пятница, 17 апреля 2015 г.

MDF -groups՝ միշտ ձեր կողքին

MDF գրուփսը 18 տարվա պատմություն ունի: Զբաղվում է բժշկական նյութերի և բուժսարքավորումների արտադրությամբ և վաճառքով: Շուրջ 3 տարի է հանդիսանում է չինական Մեդ-Ապոլո, իտալական Պագանի, հարավկորեական Դայեանգ հայտնի բրենդների բացառիկ արտադրող ներկայացուցիչը Իրանում: Հիմնելով գործարան՝ ձեռք են բերել մասնաճյուղի կարգավիճակ և իրականացնում են արտադրություն՝ չզիջելով թե որակապես, թե գնային առումով: MDF գրուփսը մասնագիտացած է դերմատոկոսմետոլոգիայի՝ մաշկի խնամքի և կոսմետիկ միջամտության, ֆիզոիոթերապևտիկ, էսթետիկ բժշկության ոլորտում լայնորեն կիրառվող բուժսարքավորումների արտադրության մեջ:

Ընկերությունը մեծապես հայտնի է նաև իր մեզոթերապևտիկ` դեմքի խնամքի և երիտասարդացման համար նախատեսված բուժսարքավորումների արտադրության շարքով, որ բռնել է որակական փորձություն հատկապես էսթետիկ բժշկության լավագույն կլինիկաներում: Տարիներ շարունակ գործունեություն ծավալելով մերձավորարևելյան երկրներում՝ Դուբայում, Իրաքում, Արաբական Միացյալ էմիրություններում, Քուվեյթում, ինչպես նաև Պակիստանում, Նիգերիայում, Գանայում, MDF գրուփսը որդեգրել է մշտապես դեպի առաջընթաց և զարգացում նշանաբանն ու դարձել ոլորտի առաջատարներից ողջ աշխարհում: Լավագույն ցուցանիշը՝ բուժաշխատողների գոհունակությունն ու հաճախորդների գովասանքի խոսքերը են:

Երևանում անցկացված “Առողջապահություն և դեղագործություն EXPO 2015” 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի օտարերկրյա հյուր-մասնակիցներից էր նաև MDF գրուփսը՝ հայ սպառողներին ներկայանալու և նոր համագործակցության հեռանկարների ակնկալիքով: MDF գրուփսի տեսականու մեջ առանձնանում է ինչպես նաև սպորտային բժշկության մեջ մեծապես կիրառվող կպչուն ժապավենները, որոնք դրվելով վնասված հատվածին, ունենում են արագ ցավազրկող ազդեցություն, այնպես էլ էսթետիկ բժշկության ասպարեզում լայն կիրառություն ստացած թելերի արտադրությունն ու վաճառքը, որ մեծապես նպաստում է դեմքի երիտասարդացմանն ու կնճիռների հարթեցմանը :
Ոլորտում տարիների փորձառություն մասնագիտական մոտեցում ու խստապահանջ վերաբերմունք մշտական ուսուցում-վերապատրաստումներ մինչև 10 տարվա երաշխիք և ետերաշխիքային սպասարկում՝ և իհարկե՝ որակ, որ կասկածից դուրս է: Ահա այն չափանիշները, որոնց համար արժե դառնալ MDF գրուփս –ի գործընկերը: MDF գրուփս՝ միշտ ձեր կողքին:

Իրան,Թեհրան՝ «Էմ Դի Էֆ-Գրուփս» ընկերություն:
 Հեռ.՝ +98 21 2288 7456, Ֆաքս՝ +98 21 2284 9048
Գայանե Եղիազարյան «Էմ Դի Էֆ-Գրուփս» ընկերության բժիշկ-կոնսուլտանտ, դերմատո-կոսմետոլոգ
Հեռ.`00989131142712
www.mdf-groups.com

