воскресенье, 31 мая 2015 г.

«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու արվեստ /VanArdi wine


Հայկական խաղողագործության ու գինեգործության հինավուրց ավանդույթների լավագույն շարունակող «ՎանԱրդի» ընկերություն: Տեղակայման վայրը՝ Աշտարակի շրջան, գյուղ Սասունիկ: Հայկական շուկայում է 2014-ի նոյեմբերից: Ամիսների կենսագրություն և արդեն ճանաչելի անուն ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան գինեսերների շրջանում: Հայկական գինու կախարդական հատկությունները ամփոփել նոր փիլիսոփայության մեջ ու հրամցնել ոչ միայն գիտակ, այլև քմահաճ քիմքի: Այս առաքելությամբ է «ՎանԱրդի» բրենդի հայկական գինաշխարհում:

Հայոց արևահամ խաղողից պատրաստված աստվածային ըմպելիք, որ ամբարում է հայրենի հողի հզոր ու կենարար ուժը: Իսկական գինու գիտակը գոնե մեկ անգամ պետք է համտեսի ՎանԱրդի՝ նորովի բացահայտելու հինավուրց հայկական գինու խորհուրդն ու ջերմացնող ուժը:




«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու չափանիշ:
Հեռ.` +374 94535050
www.vanardi.com

четверг, 14 мая 2015 г.

Gardman Tour -հաճախորդի գոհունակությունը ընկերության լավագույն գնահատականն է






Զբոսաշրջային շուկայում առանձնանալով ճկուն ու մատչելի գնային քաղաքակությամբ, ազնիվ մրցակցությամբ ևհաճախորդներին մշտապես գոհացնելու սկզբունքով` «Գարդման տուր» ընկերությունը հոգում է զբոսաշրջիկների հանգիստը լավագույնս կազմակերպելու և այն լիարժեք տպավորիչ դարձնելու մասին:Կազմակերպության փորձառու մասնագետների հետ Դուք կզգաք ձեզ ապահով և միաժամանակ կստանաք բարձրակարգ ծառայություններ:


Գործունեության շրջանակը` ընդգրկուն` դասական տուրիզմից մինչև էկոտուրիզմ ու ջիպային տուրիզմ է, որն իրականացվում է ընկերության Toyota Land Cruiser մակնիշի ամենագնացներով: Զբոսաշրջիկների ճանապարհորդության կազմակերպում սովորական և արտաճանապարհային ավտոմեքենաներով, սնունդ` ռեստորաններում, պանդոկներում, տեղաբնակների տանը և բնության մեջ, հյուրանոցային, հյուրատնային, վրանային գիշերակացով, զբոսավարի և ուղեկցողի ծառայություններով հանդերձ, ինչպես նաև դասական ու արկածային տուրերի ամբողջական փաթեթների մշակում և իրացում` տարբեր տարիքքային խմբերի համար:


«Գարդման Տուր» -ն առաջարկում է անմոռանալի ուղևորություն դեպի Իսրայել ուղիղ չվերթով` խմբային և անհատական տուրերով, ընդ որում` վերջինը` կլոր տարին: Խմբային տուրի ժամանակ հայկական խմբի կազմում նախատեսված է այցելություն Երուսաղեմի հայկական թաղամաս, Բեթղեհեմ, Նազարեթ, Գալիլիա, Հորդանան գետ, Թել–Ավիվ, Հայֆա, Նեթանիա ինչպես նաև Մեռյալ ծով: Ծառայությունների համալիր փաթեթ, որ առաջարկում է «Գարդման Տուր» տուրիստական ընկերությունը Իսրայելը լիովին վայելելու համար:

«Գարդման Տուր»- հաճախորդի գոհունակությունը ընկերության լավագույն գնահատականն է:
Երևան,Խանջյան 47/1 շենք, բն. 2
Հեռ.` (+374 10) 545353, (+374 94) 919 819
www.dreamlandarmenia.com/eng