երազանքի կառույցը՝ համապատասխան ձեր պատվիրած նախագծին:


«Ավետիսյան Քոնսթրաքշն» -ին վստահում են նաև արտերկրում: Ապացույցը՝ տարբեր բարդության նախագծային առաջարկներն են, որ կատարվում են՝ կիրառելով զարգացած երկրների, թեծրագրային փաթեթները, թենորմատիվ փաստաթղթերը:
Միայն այսքանով, սակայն, չեն սահմանափակվում երիտասարդ շինընկերության գործունեության շրջանակները: «Ավետիսյան Քոնսթրաքշն»-ը զբաղվում է նաև մետաղապլաստե և ալյումինե դռների և պատուհանների, բետոնի և պեմզաբլոկի, ինչպես նաև կահույքի արտադրությամբ: Ավետիսյան եվրո դռների և պատուհանների արտադրությունը լիովին համապատասխանում են միջազգային չափանիշներին, ունեն գերազանց որակ, չեն դեֆորմացվում, խոնավակայուն և ջրակայուն են. ջերմա և ձայնամեկուսիչ` ինչը երաշխավորում է շահագործման երկարակեցությունը:
«Արմենիա էքսպո 2014» 14-րդ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսին իր հարուստ արտադրատեսականիով մասնակցում էր նաև «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերությունը:
Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, որ այցելել էր էքսպո 2014, շրջելով տաղավարներով, ծանոթացավ հայրենական արտադրողների և արդյունաբերողների արտադրատեսականուն, ներկայացված նոր տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:



Երկրի նախագահի հետ զրույցում «Ավետիսյան Քոնսթրաքշն» ընկերության հիմնադիր Մուշեղ Ավետիսյանը ներկայացրեց ձեռքբերումներն ու զարգացման ծրագրերը:
«Ավետիսյան Քոնսթրաքշն» անվանումն, անկասկած, հայտնի անուն է հայրենական շինարարության ոլորտում: Ընկերություն, որ իր բարձր հեղինակությունը վաստակել է շնորհիվ կազմակերպված աշխատաոճի, հաճախորդին առավելագույնս գոհացնելու անկաշառ ցանկության, և, որ ամենակարևորն է, փորձառու մասնագիտական թիմի ջանասեր աշխատանքի շնորհիվ:
«ԱՎԵՏԻՍՅԱՆ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»` երբ հեղինակությունը շատ ավելին է:

Տեխնոլոգիական ճկուն ու նորարար լուծումներ, հմուտ ու գիտակ մասնագետներ, սեյսմակայուն շինություններ- «Ավետիսյան քոնսթրաքշն»:




Հայաստանի Հանրապետություն,
ք. Երևան, Շիրակի 74/2
Հեռ` (+374 10)42 72 15 (+374)77 42 72 15

Էլ.փոստ՝ info@avetisyanconstruction.am



четверг, 14 августа 2014 г.

Հեքիաթային մանկության մոլորակ` ՖԵՅՐԻ ԹԵՅԼ /FairyTale /

Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությունը մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչներից է, որի իրականացումը նշանակում է ` երեխային տալ ոչ միայն գիտելիքներ, այլև ձևավորել նրան որպես անհատականություն:
Արդեն 3 տարի գործող « Ֆեյրի Թեյլ » Էլիտար նախակրթարանում յուրաքանչյուր փոքրիկ  իրեն զգում է ինչպես իրական հեքիաթում:
Պարսպապատ բակ և այգի:
Հրաշալի շենքային պայմաններ՝ նախատեսցված մանուկների համար:



Բավական մեծ աշխատանք է տարվել շենքի ինտերիերի ճիշտ կահավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները՝ նախակրթարանում ապահովելով համապատասխան պայմաններ:
Հայտնի ճշմարտություն է՝ լավ նախակրթարանը երեխայի ցերեկային ընտանիքն է, որ յուրովի լրացնում է փոքրիկի դաստիարակությունը՝ ընտանիքից դուրս։ Անփոխարինելի է վերջինիս դերն ու նշանակությունը, հատկապես, երեխայի անձի ձևավորման գործում։