MARQUIS՝ որակը սկսվում է այստեղից


Աշխարհում վաղուց հայտնի MARQUIS բրենդի ապրանքատեսականին Հայաստանում է արդեն 5 տարի: Բարձրորակ և դիմացկուն պոմպեր, ջրի ծորակներ, գեներատորներ, կենցաղում կիրառվող պարագաների մեծ ընտրանի, որոնք երկարատև փորձարկումներ են անցել՝ ապացուցելով իրենց հուսալիությունը: Գործունեության հիմնական ուղղություններն են պոմպերի 4 հիմնական տեսակների՝ կենտրոնախույս, խորքային և սուզապոմպերի արտադրությունն ու վաճառքը: Ընկերությունը մասնագիտացած է պոմպերի 100-ից ավելի մոդելների արտադրության ոլորտում:

Տնտեսության և, հատկապես, գյուղատնտեսության ոլորտի զարգացումները պահանջում են շարունակական տեխնիկական նորարարություններ: MARQUIS բրենդը փորձում է համահունչ լինել շուկային ու սպառողների պահանջներին: MARQUIS-ը օգնության է հասնում պոմպերի և գեներատորների նոր տեսակներով. այն կհետաքրքրի հատկապես գյուղատնտեսներին: Վերջիններս աչքի են ընկնում թե՛ նոր տեխնիկական լուծումներով, թե՛ խնայող համակարգերով: Ընկերության տեսականին, որում ծորակները նորություն են, ներկայացված է շինանյութի բոլոր խանութներում: MARQUIS-ը “ Շինարարություն և վերանորոգում. Էքսպո 2015” ցուցահանդեսի մասնակիցների թվում էր՝ մարդաշատ տաղավարով: MARQUIS-ի հավաքածուի մեջ ուշագրավ են հատկապես ջրի ծորակները, որոնք, բացի նորույթ լինելը, նաև պատրաստված են բավական դիմացկուն մետաղից, որի բաղադրության շնորհիվ էլ աչքի են ընկնում երկարակյաց են կիրառման մեջ:

 MARQUIS ծորակներն առանձնանում են նաև ժամանակակից լուծումներով: MARQUIS բրենդային հավաքածուն առաջարկում է նաև սանհանգույցի կահավորմանն անհրաժեշտ պարագաներ, որոնց շնորհիվ Ձեր լոգասենյակն ու սանհանգույցը կունենան նորաոճ տեսք և կդառնան Ձեր բնակարանի ամենահաճելի վայրը: MARQUIS բրենդը մեր երկրում 5 տարիների ընթացքում հասցրել է ճանաչելի դառնալ հայ սպառողների շրջանում՝ մշտապես նորացվող տեսականու, որակի և գնի մատչելի համադրության, սպառողի հանդեպ ազնիվ մոտեցման շնորհիվ: Գնելով մեկ անգամ՝ խնայում եք շատ ավելի երկար: MARQUIS՝ որակը սկսվում է այստեղից: Հեռ. 093 24 21 24

«Կրեդիտ Պարտնյոր» ՍՊԸ՝ Ձեր հուսալի գործընկերը/Credit Partner LLC



Արդեն 4 տարի է հայաստանյան ֆինանսական շուկայում գործում է «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը, որ առաջարկում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ գործարար, իրավական եւ ֆինանսական խորհրդատվություն և աջակցություն:
Ընկերությունը ոլորտի ծառայությունների խայտաբղետության մեջ առանձնանում է հաճախորդի հանդեպ անհատական մոտեցմամբ՝ առաջարկելով համակողմանի լուծումներ: Շնորհիվ բանկային գործիքների վերաբերյալ աշխատակիցների մասնագիտական ճկուն ունակությունների՝ «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը ձևավորել է մշտական ու հավատարիմ գործընկերների շրջանակ, որ գնալով մեծանում է և որոնց հետ համագործակցությունը շարունակվում է, ինչը լավագույնս հավաստում է, որ ընկերությունը գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում ֆինանսաբանկային համակարգում՝ ճիշտ կառավարման ու շուկայում ճիշտ ներկայացվածության շնորհիվ:



«Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունն հաճախորդներին է առաջարկում բանկային վարկի ներգրավման աջակցություն, որ ներառում է`
• առաջարկվող վարկերի պայմանների համեմատական վերլուծություն.
• հաճախորդի համար առավել արդյունավետ տարբերակի ընտրություն.
• բանակցությունների վարում՝ նախընտրած ֆինանսական կառույցի համապատասխան ստորաբաժանումների և մասնագետների հետ.
• վարկային փաթեթի ամբողջական կազմում՝ ներառյալ ֆինանսական վերլուծություն կամ բիզնես -ծրագրի կազմում՝ տվյալ ֆինանսական կառույցի պահանջներին համապատասխան և գործարքի ուղեկցում մինչև ֆինանսական միջոցների տրամադրումը.
• աջակցություն ցանկացած տեսակի հիմնական միջոցների ձեռքբերմանը՝ լիզինգի՝ վարձակալության ձևակերպման միջոցով:

Համագործակցելով «Կրեդիտ Պարտնյոր» ընկերության հետ՝ դուք կխնայենք ամենաթանկը՝ Ձեր և Ձեր գործընկերների ժամանակը, կխուսափեք ֆինանսական միջոցները անհարկի վատնելուց, զերծ կմնաք ավելորդ քաշքշուկներից, և, որ ոչ պակաս կարևոր է, կարող եք համոզված լինել, որ անհամեմատ մեծ կլինի ֆինանսական միջոցների տրամադրման հավանականությունը: Այս ամենից բացի, Դուք մշտապես տեղեկացված կլինեք ֆինանսական շուկայում տեղի ունեցող նորություններին և փոփոխություններին:
Օգտվելով ընկերության մատուցած ծառայություններից՝ Դուք կունենաք այլընտրանքի մեծ հնարավորություն և սահմանափակված չեք լինի որևէ ֆինանսական կառույցի կողմից ներկայացվող պայմաններով, ինչը հնարավորություն կտա Ձեզ կատարելու լավագույն ընտրություն:


«Կրեդիտ Պարտնյոր» ՍՊԸ՝ Ձեր հուսալի գործընկերը:
ՀՀ ք . Երևան, Նալբանդյան 5, գրասենյակ 21
Հեռ.՝ +37491 75 88 85; +37460 490 490

вторник, 24 февраля 2015 г.

«Դիալաբ» ` մատչելի և արդյունավետ բուժման բանալին



Համապատասխանել արդի առողջապահության նոր մոտեցումներին ու պահանջներին, լինել և մնալ ոլորտի առաջատար` մշտապես գոհացնելով այցելուներին, ոչ բոլորին կարող է հաջողվել: «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատոր բժշկական կենտրոնը մեր երկրում գործող բազմաթիվ ախտորոշիչ կենտրոնների մեջ առանձնանում է ծառայությունների մատչելիությամբ և հասանելիությամբ: Կենտրոնը, շնորհիվ հզոր լաբորատոր բազայի և բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմի, շուրջ 20 տարի է` իր հաստատուն ու ծանրակշիռ տեղն է ապահովել առողջապահության ոլորտում` առաջարկելով ախտորոշիչ-լաբորատոր ծառայությունների լայն սպեկտր: Դիալաբ` մենք կհոգանք Ձեր առողջության մասին:

Ունենալով ոլորտում ծառայությունների մատուցման համապատասխան հավաստագիր, հարուստ փորձ և առաջնորդվելով “Առաջնայինը այցելուի առողջությունն է” նշանաբանով՝ «Դիալաբ»-ն ընդլայնել է գործունեության շրջանակները` բնակչությանն առաջարկելով լաբորատոր հետազոտություններից մինչև գործիքային քննություններ և բուժական բազմապրոֆիլ միջամտություններ:

Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փողոց, «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատոր բժշկական կենտրոն:
Աշխատանքային օրերը` երկուշաբթիից շաբաթ:
Աշխատանքային ժամեր 09:00-17:00, շաբաթ օրերին` 09:00-14:00

Մանրամասների համար կարող եք այցելել նաև www.dialab.am կայք:
«Դիալաբ» ` մատչելի և արդյունավետ բուժման բանալին:




четверг, 19 февраля 2015 г.

