пятница, 30 декабря 2011 г.

Օձունում ամանորյա ուրախ տոնահանդես

Օձունի նորակառույց մշակույթի տանը ամանորյա ուրախ տոնակատարություն տեղի ունեցավ:2տարվա ընդմիջումից հետո սա առաջին մեծ միջոցառումն էր:

четверг, 15 декабря 2011 г.

Սանահինի եկեղեցին փլուզման եզրին է ՄԱՐԴԻԿ

2011թվականն էլ անցավ:Տեսնենք դեռ ինչքան կդիմանա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունների ցանկում գրանցված այս բացառիկ կառույցը:Այն օր օրի ավելի աղետալի վիճակում է հայտնվում:

пятница, 9 декабря 2011 г.

Անտառի միջազգային օրվան նվիրված միջոցառում

2011 թվականը ՄԱԿ-ի կողմից հայտարարված է Անտառների միջազգային տարի:Դեկտեմբերի 5-ին,անտառի միջազգային օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել Ալավերդու թիվ 6 նախակրթարանի դաստիարակ` Սուսաննա Մելիքյանը,ով այս տարի Հանրապետությունում լավագույն մանկավարժների մրցույթում բնության կրտսեր բարեկամ անվանակարգում հաղթող է ճանաչվել:

Երիտասարդական Հայացք/ ամառային հանգստի կազմակերպում/

пятница, 2 декабря 2011 г.

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է

Այսօր Ալավերդի քաղաքի Սարահարթի մշակույթի պալատում կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի արտագնա նիստը:

вторник, 15 ноября 2011 г.

Հանուն առողջ ապրելակերպի

Մի քանի օր շարունակ Ալավերդու և հարակից շրջանների համար 5, 8, 9, 12 դպրոցների 15 աշակերտներ մասնակցում են առողջ ապրելակերպ թեմայով դասընթացին:

Պետք է ունենան բարձրագույն կրթություն

Մինչև 2018 թվականը ՀՀ--ում բոլոր մանկավարժները պետք է ունենան բարձրագույն կրթություն:

понедельник, 14 ноября 2011 г.

11.11.11

Խորհրդանշական այս օրն ինչպես ամբողջ աշխարհում, Ալավերդում ևս բազմաթիվ զույգեր կնքեցին իրենց միությունը:

четверг, 27 октября 2011 г.

Մի բաժակ ջուր տվող չկա

Լոռու մարզի Սպիտակի ենթաշրջանի Գեղասար գյուղը 1988թ.-ի երկրաշարժի ժամանակ ավերակների է վերածվել: 800 բնակիչ ունեցող գյուղը 167 զոհ է ունեցել: Գյուղապետ Ստասիկ Հովհաննիսյանը հիշում է, որ Գեղասարում երեք տուն էր կանգուն մնացել:

четверг, 20 октября 2011 г.

Կրկին կղեկավարի Լեյլի Կարապետյանը

Թումանյանի տարածքի ԿԳ աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության համաժողովը կայացավ հոկտեմբերի 15--ին։ Միության ղեկավարման 5 տարիների ամփոփ հաշվետվությունը ներկայացրեց Թումանյանի տարածաշրջանի կառույցի նախագահ Լեյլի Կարապետյանը։

Մարզպետը հյուրընկալեց Ասպետին

Լիբանանահայ 20-ամյա Ասպետ Հարմանդայանն այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանից ստացավ մարզպետի թվով չորրորդ ոսկե մեդալը:Վերջինս հայրենասեր,բարեգործ Ասպետը նվիրեց բոլոր բարերարներին:

понедельник, 17 октября 2011 г.

Դանիելյանների ընտանիքին Ասպետը տուն նվիրեց

Լոռու մարզի Հագվի գյուղում բնակվող Դանիելյանների 10 հոգանոց ընտանիքի խնդիրներին անդրադարձա մեկ ու կես տարի առաջ,որոնցից ամենակարեւորը սեփական ծածկ չունենալն էր :Օգնելու ցանկություն հայտնողներ շատ եղան,կարեկցողներ`ավելի շատ,սակայն նրանցից մեկը` լիբանանահայ 20-ամյա երիտասարդ` Ասպետ Հարմանդայան անունով,իր բարեգթությամբ գերազանցեց բոլորին:Նրա նախաձեռնությամբ հաշվեհամար բացվեց,որտեղ սկսեցին Դանիելյանների համար տուն գնելու նպատակով գումար հավաքել:Անհրաժեշտ գումարը հավաքվելուց հետո բարեգործ երիտասարդը մոտ մեկ շաբաթ առաջ եկավ Հայաստան:Արդյունքը եղավ այն,որ Դանիելյաններն արդեն տուն ունեն:

среда, 12 октября 2011 г.

