четверг, 30 октября 2014 г.

"ՍԱԹԵՆԻԿ" ՀՐՈՒՇԱԿԵՂԵՆ/SATENIK


Անուշ, համեղ, ախորժաբեր տեսքով այս թխվածքաբլիթներն ու խմորեղենը հնարավոր չէ չճանաչել: « Սաթենիկ » ապրանքանիշով արտադրված հայրենական անուշեղենն, անշուշտ, կարող է դառնալ ցանկացած սեղանի զարդը` առօրյա, տոնական, անգամ հարսանյաց հանդեսի: « Սաթենիկ » հրուշակեղենի արտադրամասն առանձնանում է ուրույն ձեռագրով, որի շնորհիվ արդեն հասցրել է մեծ համբավ վայելել տեղական շուկայում: Արտադրամասի գլխավոր այցեքարտն է դարձել հարսանեկան գաթան, որ պատրաստվում է՝ պահպանելով Քյավառի ավանդական գաթայի տեսքն ու բաղադրությունը, իսկ համն ուղղակի անմահական է: Խմորեղենի 20-ից ավելի տեսակներ, որոնց համն ու բարի համբավը վաղուց դուրս են եկել մեր երկրի սահմաններից:



Զգալով մեկ անգամ, ուզում ես վայելել այն ընդմիշտ:
Ամեն ինչ սկսվեց 5 տարի առաջ, երբ արտադրամասի տիրուհին` Սաթենիկ Աչիկյանը, որոշեց վաճառել իր խոհանոցում թխած հինգ համեղ ու անուշաբույր գաթաները: Թվում էր՝ խենթ այս ձեռնարկը չի հաջողի, մանավանդ որ, շուկան ողողված է բազմապիսի հրուշակեղենով: Համառությունն ու բարձր որակը, սակայն, արեցին իրենց գործը. այսօր արդեն « Սաթենիկ » պիտակով խմորեղենը դարձել է սպասված ու ցանկալի յուրաքանչյուր ընտանիքում` ունենալով աննախադեպ պահանջարկ: Առաջին հաջողություններից ոգևորված` արտադրանքի ծավալները գնալով ավելացան՝ հաստատելով ուրույն տեղ հայրենական շուկայում և արժանանալով տեղական սպառողների վստահությանը:

« Սաթենիկ » ապրանքանիշն առաջարկում է համեղ, որակյալ և թարմ խմորեղեն` պատրաստված բացառապես բնական հումքով: Որպես սննդի ոլորտի արտադրող` « Սաթենիկ » հրուշակեղենի արտադրամասը խիստ կարևորում է էկոլոգիապես մաքուր հումքն ու որակը: Հոկտեմբերի 9-12-ը մայրաքաղաքում կայացած «ՊանԱրմենիան Էքսպո»- 2014` տարվա գլխավոր միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի ամենահամեղ տաղավարը, ինչ խոսք, « Սաթենիկ » ընկերությանն էր, որ ներկայացել էր իր հարուստ ու անուշաբույր տեսականիով` ընդլայնելով սպառողների շրջանակն ու առաջարկելով էկոլոգիապես մաքուր և որակյալ հայրենական արտադրանք:



5 տարի ` « Սաթենիկ » ապրանքանիշը հավատարիմ է իր սպառողներին՝ պահպանելով շուկայում ունեցած իր դիրքը` շնորհիվ ավանդական հայկական բաղադրատոմսերի, որոնցով պատրաստվում է խմորեղենը:

Համեղ խմորեղեն գնելու համար պետք չէ հեռու գնալ: Մենք հոգացել ենք Ձեր հարմարավետության մասին: Դուք այն կարող եք պատվիրել օն-լայն` satenik.am կայքից և վայելել թարմ խմորեղենի աննկարագրելի համն ու բույրը:



Մենք աշխատում ենք, որպեսզի դուք վայելեք:

« Սաթենիկ » ` ավանդականը միշտ համեղ է...

ՀՀ,ք. Երևան, Մինաս Ավետիսյան 2-րդ փողոց
13 շենք
Հեռ.` 095 093 629
http://satenik.am/
info@satenik.am


пятница, 24 октября 2014 г.