Կյանքի և սիրո արվեստը թաքնված է գինու մեջ` W&G սպա կենտրոն


Հոգնել եք մերսման բոլոր հայտնի տեսակներից? Ցանկանում եք ներդաշնակություն և լիարժեք հանգստություն պարգևել ձեր մարմնին? W&G սպա կենտրոնն առաջարկում է բոլորովին նոր, հեղափոխական մոտեցում` մերսման ոլորտում. խաղողով և գինով մերսում` հնարավորություն տալով զգալու հայոց անուշահամ ու ոսկեգույն խաղողի կենսական ուժը: կյանքի և սիրո արվեստը թաքնված է գինու մեջ: Փնտրեք այն և կգտնեք  W&G սպա կենտրոնում:

Իսկական վայելք, որ կպարգևի ձեզ աննկարագրելի հանգիստ և լիակատար լիցքաթափում: Հինավուրց հայկական գինու կախարդական հատկությունները Ձեզ կդարձնեն առույգ, ուժեղ և երիտասարդ:

Ըստ հնագույն պատմական հիշատակումների`խաղողի բաղադրությունը բացառիկ է` նման մայրական կաթին, ինչը նշանակում է, որ նրանում առկա են օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր նյութերը` ջրից մինչև շաքար, օրգանական թթուներ, սպիտակուցներ, հանքային նյութեր, վիտամինների փունջ և, անգամ, հակաուռուցքային նյութեր: Նույնքան օգտակար են խաղողի կորիզի բաղադրության մեջ գտնվող ակտիվ նյութերը, որոնք վնասազերծում են վնասակար և ուռուցքածին նյութերը, հեռացնում օրգանիզմից թույները և շլակները, բարձրացնում իմունիտետը և մաշկի պաշտպանական ֆունկցիաները, դանդաղեցնում ծերացումը:

W&G սպա կենտրոնն առաջարկում է ծառայությունների բազմազանություն` գինով լոգանք, շոգեհարում, մաշկի պիլինգ` խաղողի կորիզով և թարմ ճզմվածքով, առողջարար և կոսմետիկ դիմակներ, մերսում խաղողի յուղով և շատ այլ պրոցեդուրաներ: W&G սպա կենտրոնի շնորհիվ` դուք կհայտնվեք Եդեմական աշխարհում, կճաշակեք դրախտային վայելքներ` անվճար համտեսելով նաև խաղողի արևահամ հյութն ու աստվածային գինին:

Սպա կենտրոն կարող եք այցելել ինչպես ընտանիքներով, այնպես էլ` զույգերով, վայելել լիարժեք հանգիստ և ամբողջովին լիցքաթափվել: Սպա կենտրոնում ձեզ կցուցաբերվի անհատական մոտեցում, կընտրվի ձեր մաշկին համապատասխան մերսման տեսակը:
Դարձե’ք W&G սպա կենտրոնի մշտական հաճախորդը և ստացե’ք նվեր քարտեր, որ ներառում են ծառայությունների ամբողջական փաթեթ:

Աստծո պարգև խաղողը լավագույն միջոցն է պահպանելու ձեր մաշկի առողջությունը` հնարավորություն տալով զգալու խաղողի և գինու աստվածային համն ու ուժը:

W&G սպա կենտրոն` պարգևեք լիակատար հանգստություն և ներդաշնակություն ձեր մարմնին: Դուք արժանի եք լավագույնին:

Հասցե` Երեւան,Պռոշյան 36/2
Հեռ.` +374 10 26-95-65
Բջջ.` +374 91 26-95-65, +374 99 26-95-65
Էլ.հասցե` info@armwinespa.com
www.armwinespa.com