Լավագույններն արժանացան մրցանակների

Ռուսաստանի հայերի միությունը 10 տարեկան է:Ձեւավորված ավանդույթի համաձայն`այս տարի եւս Միության կողմից Հայաստանում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ:Այս տարի բոլոր միջոցառումները նվիրված են եղել ՀՀ անկախության 20-ամյակին:Ամփոփվել են գիտական եւ ստեղծագործական աշխատանքների համահայկական հերթական մրցույթի արդյունքները:Մրցույթն անցկացվում է արդեն 5-րդ անգամ Համաշխարհային Հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օժանդակությամբ:Հաղթողներին մրցանակներ են շնորհվել 10-ից ավելի անվանակարգերում,այդ թվում լրագրության ասպարեզում :<Անկյուն գումարած 3> ՀԸ մրցանակի է արժանացել Արմանուշ Նիազյանի հեղինակային <Երիտասարդական Հայացք> հաղորդաշարի համար :/ՏԵՍԱՆՅՈՒԹ/

пятница, 7 октября 2011 г.

Պատանի ԵԿՄ-ի խմբակներ են ստեղծվում Ալավերդի քաղաքի դպրոցներում

Պատանի ԵԿՄ-ի դպրոց ընդունվելու համար, Ալավերդու թիվ 8 եւ 12 դպրոցներում ծնողի ներկայացրած դիմումի համաձայն ընդունվում են դիմումներ:Աշակերտները ոգեւորված են ծնողները մտահոգված:

Ալավերդու հիվանդանոցը դեռևս գույք չունի

Ալավերդու Բժշկական կենտրոնի մասնաշենքն արդեն լիովին պատրաստ է շահագործման, սակայն մինչև տարեվերջ դեռ այստեղ չի տեղափոխվի ստացիոնար մասի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքը:

четверг, 29 сентября 2011 г.

Հիշենք մեծանուն դերասանին

Ալավերդին հայտնի է ոչ միայն իր բնապահպանական թեմաներով և գազերի արտանետումներով:
Սա նաև մշակութային կենտրոն է, որտեղ բարձր արվեստն ունի իր կայուն ստեղծողն ու հանդիսատեսը: Այս արվեստով շնչող ու հագեցած մթնոլորտի ծնունդն է Վլադիմիր Մսրյանը:
Ալավերդիում տեղի ունեցավ մեծանուն դերասանի մեծարման երեկոն:Այնքան լավ հուշեր կան կապված այդ օրվա հետ:Ես կանգնած էի Վլադիմիր Մսրյանի հետ նույն բեմին,նրա մեծարման երեկոն ես վարեցեցի Ալավերդիում եւ այդ օրվանից էլ ավելի շատ սիրեցի ու մեծ հարգանք տածեցի նրա հանդեպ:Շատ ափսոս որ նա այսօր մեզ հետ չէ.....
Alaverdi is known not only with its environmental issues and gas emissions. It is also a cultural center where the high art has its creator and audience. Vladimir Msryan is the one who breathes this art and is the birth of saturated atmosphere.


Անկախությանը նվիրված միջոցառում համար 5 դպրոցում

Ալավերդու համար 5 դպրոցում աշակերտները մրցում էին հայրենասիրության թեմայով միջոցառման մեջ: Երգ, պար, ասմունք ու խաղեր. բոլորը հայրենասիրության թեմայով էին:

Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/Եկեղեցին եւ երիտասարդությունը/

суббота, 24 сентября 2011 г.

Խաչերթ

Անկախության տոնի նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ հայրապետի առաջնորդությամբ երթ էր կազմակերպվել, որին մասնակցելու են մեկնել նաև ալավերդցի երիտասարդներ` Ալավերդու հոգևոր հովվի առաջնորդությամբ:

вторник, 20 сентября 2011 г.

