Մելանտե ապրանքանիշը ներկայացնող <Սաթենկար> ՍՊԸ-ն հայաստանյան տրիկոտաժի շուկա է մտել 2002 թվականին եւ վաղուց արդեն իր ուրույն տեղն ունի այնտեղ: Տալով միայն բարձրորակ արտադրանք, ընկերությունը շահել է ամենակարեւորը. իր հաճախորդների վստահությունը:
Ընկերության արտադրանքի ողջ տեսականին ստեղծվում է միայն բարձրորակ, էկոլոգիապես մաքուր և որակյալ բամբակյա գործվածքներից, ինչը թույլ է տալիս հարմարավետություն զգալ ու հաճելի տրամադրություն ունենալ տարվա բոլոր եղանակներին:
Հատուկ մշակման ենթարկված Մելանտեի գործվածքները ժամանակի ընթացքում պահպանում են ոչ միայն իրենց որակական հատկանիշները , այլ նաև գունային՝ անկրկնելի պայծառ երանգները:
Տեխնիկապես լիովին ապահովված արտադրությունը հնարավորություն է տալիս հաճախակի թարմացնել Մելանտեի տեսականին և հաճախորդին ներկայանալ նոր գույներով ու մոդելներով: Նոր մոդելների մշակման ժամանակ հաշվի են առնվում տրիկոտաժի արտադրության բնագավառում առկա դիզայներական վերջին մշակումները, ինչպես նաև սպառողների կողմից ներկայացվող պահանջները:Մելանտեն ընդունում է նաեւ պատվերներ, կատարում բարձրորակ գունավոր տպագրություն արտադրանքի վրա,ինչպես նաև ասեղնագործություն (ВЫШИВКА) շապիկների վրա:
Մելանտեի հագուսի հարուստ տեսականին Հունիսի 8-10-ը ներկայացված էր Երևանում անցկացված «Մանկության աշխարհ ЕХРО-2014»-ին: Մելանտեի արտադրանքը գնահատողներն այդ օրը առիթ ունեին մոտիկից ծանոթանալու ոչ միայն ընկերության արտադրանքի, այլ նաեւ արտադրական չափանիշների հետ:
Մելանտեի արտադրատեսականին դուք կարող եք ձեռք բերել Հայաստանի տարածքում` 150-ից ավել տարբեր խանութներում, ինչպես նաև ընկերության ֆիրմային խանութներում:
ք. Երևան, Կ. ՈՒլնեցու 59/5, 2-րդ շինություն (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Ամիրյան 13շ., 46 տարածք (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Տիգրան Մեծի 20 (ֆիրմային խանութ)
ք. Երևան, Լեփսիուսի 2-րդ փ., 9 տուն (արտադրամաս)
Հեռ. +374-10-246504 , +374-91-210999 (բջջ.) , +374-91-219009 (բջջ.)
www.melante.am