Նախակրթարանի ընտրության հարցն այսօր ծնողների համար լուրջ խնդիր է։ Որակյալ նախակրթարան գտնելը՝ նույնպես:

« Ֆեյրի Թեյլ » նախակրթարանի հիմնադիրն, ի սկզբանե, նպատակ է ունեցել ստեղծելու վայր, ուր բացի խաղերից ու հաճելի միջավայրից, երեխաները լիովին կպատրաստվեն նաև դպրոցին՝ մեծապես դյուրացնելով ծնողների, մասնավորապես, աշխատող ծնողների հոգսերը: Իսկ որ այս նախակրթարանում դպրոցին յուրովի են նախապատրաստում, փաստում են հենց իրենք՝ հմուտ և փորձառու մանկավարժները:

Գեղեցիկ դասարաններ, ննջասենյակներ, ժամանակակից ու գեղեցիկ կահավորված խոհանոց, բացօթյա խաղահրապարակ, մարզադահլիճ:
Մանկահասակ տարիքի կրթական ու զարգացման նրբություններին քաջածանոթ « Ֆեյրի Թեյլ » նախակրթարանի մանկավարժները երեխաներին տրամադրում են գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որի կարիքը նրանք ունեն բոլոր մակարդակներում զարգանալու համար հոգևոր, էմոցիոնալ եւ ինտելեկտուալ:




Կարևոր հանգամանք է բժշկի առկայությունը նախակրթարանում: Ամենօրյա խնամք և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր երեխայի հանդեպ՝ « Ֆեյրի Թեյլ » –ի տնօրինության ու աշխատակազմի որդեգրած սկզբունքն է: Անգամ չնչին կասկածի դեպքում բժիշկը համապատասխան սենյակում զննում է փոքրիկներին՝ հավաստիանալու, որ ամեն ինչ լավ է:
Տարբերակված մոտեցում՝ յուրաքանչյուր տարիքային խմբին: Մսուրային տարիքի փոքրիկները, շնորհիվ « Ֆեյրի Թեյլ » ի, նախևառաջ սովորում են անկախանալ իրենց մայրիկներից, շփվել հասակակիցների հետ: Միջին խմբի երեխաները դաստիարակվում են աշխարհաճանաչողության ու հայրենասիրության ոգով:
Իսկ ահա ավագ խումբը, որ նախադպրոցական է, ստանալով նախնական գիտելիքներ, նախակրթարանից հեռանում է՝ լիովին պատրաստ դպրոցական կյանքին:



« Ֆեյրի Թեյլ » –ը հոգում է նաև, որ փոքրիկները, բացի մայրենիից, նաև օտար լեզուներ սովորեն: Ահավասիկ, անգլերենի խորացված ուսուցումը, որի դասավանդումն այստեղ բարձր հիմքերի վրա է և մեծապես կարևորվում է մանկավարժների կողմից:


« Ֆեյրի Թեյլ » նախակրթարանում երեխաների ընդունելությունը կատարվում է սկսած 2 տարեկանից, տարիքային խմբերը երեքն են` մսուրային՝ նախատեսված մինչև 3 տարեկանների, միջին՝ 4-5 տարեկանների և ավագ՝ 6 տարեկան երեխաների համար: “Fairy Tale” Էլիտար մանկապարտեզը հայտարարում է 2014-2015 ուստարվա ընդունելություն:

Էլիտար նախակրթարան,օտար լեզուների ուսուցում, անհատական խնամք և սնունդ:
ՀԱՍՑԵ :Նաիրի Զարյան 1-ին նրբանցք տուն 5 , մուտքը նաև Կոմիտասի պողոտայից, Արաբկիրի հարկային տեսչության դիմացի մայթ:

ՀԵռ. 010-25 23 56, 093 50 60 72, 098-55 50 50




http://youtu.be/5Yl6wHrRJUU?list=UUSZsZ4Yzc_gJ55ROFK6DTQQ