21-րդ դարի Հայփոստը

Իր նախկին կարևորագույն գործառույթների մի մասը Հայփոստն արդեն համարյա չի կատարում: Քանի որ դրանց հանդեպ պահանջարկն է նվազել: Նամակներ այսօր էլ կարելի է ուղարկել ու ստանալ Հայփոստի միջոցով, սակայն մարդիկ արդեն սովորել են ավելի հեշտ ու արագ հաղորդակցվել, դրա համար էլ Հայփոստի այս ծառայությունից համարյա չեն օգտվում:

Մենք էլ երազանքներ ունենք

Մեծ Այրում գյուղում բնակվող Նորան բժիշկների մեղավորությամբ գլխուղեղի կաթված է ստացել: Նրա ամենամեծ երազանքը` քայլել կարողանալն է:

среда, 14 сентября 2011 г.

Երկրորդ անգամ մեծ շուքով նշվեց Հաղպատավանքի օրը

Սեպտեմբերի 11-ին Հաղպատավանքում կրկնակի տոն էր. նշվում էր հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը` Սուրբ խաչի տոնը եւ Հաղպատավանքի օրը: Միջոցառման նախաձեռնողը Լոռվա ձոր հայրենակցական միությունն է, աջակիցները` ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը։ Անցած տարի Հաղպատավանքի տոնը նշվել է վարդավառի օրը` հուլիսի 11-ին:

пятница, 5 августа 2011 г.

Աղանդավորները փորձում են քայքայել պետության հիմքերը

Հայ ժողովրդի գոյատևման գաղտնիքը հզոր հավատի մեջ է: Միասնական հավատի: Բոլոր դժվար ժամանակներում հայ առաքելական եկեղեցին է, որ պետության կողքին կանգնելով` միասնական է պահել ազգը, ուրեմն և` ուժեղ: Այսօր այդ հավատը վտանգված է:

четверг, 21 июля 2011 г.

Խաչատուր Իսկանդարյանի քանդակների ցուցահանդես Ալավերդիում

Ալավերդու մշակույթի կենտրոնում ներկայացված էին ՀՀ վաստակավոր նկարիչ Խաչատուր Իսկանդարյանի քանդակները՝ բանվորի՝ աշխատավոր մարդու կերպարներով։ 1957թ.-ին մի խումբ նկարիչների հետ քանդակագործը գործուղվել է Ալավերդի, որտեղ էլ քսան օրվա ընթացքում նա ստեղծել է 13 քանդակներ։ Վերջիններս ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում։

вторник, 19 июля 2011 г.

Համար 2 դպրոցը նոր ուսումնական տարվանից վերանորոգված մարզադահլիճ կունենա

Վիեննայի մշտական ներկայացուցչությունը ամեն տարի Հայաստանում ընտրում է դպրոցներ և նորոգում մարզադաշտն ու խոհանոցը, սանհանգույցը: Այս տարի ներկայացուցչություն է դիմել նաև Ալավերդու համար 2 դպրոցը:

вторник, 21 июня 2011 г.

Լոռու մարզի լավագույն դաստիարակը ալավերդցի է

Վանաձորում հանդիսավոր արարողությամբ պարգեւատրվեցին Լոռու մարզում 2010-2011 ուսումնական տարում կրթության եւ սպորտի ոլորտներում աչքի ընկած լավագույնները:Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի կողմից նրանք ստացան շնորհակալագրեր եւ դրամական պարգեւներ:/ՏԵՍԱՆՅՈՒԹ/

четверг, 9 июня 2011 г.

<Լույս հայի աչքերին>ծրագիրը հասավ Ալավերդի

Ալավերդիում տեսողության խնդիրներ ունեցողները զգալի թիվ են կազմում:Այդ են վկայում ՀԱՆ-ի <Լույս հայի աչքերին > ծրագրի շրջանակներում անցկացված հետազոտությունների արդյունքները:/ՏԵՍԱՆՅՈՒԹ/

четверг, 2 июня 2011 г.

Թումանյանի տիկնիկները՝ նրա տան հարևանությամբ

Հ. Թումանյանի հեքիաթների հերոսների կերպարների վերարտադրմամբ է զբաղվում դսեղեցի,ժողովրդական վարպետ Անահիտ Աթոյանը: Տիկնիկագործի աշխատանքներում կարելի է հանդիպել ամենայն հայոց բանաստեղծի 65 հեքիաթի հերոսների:Տիկնիկագործության գաղտնիքների եւ դժվարությունների մասին է պատմում ժողովրդական վարպետը:
/ՏԵՍԱՆՅՈՒԹ/


четверг, 26 мая 2011 г.

