четверг, 6 декабря 2012 г.

Ֆեյսբուքի շնորհիվ 20 ամյա Մանեի երազանքը դարձավ իրականություն


«Շատ կցանկանայի համակարգիչ ունենալ, բայց գիտեմ, որ դա անհնար է, մենք այն գնելու հնարավորություն երբեք չենք ունենա՞,- հիմա արդեն ժպիտով ու անթաքույց հպարտությամբ եմ հիշում  Լոռու մարզի Ախթալա համայնքում բնակվող Մանե Ասրյանի խոսքերը:

Մեր զրույցից հետո հասկացա, որ Մանեին շատ քիչ բան է հարկավոր՝ իրեն այս աշխարհի մի մասնիկն զգալու համար: Անընդհատ մտմտում էի՝ ՞ինչպես օգնել աղջկան,  ի վերջո, նրա ուզածն ընդամենը համակարգիչ է, որը շատ -շատերի  համար, թերևս, միայն խաղեր խաղալու համար է ծառայում: Մինչդեռ Մանեի համար, ով ամբողջ օրն անցկացնում է տանը,  այն իսկապես անհրաժեշտություն էր: Արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը բջջային հեռախոսն էր, որի միջոցով նա օգտվում էր համացանցից և ասում է, որ վիրտուալ աշխարհում իրեն ավելի լավ է զգում, քանի որ իրեն չեն տեսնում և չեն խղճում:
Մանեն ասում էր նաև, որ շատ է ցանկացել, բայց երբեք առիթ չի ունեցել մասնակցելու մշակութային միջոցառումների, որովհետև տնից դուրս  չի գալիս, թերևս, միայն՝  բժիշկներին այցելելու համար:
«Աղջիկս անվասայլակ չունի: Անհնար է  նկարագրել՝ ինչ դժվարությամբ եմ տնից դուրս բերում՝ որևէ տեղ տանելու համար՞,-պատմում է Մանեի մայրը, ով միայնակ է զբաղվում աղջկա խնամքի հարցերով: Անվասայլակ ունենալու դեպքում, ինչ խոսք, տեղաշարժվելն ավելի հեշտ կլիներ, թեև, դա էլ  խնդրի  լուծում չէ,  քանի որ հասարակական նշանակության շենքերը, թեքահարթակների բացակայության պատճառով, հիմնականում անմատչելի են:

Հիմա արդեն մտորումներս երկու ուղղությամբ էին.   համակարգիչ և  անվասայլակ: 
Այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Որոշեցի դիմել սոցիալական ցանցի օգնությանը:
«Լրագրողներ հանուն ապագայի՞ ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի նախաձեռնությամբ   ՞Ֆեյսբուք՞ սոցիալական ցանցում ստեղծվեց հատուկ էջ՝  ՞ Հաշմանդամ աղջիկը երազում է համակարգիչ ունենալ՞ անվանումով, որի ներքո զետեղեցինք Մանեի մասին պատմող հոդվածը: Սկսեցինք խմբի հղումները  տարածել ցանցում՝ համոզված, որ արձագանքներ անպայման լինելու են, հաստատ  կգտնվեն մարդիկ, ովքեր կարձագանքեն և կաջակցեն՝ Մանե Ասրյանի երազանքը իրականություն դարձնելուն:

Մեր վստահությունը դարձավ մեր հաջողության գրավականը:
Ընդ որում, մենք այս ամենը նախաձեռնել էինք Մանեից գաղտնի՝ անակնկալն ավելի  ազդեցիկ դարձնելու  համար:

Որքա՜ն մեծ էր մեր ուրախությունը,  երբ էջին արձագանքեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՞Լիարժեք կյանք՞ հկ-ը Ստեփանավանից ՝ խոստանալով  աջակցել անվասայլակի տրամադրման հարցում: Խոստումն իրեն սպասեցնել չտվեց: Բավական կարճ ժամանակահատվածում Մանեին տրամադրվեց անվասայլակ:  
Առաջին ոգևորությունն անբացատրելի էր… Փոքր ինչ շեղվեմ մեր առաջին անակնկալ հաջողությունից և  վերադառնամ Մանեի  պատմությանը: Աղջիկը  վաղաժամ է ծնվել: Նրա մոտ առողջական լուրջ խնդիրները նկատվել են մեկ տարեկանից: Բժիշկներն ախտորոշել են մանկական ուղեղային կաթված՝ ոտնաթաթերի էկվինուսային դեֆորմացիա: Երեխայի բուժման համար վաճառել են տան գույքն ու թանկարժեք իրերը: Առաջին վիրահատությունը կատարվել է 14 տարեկանում, որից  բացի, անհրաժեշտ է եղել նաև վերականգնողական բուժում, ինչի հնարավորությունը, ցավոք, չեն ունեցել: Տիկին Հերիքնազը մեծ դժվարությամբ է կարողանում լուծել  հանապազօրյա հացի խնդիրը: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը աղջկա հաշմանդամության թոշակն է:

20 ամյա Մանեն մինչև երրորդ դասարան տնային ուսուցում է  ստացել: Հետո ուսուցչուհին այլևս չի այցելել Մանեին: Մայրը՝ տիկին Հերիքնազը  գրքեր է ձեռք բերել և շարունակել ինքնուրույն զբաղվել աղջկա ուսուցման հարցերով: Մանեն  շատ է կարդում: Երբեմն -երբեմն մտքերն ու հույզերը նաև թղթին է հանձնում: Հիմնականում բանաստեղծություններ է գրում, որոնց  միակ  ընթերցողը մայրն է, հազվադեպ՝ նաև հյուրերը:

Ցանկանում է դպրոցի ավարտական վկայական ունենալ, որովհետև համոզված է, որ այդ դեպքում միայն կկարողանա իրականացնել մյուս  երազանքը՝ ընդունվել համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ձեռք բերել մասնագիտություն եւ համարել, որ բախտն իրեն ևս փոքր-ինչ ժպտացել է:  
Այստեղ դարձյալ վերադառնամ մեր հաջողություններին և արձանագրեմ, որ օրեցօր Մանեի երազանքի  ֆեյսբուքյան էջում ավելանում էին գրառումներն ու մեկնաբանությունները, ինչը մեզ ավելի ու ավելի մեծ վստահություն էր ներշնչում, որ համակարգիչ ունենալը Մանեի համար շատ շուտով երազանքի հարթությունից տեղափոխվելու է իրական հարթություն:

Եվ մենք չսխալվեցինք  «Լրագրողներ հանուն ապագայի՞ ՀԿ-յան  այս բարի  նախաձեռությունը հատեց իր տրամաբանական նիշը. ֆեյսբուքյան երկու օգտատեր` Մերի Խաչատրյանը և Միհրան Սահակյանը պատրաստակամություն հայտնեցին  Մանեին համակարգիչ նվիրել: Չեք կարող պատկերացնել աղջկա՝ երջանկությամբ ու արցունքներով լի աչքերը, երբ նրան հանձնվեց վաղեմի երազանքը՝ համակարգիչը:  Նա ուրախությունից կորցրել էր խոսելու կարողությունը: Մեր առաքելությունն ավարտված էր:  Նա շնորհակալ է բոլոր այն մարդկանց,  ովքեր  ջանքեր են գործադրել հանուն իր երազանքների իրագործման:  Մանեն  ասում է, որ այժմ, համակարգչի օգնությամբ  ավելի հեշտ կլինի  ձեռագիր բանաստեղծությունները մուտքագրելը,  անվասայլակի օգնությամբ կկարողանա նաև բակ դուրս գալ, շփվել հասակակիցների հետ և մտորել հաջորդ  երազանքն իրականություն դարձնելու ուղղությամբ:

среда, 21 ноября 2012 г.

Նոյեմբեր ամսվա ընթացքում միայն 3 բազմազավակ ընտանիք է ամուսնալուծվել

Հին Կտակարանում՝ Մովսեսի օրենքով արտոնված էր ամուսնալուծությունը տարբեր պատճառներով։ Սակայն Տեր Հիսուս Քրիստոսն ամուսնալուծություն թույլ տվեց միայն ամուսնական անհավատարմության պատճառով: Իսկ եթե ամուսնալուծությունը այլ պատճառով է, ամուսնալուծվողը շնացող է համարվում։ Սակայն այսօր ամուսնալուծություններ տեղի են ուենում շատ և շատ պատճառներով: Ցավալին նաև այն է, որ ամուսինները կոնֆլիկտների ժամանակ մոռանում են, որ եկեղեցում խոստացել են սիրել, ներել, համբերել միմյանց։Այլ խոսքով` տեր ու հնազանդ լինել: Իսկ տեր ու հնազանդ են լինում ամուսինները ոչ թե իրար նկատմամբ, այլ կյանքում սպասվող իրադարձությունների: Թումանյանի տարածաշրջանում ամուսնալուծությունների տխուր վիճակագրությունը տեսանյութում:

четверг, 1 ноября 2012 г.

четверг, 18 октября 2012 г.

Լոռին կլինի նաեւ արտասահմանցի նկարիչների գործերում


Գեղանկարչների միջազգային երկրորդ փառատոնն ընթացքի մեջ է: Հայաստանի ու արտասահմանյան 6 երկրների նկարիչներ, օգտվելով Լոռվա շռայլ բնությունից, փորձում են ստեղծել արվեստի արժեքավոր գործեր:

Սակայն աշնանային Լոռին միայն փառատոնի մասնակիցներին չէ, որ նկարելու նյութ է տալիս: Ալավերդցի նկարիչների համար էլ իրենց բնակավայրը ներշնչանքի հարատեւ աղբյուր է:


пятница, 12 октября 2012 г.

Հարմանդայանների շնորհիվ Սիրարփին արդեն ուսանող է

Սահմանամերձ Ջիլիզան ամայացման վտանգի առաջ է կանգնած: Այս ուսումնական տարում գյուղի դպրոցն առաջին դասարանցի չունի, գյուղապետի խոսքով, չի ունենա նաեւ առաջիկա տարիներին: 90-ական թվականներին գյուղի դպրոցը 60-ից ավելի աշակերտ ուներ, իսկ անցած տարի` ընդամենը 17-ը, որից 6-ը` այս ընտանիքից:


Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/Նախկին երիտասարդների մասին/

воскресенье, 22 июля 2012 г.

Մետալուրգ, Միգ, Բռնչենի բակային ճամբարների հանդիսավոր բացում

Մանես բարեգործական հիմնադրամի բակային ճամբարների հանդիսավոր բացման արարողություն

Հուլիսի 9-ին մեկնարկեց Ալավերդու Մանես բարեգործական հիմնադրամի բակային ճամբարների ծրագիրը: Հիմնադրամն այդ նպատակով նախատեսել է տրամադրել 1 մլն 200 հազար դրամ: Երկու հերթափոխով Մանես հիմնադրամի 11 բակային ճամբարներում իրենց ամառայիյն հանգիստը կկազմակերպեն 1.340 դպրոցականներ:

четверг, 19 июля 2012 г.

Ալավերդու օրն ավարտվեց տոնական համերգով

Ալավերդու, հանքագործի ու մետալուրգի օրվան նվիրված տոնակատարություններն ամփոփվեցին քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում տոնական մեծ համերգով։ Ալավերդու տոնն իրենց ելույթներով շնորհավորեցին Արցախի պարի պետական, Վանաձորի «Հորովել» երգի պարի պետական համույթները, հայկական էստրադայի սիրված ու հայտնի կատարողներ: Միջոցառումը եզրափակվեց հրավառությամբ:

Պարգեւ Սերգեյ Տիտանյանին

Քաղաքի, հանքագործի ու մետալուրգի տոնի առթիվ Ալավերդու քաղաքապետարանն ու Վալլեքս խումբը պատվոգրեր, դրամական պարգեւներ ու նվերներ էին նախատեսել քաղաքի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ալավեդցիների համար: Թեղուտ ՓԲԸ շինարարական վարչության համար 2 տեղամասի պետ Սերգեյ Տիտանյանը Մետալուրգիական գործարանի 242 –ամակի առիթով պարգեւի արժանացած աշխատակիցներից մեկն է:

четверг, 24 мая 2012 г.

Կաճաճկուտ ամեն տրանսպորտ չի գնում

Կաճաճկուտից Աքորի 7 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է անբարեկարգ վիճակում:Այստեղով ամեն տրանսպորտ չի գնում: Գնացողներն էլ կամ վերեւն են մնում կամ ներքեւը, քանի որ մեկ անգամ գյուղ բարձրանալ կամ իջնելը վարորդների վրա թանկ է նստում:Այստեղ միայն ամենագնաց մեքենաների համար է քիչ թե շատ երթեւեկելի:
Ճանապարհները հիմնականում քարուքանդ են եղել սելաֆաջրերի եւ ճանապարհի վերեւի հատվածից թափվող քարերի հետեւանքով:

вторник, 22 мая 2012 г.

13-րորդ դարի խաչքարը չտեղափոխվեց Էջմիածին

Այսօր Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցին հարակից տարածքում գտնվող 13-րդ դարի Ամենափրկիչ անունը կրող բազալտե խաչքարը ուզում էին տեղափոխել էջմիածին` Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում հայ մոնումենտալ քանդակարվեստի ժառանգության ժամանակավոր ցուցադրություն կազմակերպելու նպատակով:

էջմիածին ուզել են տանել նաեւ Ալավերդու Էնգելս թաղամասում ու Շամլուղի Բենդիկ թաղամասում գտնվող խաչքարերը, սակայն բնակիչները ընդդիմացել են այդ նախաձեռնությանը և թույլ չեն տվել դա անել:

Ամենափրկիչ խաչքարի կեսն արդեն վերամբարձ կռունկի օգնությամբ տեղավորել էին զիլ մակնիշի ավտոմեքենայում, երբ եկան քաղաքացիներ, ինչպես նաեւԱլավերդու քաղաքապետը: Ալավերցիների պահանջով խաչքարը տանելու եկած մարդիկ մեքենայից իջեցրին նաեւ առաջին կեսը:

Նշենք, որ խաչքարը քաղաքի բնակիչների համար դարձել է սրբավայր, ուր քաղաքի բոլոր ծայրամասերից գալիս են մոմավառության:

четверг, 17 мая 2012 г.

Անասունները գայլերի բաժին են դառնում

Կաճաճկուտեցիների հիմնական զբաղմունքն ու եկամտի աղբյուրն անասնապահությունն է: Գյուղում մոտ 700 խոշոր եւ մանր եղջերավոր անասուն կա, որոնց օգուտը գյուղացիների խոսքով` ավելի շատ գայլերն են տեսնում: Այս տարվա մեջ գայլերի հարձակման արդեն 10 դեպք է եղել: Օրեր առաջ Վարդգեսի կովի նորածին հորթն է գայլերի բաժին դարձել: Այսօր մեկ հորթը 80 հազար դրամ արժե, այդքան է կազմել գյուղացու վնասը: Վազգեն Թամազյանն ասում է, որ անցած տարի էլ են եղել գայլերի հարձակման դեպքեր, սակայն այս տարի դրանց հաճախականությունն ավելացել է: Օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ գայլերը հարձակվում են անասունների վրա ու հոշոտում նրանց: Մութն ընկնելուց հետո գյուղում տանից դուրս գալը վտանգավոր է դառնում :

Սանահինի վանական համալիրը վտանգված է

Արդեն սկսվել է զբոսաշրջիկների ակտիվ հոսքը դեպի Սանահինի վանական համալիր:Ամեն օր 100-ից ավելի օտարերկրացիներ են գալիս Սանահին,հիանում,զարմանում եւ ափսոսանք հայտնում ՅՈՒՆԵՍԿՈՅԻ համաշխարհային ցանկում գրանցված այս բացառիկ կառույցի օր օրի ավելի աղետալի վիճակում հայտնվելու համար: Եկեղեցու մոմավաճառն ասում է,որ ամեն օր եկեղեցում թափված քարեր է տեսնում,եւ փառք տալիս տիրոջը,որ քարերն ընկնելու ժամանակ այդտեղ մարդիկ չեն եղել: Մանավանդ անձրեւներից հետո եկեղեցում մնալն առավել վտանգավոր է դառնում.քարերը թուլանում են եւ պոկվում:
Սանահինի եկեղեցի զբոսաշրջիկներ են գալիս աշխարհի բոլոր անկյուններից: Նրանց մեջ մեծամասնություն են կազմում տարեցները:Թեքված պատի,տանիքին աճած ծառերի ու թփերի առկայությունը զարմացնում է ամեն օր եկեղեցի այցելող զբոսաշրջիկներին:

пятница, 11 мая 2012 г.

14-ամյա Արսենը դպրոց չի հաճախում

Ալավերդի քաղաքում համայնքային վերականգնողական կենտրոնը գործում է 2007 թվականի սեպտեմբերի 17-ից: Այս ընթացքում ոստիկանության անչափահասների բաժնի, համայնքային աշխատողների եւ ծնողների դիմումների հիման վրա մոտ 54 անչափահասների հետ համապատասխան աշխատանքներ են տարվել: Նրանք բոլորն էլ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են եղել, ովքեր տարբեր պատճառներով հայտնվել են անցանկալի իրավիճակներում:Այսօր էլ համայնքային կենտրոն է հաճախում 4 շահառու: 14 ամյա Արսեն Սարգսյանը բնակվում է Լոռու մարզի Շնող գյուղում: Արսենն այսօր սխալներն ուղղելու փորձեր է անում,սակայն վատն այն է,որ բացակայությունների արդյունքում տղան դուրս է մնացել դպրոցից:

Լոռու մարզի Աքորի գյուղում մնաց երեք վետերան

67 տարի առաջ Խորհրդային Միությունը փառահեղ հաղթանակ տոնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ: Մայիսի 9-ը վետերանների համար ամեն տարի ոչ միայն մեծ հաղթանակի հերթական տարեդարձը տոնելու , այլ նաեւ առօրյա հոգսերից կտրվելու և անցյալի քաջագործությունների մասին հիշելու հնարավորություն է:Նրանց շարքերն օրեցօր նոսրանում են`ամբողջ հանրապետությունում: Աքորի համայնքից Մեծ հայրենականին մասնակցել է 365 մարդ,նրանցից 143-ը զոհվել են մարտի դաշտում: Գյուղում այսօր ողջ է 3 վետերան`Արամայիս Պետրոսյանը , Վախթանգ Օհանյանն ու Արտավազդ Պետրոսյանը:Վերջինս անկողնային հիվանդ է եւ այսօր չկարողացավ մասնակցել հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանը:

Նախընտրական շտաբների հետընտրական զարգացումները

ՀԴԿ, ՀԿԿ եւ ՄՀԿ Ալավերդում շտաբներ չունեին: Հենց այդ երեք կուսակցությունները անցողիկ 5 տոկոս ձայներ չեն կարողացել հավաքել: Այսպիսով, ԲՀԿ-ն Ալավերդիում հավաքել է 1615, Ժառանգությունը` 375, ՀԱԿ-ը` 547, ՀՈյիդան 464, ՀԴԿ-ն 33, ՀԿԿ-ն 136, ՀՀԿ-ն 3948, ՄՀ-ը 18, ՕԵԿ-ը` 759 ձայն:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, Ալավերդու ընտրողներից 2177-ն իրենց ձայնը տվել են Սարգիս Թամազյանին, 5543-ը` Կարեն Սարիբեկյանին:
Ալավերդու բոլոր նախընտրական շտաբներում այսօր հետընտրական հոգնածություն էր տիրում:

пятница, 27 апреля 2012 г.

Irazek.am և Ditaket.am կայքերը մարզերի երիտասարդներին հասանելի դարձան

"Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ-ն ներկայացուցիչն ապրիլի 26-ին Ալավերդու քաղաքապետարանի նիստերի դահլիճում Թումանյանի տարածաշրջանի երիտասարդներին ներկայացրեց երկու նոր կայք` Irazek.am և Ditaket.am, որոնք մշակվել և ստեղծվել են "Իրազեկ ընտրող" ծրագրի շրջանակներում:

вторник, 17 апреля 2012 г.

суббота, 14 апреля 2012 г.

Ընտրակաշառքը գիտեն ում են առաջարկում

Մինչեւ խորհրդարանական ընտրություններ հաշված օրեր են մնացել: Կուսակցություններն ու թեկնածուներն արդեն սկսել են նախընտրական քարոզարշավը : Թիվ 31 ընտրատարածքային ընտրական տեղամասում գրանցված է 16.000 ընտրող:
Ընտրություններից առաջ փորձեցինք պարզել Ալավերդիների տրամադրվածությունը: Պարզվեց, որ հարցվածներից յուրաքանչյուրը կողմնորոշվելու հարցում իր սկզբունքն ունի:

понедельник, 9 апреля 2012 г.

"Դոն Ժուան ավիա" ներկայացումը Վանաձորում

Ապրիլի 7-ին մայրության եւ գեղեցկության տոնին Վանաձորցի կանանց եւ աղջիկներին Հանրապետական կուսակցության մարզային խորհուրդը, Լոռու մարզպետարանը եւ Վալլեքս խումբը անակնկալ էին մատուցել, "Դոն Ժուան ավիա"հայտնի կատակերգությունը սիրված դերսանաների մասնակցությամբ Վանաձորում էր: Երկու տարի առաջ մարտի ութին ալավերդցի կանայք մեծ ոգեւորությամբ էին ընդունել Վալլեքս խմբի այս յուրահատուկ նվերը որ ներկայացվեց Սարահարթի մշակույթի պալատում:

четверг, 5 апреля 2012 г.