«ԷՆԵՐՋԻ ՍԵՅՎԻՆԳ» ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ/Energy Saving LLC





<<Էներջի Սեյվինգ>> ընկերություն: Գործունեության ոլորտները ընդգրկուն՝ էներգաարդյունավետ ծրագրերի իրականացումից մինչև լուսավորության ձևավորում-հաշվարկ և սարքավորումների մատակարարում:
Աշխատաոճը՝ պատասխանատու և պրոֆեսիոնալ, նշանաբանը՝ լուսավորություն՝ խնայողության միջոցով:
ՀՀ-ում պաշտոնապես գրանցված <<Էներջի Սեյվինգ>> ապրանքանիշն առաջարկում է նոր մոտեցում՝ լուսավորության ոլորտում. ներկայում կիրառվող էներգատար լամպերը, որ բավական արագ են շարքից դուրս գալիս, փոխարինել նոր սերնդի LED՝ լուսադիոդային քիչ հզորությամբ, միաժամանակ շատ ավելի հուսալի <<Էներջի Սեյվինգ>> լամպերով՝ խնայելով նյարդեր և միջոցներ:

<<Էներջի Սեյվինգ>> ընկերության լամպերն արտադրվում են ընկերության տարբերանշանով և լիովին համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Ապրանքատեսակի արտադրության որակի վերահսկողության հարցում <<Էներջի Սեյվինգ>> ընկերությունը չափազանց խստապահանջ է:
Առաջարկվող լամպերը լիովին համապատասխանում են բոլոր լուսային սարքերին, ապահովում են բարձր որակ և երկարատև շահագործում: <<Էներջի Սեյվինգ>> լամպերն անվնաս են առողջության համար, էկոլոգիապես մաքուր են, չեն պարունակում սնդիկ կամ այլ թունավոր նյութեր, աշխատում են անգամ 110 վոլտ լարման պարագայում` ապահովելով նույն լուսատվությունը, ինչ 220 վոլտ լարման դեպքում: Հաշվի առնելով օրական անհրաժեշտ լուսավորման ժամանակահատվածի տևողությունը՝ միջինը 8 ժամ, վստահաբար կարող ենք ասել, որ <<Էներջի Սեյվինգ>> լամպերն ունեն գրեթե 10 տարվա կյանք, մինչդեռ նույն ժամանակահատվածում սովորական լամպերը կփոխարինվեն 40, էկոնոմ լամպերը՝ 5 անգամ:
Խնայե՛ք Ձեր գումարը, էլեկտրաէներգիան և շրջակա միջավայրը...

<<Էներջի Սեյվինգ>> -ը առաջարկում է բնակարանային և գրասենյակային, ֆասադային և փողոցային, մարզադահլիճների և մարզադաշտերի լուսավորությունը և միաժամանակ լուսավորության դիզայն-հաշվարկ, ընդ որում՝ լամպեր գնելու դեպքում՝ դիզայն- հաշվարկը՝ անվճար:

Ունենալով երկարատև փորձ ոլորտում, ինչպես նաև համապատասխան սարքավորումներ և մասնագիտացված անձնակազմ՝ ընկերությունն իր ծառայությունների շրջանակներում իրականացնում է լուսավորության վրա ծախսվող էլեկտրաէներգիայի և շահագործման ծախսերի նվազեցման չափի հաշվարկ` պահպանելով Ձեր տարածքի անհրաժեշտ լուսավորությունը: Մեր օգնությամբ Դուք կունենաք երկարատև շահագործման լամպեր և էապես կկրճատեք էլեկտրաէներգիայի ծախսերը, տնտեսած գումարով կկարողանաք 1-2.5 տարվա ընթացքում վճարել մատուցված ծառայությունների արժեքը:
Մենք առաջարկում ենք նաև երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում՝ գնված լամպերի և լուսատուների համար շահագործման երաշխիքային ժամկետ սահմանելով առավելագույնը 3 տարի:
Մենք նաև առաքում ենք՝ փորձելով հնարավորինս մոտ լինել մեր հաճախորդներին:
Պատրաստ ենք ապահովել լամպերի առաքումը ցանկացած վայր և հասցե: Լամպեր և լուսատուներ գնելիս՝ առաքումն անվճար է:

<<Էներջի Սեյվինգ >>  ընկերության կողմից ներկայացվող լուսատուները դուք կարող եք ձեռք բերել <<ԱՐԵՎԻԿ>>  շինանյութի խանութից, որը հանդիսանում է <<Էներջի Սեյվինգ >>   ընկերության պաշտոնական գործընկերը: 

  <<ԱՐԵՎԻԿ>>  շինանյութի խանութի հասցեն է՝ Երևան, Վարդանանց փող., 24 շենք
 Հեռ.` +374-10-552250 
Էներգաարդյունավետ լուսավորման ծրագրեր իրականացման համար դիմեք  <<Էներջի Սեյվինգ >>  ընկերության գրասենյակ:
 Երևան, Նորք ՄարաշԱԱրմենակյան  փող. 127 հասցեով
Հեռ.` +374-10- 651414 

Եթե լույս՝ ապա LED լամպեր և լուսատուներ

<<Էներջի Սեյվինգ>> - լուսավորեք՝ խնայելով: