пятница, 20 июня 2014 г.

«ՄԵԼԱՆՏԵ» ՏՐԻԿՈՏԱԺԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ/"MELANTE" KNITWEAR MANUFAC...


Մելանտե ապրանքանիշը ներկայացնող <Սաթենկար> ՍՊԸ-ն հայաստանյան տրիկոտաժի շուկա է մտել 2002 թվականին եւ վաղուց արդեն իր ուրույն տեղն ունի այնտեղ: Տալով միայն բարձրորակ արտադրանք, ընկերությունը շահել է ամենակարեւորը. իր հաճախորդների վստահությունը:
Ընկերության արտադրանքի ողջ տեսականին ստեղծվում է միայն բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և որակյալ բամբակյա գործվածքներից, ինչը թույլ է տալիս հարմարավետություն զգալ ու հաճելի տրամադրություն ունենալ տարվա բոլոր եղանակներին:
Հատուկ մշակման ենթարկված Մելանտեի գործվածքները ժամանակի ընթացքում պահպանում են ոչ միայն իրենց որակական հատկանիշները , այլ նաև գունային՝ անկրկնելի պայծառ երանգները:


Տեխնիկապես լիովին ապահովված արտադրությունը հնարավորություն է տալիս հաճախակի թարմացնել Մելանտեի տեսականին և հաճախորդին ներկայանալ նոր գույներով ու մոդելներով: Նոր մոդելների մշակման ժամանակ հաշվի են առնվում տրիկոտաժի արտադրության բնագավառում առկա դիզայներական վերջին մշակումները, ինչպես նաև սպառողների կողմից ներկայացվող պահանջները:Մելանտեն ընդունում է նաեւ պատվերներ, կատարում բարձրորակ գունավոր տպագրություն արտադրանքի վրա,ինչպես նաև ասեղնագործություն (ВЫШИВКА) շապիկների վրա:


Մելանտեի հագուսի հարուստ տեսականին Հունիսի 8-10-ը ներկայացված էր Երևանում անցկացված «Մանկության աշխարհ ЕХРО-2014»-ին: Մելանտեի արտադրանքը գնահատողներն այդ օրը առիթ ունեին մոտիկից ծանոթանալու ոչ միայն ընկերության արտադրանքի, այլ նաեւ արտադրական չափանիշների հետ:

Մելանտեի արտադրատեսականին դուք կարող եք ձեռք բերել Հայաստանի տարածքում` 150-ից ավել տարբեր խանութներում, ինչպես նաև ընկերության ֆիրմային խանութներում:
ք. Երևան, Կ. ՈՒլնեցու 59/5, 2-րդ շինություն (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Ամիրյան 13շ., 46 տարածք (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Տիգրան Մեծի 20 (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Լեփսիուսի 2-րդ փ., 9 տուն (արտադրամաս)
Հեռ. +374-10-246504 , +374-91-210999 (բջջ.) , +374-91-219009 (բջջ.)
www.melante.am



вторник, 10 июня 2014 г.

ՔԱՄԵԼԵՈՆ Գունավոր դեկորատիվ մանրախիճ/CHAMELEON Colorful decorative crush...




<<Այն, ինչ դուք հիմա տեսնում եք, ուղղակի խիճ չէ, այլ անսահմանափակ հնարավորություն` ստեղծելու գեղեցիկը>>:
<<Քամելեոն>> կազմակերպությունն առաջարկում է բավականին նոր, բայց միևնույն ժամանակ պարզ արտադրանք՝ դեկորատիվ (գունավոր) մանրախիճ (щебень), որն ադեն իր լայն կիրառումն է գտել լանդշաֆտային դիզայնում և բարեկարգման այլ ոլորտներում:
Այս մանրախճի Կիրառումն իրենից ոչ մի բարդություն չի ներկայացնում. բավական է նախապատրաստել տարածքը, այնուհետև ըստ ընտրված լանդշաֆտային կոմպոզիցիայի՝ այն պատել համապատասխան գույնի խճով:
<<Քամելեոն>> կազմակերպությունը միակն է , ով առաջարկում է մեր շուկայում նմանը չունեցող բացառիկ այս շինանյութը: Կազմակերպությունն իր բարձր մասնագիտացման, մատչելի գների, սպասարկման որակի և անհատական մոտեցման շնորհիվ դրսեւորել է իրեն որպես հուսալի գործընկեր: Հայաստանյան շուկայում նորույթ հանդիսացող Գունավոր խիճը իր կիրառման պարզության և բարձր հատկանիշների շնորհիվ արդեն երկար ժամանակ իր ուրույն տեղն ունի Եվրոպական և ԱՊՀ մի շարք երկրների շինանյութի շուկաներում:
Իր բարձր որակի և կիրառման ոլորտների բազմազանության շնորհիվ գունավոր մանրախիճն առավել հարմարավետ և գեղեցիկ կդարձնի Ձեզ շրջապատող տարածքը,այգին, ծաղկանոցը, լողավազանը …
Ապրանքատեսակը կայուն է կլիմայական պայմանների նկատմամբ, դիմանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը և կանխում է մոլախոտերի և այլ վայրի բուսականության առաջացումը, ինչի հաշվին նրա կիրառումը դառնում է նպատակահարմար և պրակտիկ:
Անհատական մոտեցումը և սպասարկման բարձր որակը՝ կազմակերպության աշխատանքի հիմնական սկզբունքներն են: Գործունեության կարճ ժամանակահատվածում <<Քամելեոն>>-ի հաճախորդներն արդեն գնահատել են արտադրանքի և մատուցված ծառայության որակը:
Խիճը պատրաստվում է աղացած տարբեր խառնուրդների քարերից՝ բարձր որակի է, և ունի հետևյալ հատկանիշները.

• Ջերմակայունություն ընդհուպ մինչև – 60 Со –ից +60 С
• Ամրություն
• Լուսակայունություն
• Ջրադիմացկունություն
• Էկոլոգիապես մաքուր է
Դեկորատիվ գունավոր խիճը մեծ հնարավորություն է` ստեղծելու իրական գեղեցկություն Ձեր տանն ու աշխատավայրում, ինչի հաշվին դուք Ձեզ առավել հանգիստ ու հարմարավետ կզգաք: Կարող եք նաև օգտագործելով գունավոր մանրախիճը, Ձեր պատշգամբը վերածել իսկական դրախտավայրի: Ձեր հյուրերը միանշանակ կգնահատեն Ձեր ստեղծագործական միտքն ու գրավիչ դիզայներկան լուծումը:
<<Քամելեոն>> ընկերության արտադրանքը հարմար նաեւ գերեզմանների հարակից տարածքները բարեկարգելու համար: Օգտագործելով գունավոր խիճը, դուք կարող եք հանգիստ լինել, ոովհետեւ դրա շնորհիվ Ձեր նախնիների աճյունների շրջակայքը մշտապես խնամված ու մաքուր տեսք կունենա: Ներկման բարձրորակ տեխնոլոգիայի շնորհիվ մանրախիճը ժամանակի ընթացքում չի կորցնում իր որակական հատկանիշները:
<<Քամելեոն>> ընկերության արտադրանքը իր բարձր որակի և հագեցած գույների շնորհիվ առավելագույնս կիրագործի Ձեր դիզայներական երևակայությունը և գեղեցիկը ստեղծելո ւ ձգտումը: Դեկորատիվ խճի շնորհիվ դուք Ձեզ կզգաք Ձեր փոքրիկ` գեղեցիկ և հարմարավետ աշխարհի կերտողը:

ԴԵԿՈՐԱՏԻՎ ԳՈՒՆԱՎՈՐ ՄԱՆՐԱԽԻՃ՝ ՄԵԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԵՂԵՑԻԿԸ ՀԵՆՑ ՁԵ՛Ր ՏԱՆԸ ԵՎ ՀԵՆՑ ՁԵ՛Ր ՏԱՐԱԾՔՈՒՄ:

ՀՀ, Երևան-Էջմիածին մայրուղի
Գ.Պտղունք Ագաթանգեղոսի 21 փ.
(+374) 95 445 111
(+374) 96 445 111
sales@chameleon.am
www.chameleon.am