суббота, 28 июля 2012 г.
воскресенье, 22 июля 2012 г.
Մանես բարեգործական հիմնադրամի բակային ճամբարների հանդիսավոր բացման արարողություն
Հուլիսի 9-ին մեկնարկեց Ալավերդու Մանես բարեգործական հիմնադրամի բակային ճամբարների ծրագիրը: Հիմնադրամն այդ նպատակով նախատեսել է տրամադրել 1 մլն 200 հազար դրամ:
Երկու հերթափոխով Մանես հիմնադրամի 11 բակային ճամբարներում իրենց ամառայիյն հանգիստը կկազմակերպեն 1.340 դպրոցականներ:
четверг, 19 июля 2012 г.
Ալավերդու օրն ավարտվեց տոնական համերգով
Ալավերդու, հանքագործի ու մետալուրգի օրվան նվիրված տոնակատարություններն ամփոփվեցին քաղաքի «Մետալուրգ» մարզադաշտում տոնական մեծ համերգով։
Ալավերդու տոնն իրենց ելույթներով շնորհավորեցին Արցախի պարի պետական, Վանաձորի «Հորովել» երգի պարի պետական համույթները, հայկական էստրադայի սիրված ու հայտնի կատարողներ: Միջոցառումը եզրափակվեց հրավառությամբ:
Պարգեւ Սերգեյ Տիտանյանին
Քաղաքի, հանքագործի ու մետալուրգի տոնի առթիվ Ալավերդու քաղաքապետարանն ու Վալլեքս խումբը պատվոգրեր, դրամական պարգեւներ ու նվերներ էին նախատեսել քաղաքի զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած ալավեդցիների համար:
Թեղուտ ՓԲԸ շինարարական վարչության համար 2 տեղամասի պետ Սերգեյ Տիտանյանը Մետալուրգիական գործարանի 242 –ամակի առիթով պարգեւի արժանացած աշխատակիցներից մեկն է:
Подписаться на:
Сообщения (Atom)