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ,ՍԱԿԱՅՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Վերջին շրջանում Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում նկատելիորեն ավելացել է արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը:Այստեղ տարեկան մոտ ութ հազար այցելու է գալիս: Թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն ասում է,որ Հ.Թումանյանի տուն թանգարանում զգացվում է տարածքի լուրջ խնդիր:
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թումանյանական հեքիաթի օր

<Թումանյանական հեքիաթի օր> տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը Դսեղում այս տարի 6-րորդ անգամ հյուրընկալել էր թատերախմբերի,թատերական գործիչների,տիկնիկագործների աշխարհի գրեթե բոլոր երկրներից:Մայիսի 21-27-ը Դսեղում կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ,կլինեն վարպետության դասեր:
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

понедельник, 23 мая 2011 г.

Մարզական փառատոն Ալավերդիում


Ալավերդիում արդեն երկրորդ տարին է անց է կացվում համահանրապետական մարզական փառատոն: Այն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Ալավերդիում:

пятница, 20 мая 2011 г.

Մեդալներով հարց չես լուծի


Մայիսյան տոների առիթով Ալավերդու մշակույթի պալատում ԵԿՄ անդամները շնորհակալագրեր ու մեդալներ են ստացել:
Թումանյանի տարածաշրջանից Արցախյան շարժման մասնակիցներից շատերն,ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքները գտնվում են սոցիալական ծանր վիճակում:Այսօր նրանց հիշում են առիթից առիթ,խրախուսում են պատվոգրերի եւ տարբեր մեդալների տեսքով,սակայն դրանով ընտանիք չես կերակրի:

Համաքաղաքային մատաղ մատուցվեց


Վերջին շրջանում Ալավերդի քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին,որոնց արդյունքում բնակչության շրջանում տարբեր խոսակցություններ են գնում, անդրադառնում է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը:

четверг, 19 мая 2011 г.

Գյուղացիները չեն կարողանում վճարել վարկերը



Այսօր հազիվ թե գտնվի մեկը, ով բանկերի հետ գործարքի մեջ մտած չլինի:Թումանյանի տարածաշրջանում օրինակ,մեծ թիվ են կազմում սպառողական վարկերը:Այստեղ խնդիրներ քիչ են հանդիպում:Ինչը չի կարելի ասել գյուղատնտեսական վարկերի մասին:Գյուղացիները հողը մշակելու համար վարկեր են վերցրել ու հայտնվել փակուղում:Ի դեպ հաճախ խնդիրներ են ունենում նաեւ երաշխավորները,ովքեր նախապես չեն էլ պատկերացնում,թե երաշխավոր դառնալով ինչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա:

понедельник, 16 мая 2011 г.

Ալավերդի քաղաքում մեկ աշխատող վերելակ



Ալավերդի քաղաքում 22 բարձրահարկ շենք կա:1990 –ականներից հետո դադարեցին գործել վերելակները:Դրաք ավերվեցին ու թալանվեցին որոշ մարդկանց թեթեւ ձեռքով:Այսօր այդ շենքերի բարձր հարկերի բնակիչների համար երազանք է դարձել վերելակ ունենալը: 9-րորդ հարկի բնակչուհի տիկին Ռոզայի խոսքով,ամեն օր տուն հասնելու համար ստիպված է լինում աստիճանների վրա մի քանի անգամ նստել,շնչառությունը վերականգնելու համար : “Ընդամենը 50-ն անց եմ դժվարանում եմ,բա վաղը մյուս օրը ինչ եմ անելու:Ախր ինչպես կարող եմ ընդհանրապես տնից դուրս չգալ”,-նեղսրտում է նա:
Իսկ Ալավերդի քաղաքում բացառություն կազմող եւ բնակիչների կողմից բարեխղճորեն պահպանվող միակ շենքը,որը գործող վերելակ ունի գտնվում քաղաքի ներքեւի հատվածում` Ջրավազանի 2/Ա հասցեում:Այս շենքի բնակիչների համար վերելակից օգտվելու ամսվա վճարը կազմում է 500դրամ:
Ի դեպ Ալավերդի քաղաքի 2011 թվականի կապիտալ շինարարության ծրագրով միայն 7 բարձրահարկեր հնարավոր է վերելակներ ունենան:Առաջնահերթությունը տրվելու է այն շենքերին,որոնց բնակիչներն առավել բարեխիղճ կգտնվեն սպասարկման վարձավճարները վճարելու հարցում:

воскресенье, 8 мая 2011 г.