Ֆրանսերենը դասավանդվում է երկու կրթօջախում



Ֆրանկոֆոնիայի օրերը Ֆրանկոֆոն երկրներում շուտով կավարտվեն: Ֆրանսերենին   ու ֆրանսիական մշակույթին նվիրված միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը դեռևս 40 տարի առաջ է  ձևավորվել ու որպես շարժում, այսօր միավորում է 75 պետություն:

вторник, 27 марта 2012 г.

Մարտի 10-ը համարվում է Սբ. Հովհան Օձնեցու օր

Մարտի 10-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ հայրապետ Հովհան Օձնեցու հիշատակի օրը: Այդ առիթով Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց: Այդ օրն Օձուն էին եկել ուխտավորներ հանրապետության տարբեր անկյուններից: Պատարագից հետո ուխտավորներն այցելեցին Արդվի գյուղում գտնվող Սուրբ Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու դամբարան: Ուխտագնացությունը երիտասարդներին հոգեւոր մեծ ուժ է տալիս,-ասում է Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ուխտագնացության շնորհիվ պահպանվում են հոգեւոր եւ ազգային ավանդույթները,-կարծում է նա: Հովհան Օձնեցու մահվան օրը՝ ապրիլի 17—ին, նույնպես ուխտագնացություն կկազմակերպվի:

понедельник, 26 марта 2012 г.

Ակների դպրոցի տնօրենի ընտրությունը կրկին ձախողվեց

Այս ուսումնական տարում Ակների դպրոցն սկսել է աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարությամբ: 2011-2012 ուսումնական տարին արդեն մոտենում է ավարտին, իսկ դպրոցն այդպես էլ տնօրեն չունեցավ: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբեորի 19-ին տնօրենի թափուր տեղի համար առաջադրված միակ թեկնածուին` դպրոցի Հայոց Լեզվի եւ գրականության ուսուցիչ արման Մաթոսյանին, խորհրդի անդամները չընտրեցին: Օրենքով սահմանված կարգով տնօրենի նոր ընտրությունը նշանակվեց երեք ամիս անց` մարտի 19-ին: Այդ օրն արդեն Արման Մաթոսյանը մրցակից ուներ` Համար 2 դպրոցի պատմության ուսուցիչ Անահիտ Մուսայելյանը: Սակայն մարտի 19-ին էլ ընտրությունը չկայացավ քվորում չապահովվելու պատճառով: Այդ ժամանակ խորհրդի ներկա անդամները նախագահի հետ միասին որոշեցին ըստ օրենքի հետաձգել ընտրությունները 5 օրով: Ակների դպրոցի տնօրենի ընտրությունը շաբաթ օրը` Մարտի 24-ին, վերջապես կկայանար,եթե խորհրդի անդամներից մեկը վերջին պահին չլքեր դպրոցը: Նշենք, որ ընտրություններին ի սկզբանե չէին ներկայացել խորհրդի անդամներից երեքը` ծնողկոմիտեից Գայանե Շավինյանը, ԿԳ նախարարության կողմից առաջադրված Արթուր Վարոսյանը, համայնքի կողմից առաջադրված Կամո երիցյանը: Իսկ մարզպետարանից առաջադրված Մերուժան Շավինյանը թեեւ դպրոցում էր, սակայն նախարարության ներկայացուցչի գալուն չսպասելով` հեռացավ դպրոցից:

понедельник, 19 марта 2012 г.

Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/ավագ դպրոցներ/

Անահիտ Մուսայելյանն ընդեմ Արման Մաթոսյանի

Ակների դպրոցում այսօր ժամը 14-ին տնօրենի ընտրություն էր նշանակված, որը սակայն չկայացավ քվորումի բացակայության ու նախարարության ներկայացուցչի չժամանելու պատճառով: Այսօր խորհրդի 5 անդամների հետը շուրջ մեկուկես ժամ սպասել ենք խորհրդի բացակա անդամներին ու նախարարության ներկայացուցչին:


Հրդեհաշատ երկուշաբթին


Հանգստյան օրերից հետո շաբաթն այսօր Ալավերդիում սկսվեց առավել քան բուռն:Ժամը 10-ի սահմաններում  հրդեհ էր  բռնկվել Ալավերդու  համար 6 մանկապարտեզում: Հրշեջների համար այսքանով այս օրը չավարտվեց:Մոտավորապես ժամը 13:30-ին էլ հրդեհ էր  բռնկվել ալավերդուց Օձուն տանող ճանապարհի հարակից այգիների  տարածքում: Ահազանգից հետո դեպքի վայր էր ժամանել  Օձունի հրշեջ փրկարարական ծառայությունը: Այստեղ էլ հրդեհաշիջման աշխատանքը դեռ չավարտված` Օձունի ծառայության ավտոմեքենայի ջուրը վերջացավ: Ավելի ուշ հրդեհի վայր ժամանեց նաև վարչության պետ գնդապետ Հրաչ Անտոնյանը: Ժամը 16-ի դրությամբ կրակի մի մասը հաջողվել էր մարել, սակայն հրդեհը շարունակում էր լանջով դեպի վեր տարածվել;  Հրշեջներին օգնության հասած մոտակա այգիների տերերը փորձում էին կանխել կրակի տարածքում:Աշխատանքները շարունակվել են մինչեւ երեկո, սակայն հրդեհն ամբողջովին մարել չի հաջողվել:Հրդեհի պատճառները հայտնի չեն:

Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել




Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 6 մանկապարտեզում: Սարահարթ թաղամասի 2 զանգվածում գտնվող մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքի տանիքից սկսված հրդեհը մանկապարտեզի աշխատողները նկատելուն պես անմիջապես զանգահարել են Ալավերդու հրշեջ ծառայություն, որը հրդեհի վայր է ժամանել մոտ 40 րոպե հետ: Մինչ այդ մանկապարտեզից հանվել են բոլոր երեխաները: Իսկ հրդեհը շատ արագորեն տարածվեց դեպի մանկապարտեզի օգտագործվող մասնաշենքի դահլիճի տանիքը:

четверг, 15 марта 2012 г.

Խաղողագործի տանը գինին անպակաս է

Եղանակային վատ պայմաններն արդեն մտահոգիչ են դառնում գյուղատնտեսների համար: Տարվա այս շրջանի համար աննախադեպ ցրտերի պատճառով գյուղատնտեսական տարին մեկ ամսով հետ է ընկել: Ճոճկանում, սակայն, կլիման համեմատաբար մեղմ է, այստեղ գյուղացիներն անգործ չեն մնում:

среда, 14 марта 2012 г.

<Եկեղեցու դերն իմ կյանքում> շարադրության մրցույթ Ճոճկան գյուղի դպրոցում

Հայ առաքելական եկեղեցու դերը մեծացնելու, նաեւ եկեղեցու պատգամները մեկ անգամ եւս ամրապնդելու համար հայ առաքելական եկեղեցին ու Վորլդ Վիժըն միջազգային բարեգործական կազմակերպությունը շարադրությունների մրցույթ են կազմակերպել: Լավագույն աշխատանքների հեղինակներին հաճելի անակնկալներ են սպասվում:

вторник, 13 марта 2012 г.

Օդային մկրատը պապը գործի է դրել

Գյուղերւոմ ծառերն էտելու համար հատուկ մասնագետներ չեն հրավիրում: Շատ գյուղացիներ արդեն կարողանում են իրենց այգու ծառերն ինքնուրույն մշակել, մյուսներն էլ դիմում են հարեւան-բարեկամների օգնությանը:

вторник, 6 марта 2012 г.

Նահանջ տարիները,զույգ տարեթվերը վտանգավոր են

Աստղագիտական հատուկ տվյալներ պարունակող գրքի միջոցով 82 -ամյա Վարդան Թամազյանը 2012-ի համար կանխատեսումներ է անում :Վարդան պապն ասում է,որ բոլոր նահանջ տարիները համարվում են վտանգավոր տարիներ:Վտանգավոր են համարվում նաեւ բոլոր զույգ տարեթվերը :

понедельник, 5 марта 2012 г.

Չորս անչափահաս տղաների մայրը հիվանդ է

36 -ամյա Սոնա Հովակիմյանին շարունակական բուժում է պետք, բժիշկները նույնիսկ առաջարկել են վիրահատություն կատարել, սակայն ընտանիքը դրա հնարավորությունը չունի: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Սոնայի մոտ ախտորոշել են Հոջկինի լիմֆոմա,պարանոցի,թեւատակի,մադիաստինալ ավշային հանգույցների ախտահարում հիվանդությունը: Ստացած միակ եկամուտը ամսական 40 հազար դրամ ընտանեկան նպաստն է : Իսկ ձգձգումները բերում են բացասական հետեւանքի,Սոնան նկատում է,որ վերջին շրջանում շնչառության հետ կապված խնդիրները գնալով ավելանում են:Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են ֆինանսապես աջակցել այս կնոջ բուժման ծախսերը հոgալուն, կարող են զանգահարել 098-81-92-53 , 098 82-19-45 հեռախոսահամարներով:

суббота, 3 марта 2012 г.

Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆ/

Պատանի երկրապահ ակումբի սաները երդում կտան

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան: Այդ օրը ալավերդցի պատանի երկրապահները կայցելեն սպարապետի շիրմին ու հայրենասիրության երդում կտան այնտեղ:

Ալավերդու ավագանին գումարեց հերթական նիստը

Ալավերդու ավագանին գումարեց հերթական նիստը: Ավագանու 11 անդամից նիստին ներկա էին 6-ը միայն: Հենց նրանք էլ լսեցին քաղաքապետի հաշվետվությունն ու հաստատեցին օրակարգի հարցերը:

четверг, 23 февраля 2012 г.

Փետրվարի 21-ին աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը

Փետրվարի 21-ն աշխարհում նշում են Մայրենի լեզվի օրը: Լեզուներն ամենաուժեղ գործիքն են մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականներով` աշխարհի շուրջ 6000 լեզուների մոտ կեսը կարող է ապագայում կորցնել տվյալ լեզվի կրողներին:

вторник, 14 февраля 2012 г.

Տյառնընդառաջը տոնեցին Օձունում

Տեառնընդառաջն օձունցիների սիրած տոներից մեկն է դարձել,-ասում է Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Հետեւելով ավանդությանը` տոնի նախօրեին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանայի օրհնությամբ ժամերգություն եւ երիտասարդների օրհնության կարգ կատարվեց:

Պուշկինի մահվան 175-րդ տարելիցին նվիրված միջոցառում

175 տարի առաջ փետրվարի 10-ին է մահացել XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Սերգեեվիչ Պուշկինը: Ալավերդու համար 5 դպրոցում Պուշկինի հիշատակին նվիրված երեկո տեղի ունեցավ:Այն կազմակերպել էր Ռոսիա ՀԿ Թումանյանի տարածաշրջանի ղեկավար, ռուսաց լեզվի ուսուցիչ Օլեգ Իգնատենկոն: Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու Պուշկինի ստեղծագործությունները տարբեր լեզուներով, գեղեցիկ բեմականացումների ականատեսը եղավ: Ներկաները համոզվեցին, որ Պուշկինը հավերժ ողջերի մեջ է, քանի որ նրա ստեղծագործությունները ժամանակ ու տարածություն չեն ճանաչում:

понедельник, 23 января 2012 г.

среда, 18 января 2012 г.

Մադանում ազգությամբ հինգ հույն է մնացել

Միխայիլ Կոտանովը Մադանում ապրող 5 հույնեևրից մեկն է: 70-ամյա ծերունին մենակ է ապրում, զավակները Հունաստանում են, ինքը, սակայն, չի պատրաստվում լքել Հայաստանը:

понедельник, 2 января 2012 г.

Happy new year




Շնորհավորում եմ Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը և հղում իմ ջերմ բարեմաղթանքները Ձեզ և Ձեր ընտանիքին:
Ցանկանում եմ, որ 2012 թվականը լինի բեղմնավոր տարի Ձեզ համար,
Ձեր օջախը լցված լինի երջանկությամբ, սիրտը` սիրով և օրերը` ուրախությամբ;
Եվ թող, ամանորյա խաղաղությունը իր ողջ գեղեցկությամբ Ձեզ ուղեկցի գալիք ողջ տարում:




Թե աշխարհում փակ դռներ կան,
թող որ բացվեն այս գիշեր, Ու Նոր տարին նոր խնդությամբ թող ներս մտնի այս գիշեր, Թե կան դատարկ, համր տներ` մանկան ճիչով թող լցվեն, Ով փնտրում է սրտանց մեկին` հանկարծ գտնի այս գիշեր: Թե կան լացող, տխուր աչքեր, թող ծիծաղեն այս գիշեր, Կանչող ձեռքերն իրար հասնեն, հրաշք ապրեն այս գիշեր: Թե կան սրտեր` չար նախանձով, դառնան բարի ու ներող, Եվ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր: Թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր, Սրբագործված սիրով մտնեն իրենց օջախն այս գիշեր, Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր… Թե աշխարհում պանդուխտներ կան, թող տուն դառնան այս գիշեր, Հայրենական հավերժությամբ ողջագուրվեն այս գիշեր: