Լոռու մարզի Սպիտակի ենթաշրջանի Գեղասար գյուղը 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ ավերակների է վերածվել: 800 բնակիչ ունեցող գյուղը 167 զոհ է ունեցել: Գյուղապետ Ստասիկ Հովհաննիսյանը հիշում է, որ Գեղասարում երեք տուն էր կանգուն մնացել:
четверг, 27 октября 2011 г.
четверг, 20 октября 2011 г.
Կրկին կղեկավարի Լեյլի Կարապետյանը
Թումանյանի տարածքի ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության համաժողովը կայացավ հոկտեմբերի 15--ին։ Միության ղեկավարման 5 տարիների ամփոփ հաշվետվությունը ներկայացրեց Թումանյանի տարածաշրջանի կառույցի նախագահ Լեյլի Կարապետյանը։
Մարզպետը հյուրընկալեց Ասպետին
Լիբանանահայ 20-ամյա Ասպետ Հարմանդայանն այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից ստացավ մարզպետի թվով չորրորդ ոսկե մեդալը:Վերջինս հայրենասեր,բարեգործ Ասպետը նվիրեց բոլոր բարերարներին:
понедельник, 17 октября 2011 г.
Դանիելյանների ընտանիքին Ասպետը տուն նվիրեց
Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Դանիելյանների 10 հոգանոց ընտանիքի խնդիրներին անդրադարձա մեկ ու կես տարի առաջ,որոնցից ամենակարեւորը սեփական ծածկ չունենալն էր :Օգնելու ցանկություն հայտնողներ շատ եղան,կարեկցողներ`ավելի շատ,սակայն նրանցից մեկը` լիբանանահայ 20-ամյա երիտասարդ` Ասպետ Հարմանդայան անունով,իր բարեգթությամբ գերազանցեց բոլորին:Նրա նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց,որտեղ սկսեցին Դանիելյանների համար տուն գնելու նպատակով գումար հավաքել:Անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո բարեգործ երիտասարդը մոտ մեկ շաբաթ առաջ եկավ Հայաստան:Արդյունքը եղավ այն,որ Դանիելյաններն արդեն տուն ունեն:
среда, 12 октября 2011 г.
Լավագույններն արժանացան մրցանակների
Ռուսաստանի հայերի միությունը 10 տարեկան է:Ձեւավորված ավանդույթի համաձայն`այս տարի եւս Միության կողմից Հայաստանում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:Այս տարի բոլոր միջոցառումները նվիրված են եղել ՀՀ անկախության 20-ամյակին:Ամփոփվել են գիտական եւ ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական մրցույթի արդյունքները:Մրցույթն անցկացվում է արդեն 5-րդ անգամ Համաշխարհային Հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օժանդակությամբ:Հաղթողներին մրցանակներ են շնորհվել 10-ից ավելի անվանակարգերում,այդ թվում լրագրության ասպարեզում :<Անկյուն գումարած 3> ՀԸ մրցանակի է արժանացել Արմանուշ Նիազյանի հեղինակային <Երիտասարդական Հայացք> հաղորդաշարի համար :/ՏԵՍԱՆՅՈՒԹ/
пятница, 7 октября 2011 г.
Պատանի ԵԿՄ-ի խմբակներ են ստեղծվում Ալավերդի քաղաքի դպրոցներում
Պատանի ԵԿՄ-ի դպրոց ընդունվելու համար, Ալավերդու թիվ 8 եւ 12 դպրոցներում ծնողի ներկայացրած դիմումի համաձայն ընդունվում են դիմումներ:Աշակերտները ոգեւորված են ծնողները մտահոգված:
Ալավերդու հիվանդանոցը դեռևս գույք չունի
Ալավերդու Բժշկական կենտրոնի մասնաշենքն արդեն լիովին պատրաստ է շահագործման, սակայն մինչև տարեվերջ դեռ այստեղ չի տեղափոխվի ստացիոնար մասի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:
Подписаться на:
Сообщения (Atom)