Օձունում արդեն հակակարկտային կայան է գործում


Օձունում խորհրդային տարիներին հակակարկտային կայան կար, որը կարկուտից ապահովագրում էր ոչ միայն Օձունի, այլ նաև մերձակա գյուղերի ցանքատարածությունները:

Մարզական փառատոնն Ալավերդիում կանցկացվի մայիսի 20-ին


2010 թվականի հունիսին Ալավերդու Մետալուրգ մարզադաշտում անցկացվեց ամենամյա դարձած մարզական փառատոնը, որին մասնակցեցին մոտ 260 մարզիկներ: Մրցումներն անցկացվեցին 7 մարզաձևից՝ նարդի, շախմատ, կոխ /ըմբշամարտ/, կշռաքարի բարձրացում, բազկամարտ, վազք և մինի ֆուտբոլ: Փառատոնը կկազմակեպվի նաև այս տարի` ՀՀ 48 քաղաքներում ու ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

Դեռևս հեռու ենք ազատ մամուլ ունենալուց




Հրաչյա Պապինյանն ,Անկյուն գումարած 3, ՀԸ հիմնադիրներից է, ինչպես նաեւ Հայլուր լրատվականի Լոռու մարզի թղթակիցը :Կարծում եմ շատերն ինձ հետ կհամաձայնեն. նրանք ովքեր աշխատել եւ այսօր էլ շարունակում են աշխատել լրագրողի հետ շատ բան են սովորել:

среда, 4 мая 2011 г.

Ալավերդիում դեռ բասկետբոլ են խաղում


Ալավերդիում բասկետբոլ մարզաձևում արձանագրված հաջողություններն անմիջականորեն կապվում են Սերյոժա Շախկուլյանի անվան հետ: Տարիներ առաջ սպորտային հարուստ ավանդույթներով Ալավերդու բասկետբոլի թիմերը բազմիցս աչքի են ընկել տարբեր մրցաշարերում: Աղջիկների թիմից մասնակից ենք ունեցել նաև Հայաստանի հավաքականում: Մայիսի 2-ին Սերյոժա Շախկուլյանի հիշատակին նվիրված Ալավերդու մարզադպրոցում մրցաշար անցկացվեց:

вторник, 3 мая 2011 г.

Գարնանը վիտամիններ շատ օգտագործեք



Բնության տված բարիքները տարվա այս ժամանակահատվածում կարող են ոչ միայն լրացնել վիտամինների պակասն օրգանիզմում, այլ նաև եկամտի աղբյուր դառնալ շատերի համար:

понедельник, 2 мая 2011 г.

Ամուսնալուծությունների թիվը զգալիորեն ավելացել է

ՔԿԱԳ Թումանյանի բաժնում 2011 –ի առաջին եռամսյակի վիճակագրությունը ամուսնալուծությունների գծով մտահոգիչ է:Դրանց թիվը զգալիորեն ավելացել է:
Սովորաբար ամուսնալուծությունների թիվը մեծ է լինում զարգացած երկրներում,որտեղ կանայք նույնպես բարձր վարձատրվող աշխատանք են ունենում:Թումանյանի տարածաշրջանի տվյալներն ու ամուսնալուծությունների դրդապատճառներն ուսումնասիրված չեն:Փողոցում հարցված ալավերդցիների միջոցով փորձել ենք պարզել ամուսնալուծությունների պատճառները:

суббота, 30 апреля 2011 г.

ՏՏ Ալավերդիում

Զգուշացեք դիֆթերիայից

Շնորհակալություն զինծառայության համար


Թումանյանի զինվորական կոմիսարիատում ապրիլին 3 շնորհակալագիր են ստացել: Հայրենիքի հանդեպ իրենց սահմանադրական պարտքը պատվով ու բարեխղճորեն կատարելու համար շնորհակալագրերը հասցեագրված են Դավիթ Բաբաջանյանի, Աշոտ Կոնինյանի ու Արման Ալավերդյանի ծնողներին:

вторник, 19 апреля 2011 г.

Ֆրանկոֆոնիայի օրերն Ալավերդիում



Սիրո ու արվեստի լեզուն` ֆրանսերենն, Ալավերդիում վերջին տարիներին հնչում էր միայն Ալավերդու արհեստագործական ուսումնարանում: Սակայն անցած տարվա աշնանը հանդիպում տեղի ունեցավ ֆրանսիական ,,ԳՂԵՖ,,  կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում այսօր արդեն ֆրանսերենի ֆակուլտատիվ դասընթացներ են կազմակերպվում համար 5 դպրոցում և համար 6 մանակապարտեզում: 

Այս մարդիկ հոգատար վերաբերմունք են ուզում...

Հրշեջներին ահազանգում են 1-06 զանգահարելով


Թումանյանի հրշեջ ծառայությունից բնակիչները հաճախ են բողոքում: Հրշեջներն ուշ են դեպքի վայր հասնում պատճառաբանելով, որ բնակիչները ճիշտ հեռախոսահամարով չեն զանգահարում: 

воскресенье, 17 апреля 2011 г.

Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից է.....


Լոռու մարզպետը զեկուցել է Սերժ Սարգսյանին, բայց...

Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերի բնակիչներն անբարեկարգ ճանապարհների պատճառով համարյա կտրվել են քաղաքից: Ճանապարհն անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար:

Գյուղացիները կատակով ասում են, թե Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից էլ։

«Եղել ա ծնունդ ենք ունեցել, չենք կարացել հասցնենք հիվանդանոց»,-ասում է Մարց գյուղի բնակիչ Մամիկոն Աղաջանյանը:

Բորիկ Թամազյանը 40 տարվա վարորդ է ու այսօր տաքսի է քշում: Պատմում է, որ այդ ճանապարհով մեքենան քշելուց հետո ամեն անգամ վարորդները ստիպված են լինում գնալ արհեստավորի մոտ մեքենայի անսարքությունները վերացնելու համար: «Ալավերդու տաքսի շառայությունների ղեկավարները դեպի Մոտկոր տանող ճանապարհներով արգելել են արդեն երթևեկել,քանի որ վնասը առավել մեծ է, քան օգուտը»,-ասում է Բ. Թամրազյանը:

Ի դեպ, վտանգավոր է ոչ միայն անբարեկարգ ճանապարհը, այլ նաև քարաթափումը, հատկապես գարնանը, երբ մերձակա ժայռերից հաճախ են քարաբեկորներ ընկնում ճանապարհի երթևեկելի հատվածը:

Նշենք նաև, որ Թումանյանի տարածաշրջանում վտանգավորության և դժվարանցանելիության տեսակետից վիճակը նախանձելի չէ նաև Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածում, որն ունի ռազմավարական և կենսական կարևոր նշանակություն:


«Մենք էդ ճանապարհով չենք գնում Ստեփանավան,Վանաձորով գնում ենք, պտտվում, գալիս: Ուղղակի այդ տարածքում գտնվող գյուղացիները ելք չունեն»,-ասում են վարորդները: 

Ըստ մարզպետ Արամ Քոչարյանի` ընդհանուր առմամբ Լոռու մարզում այս տարի 27 ճանապարհաշինական տարբեր ծրագրեր են իրականացվելու:

«Ալավերդի-Մոտկոր, Օձուն–Ստեփանավան ճանապարհահատվածի համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, յուրաքանչյուրը մոտավորապես 1.5 մլրդ դրամի ներդրում է պահանջում»,-նշում է մարզպետը:

«Հանրապետության նախագահը տեղյակ է. ես զեկուցել եմ նրան այդ մասին: Ինձ համար թիվ մեկ խնդիրը Մոտկորի ճանապարհի վերանորոգումն է, երկրորդը` Ստեփանավան–Օձուն հատվածի վերանորոգումը. տեսնենք` պետության ղեկավարը ինչով կաջակցի»,- ասաց մարզպետ Արամ Քոչարյանը:

Չենք աշխատի մինչև արոտավայրը չվերադարձնեք




Այգեհատում գործադուլ է: Ասել է` թե չի աշխատում միակ պետական կառույցը` գյուղապետարանը: Լռություն է նաև գյուղի դպրոցում, որի ունեցած 20 աշակերտների ծնողները երեխաներին արգելել են դպրոց հաճախել: Այսկերպ այգեհատցիներն իրենց բողոքն են արտահայտում գյուղատնտեսության ոլորտում կառավարության կատարած փոփոխությունների դեմ, որոնց արդյունքում գյուղի ունեցած միակ 130 հա արոտավայրը հատկացվում է հարևան Արդվի համայնքին: