суббота, 30 апреля 2011 г.

вторник, 19 апреля 2011 г.

Ֆրանկոֆոնիայի օրերն Ալավերդիում



Սիրո ու արվեստի լեզուն` ֆրանսերենն, Ալավերդիում վերջին տարիներին հնչում էր միայն Ալավերդու արհեստագործական ուսումնարանում: Սակայն անցած տարվա աշնանը հանդիպում տեղի ունեցավ ֆրանսիական ,,ԳՂԵՖ,,  կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչի արդյունքում այսօր արդեն ֆրանսերենի ֆակուլտատիվ դասընթացներ են կազմակերպվում համար 5 դպրոցում և համար 6 մանակապարտեզում: 

Այս մարդիկ հոգատար վերաբերմունք են ուզում...

Հրշեջներին ահազանգում են 1-06 զանգահարելով


Թումանյանի հրշեջ ծառայությունից բնակիչները հաճախ են բողոքում: Հրշեջներն ուշ են դեպքի վայր հասնում պատճառաբանելով, որ բնակիչները ճիշտ հեռախոսահամարով չեն զանգահարում: 

воскресенье, 17 апреля 2011 г.

Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից է.....


Լոռու մարզպետը զեկուցել է Սերժ Սարգսյանին, բայց...

Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերի բնակիչներն անբարեկարգ ճանապարհների պատճառով համարյա կտրվել են քաղաքից: Ճանապարհն անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար:

Գյուղացիները կատակով ասում են, թե Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից էլ։

«Եղել ա ծնունդ ենք ունեցել, չենք կարացել հասցնենք հիվանդանոց»,-ասում է Մարց գյուղի բնակիչ Մամիկոն Աղաջանյանը:

Բորիկ Թամազյանը 40 տարվա վարորդ է ու այսօր տաքսի է քշում: Պատմում է, որ այդ ճանապարհով մեքենան քշելուց հետո ամեն անգամ վարորդները ստիպված են լինում գնալ արհեստավորի մոտ մեքենայի անսարքությունները վերացնելու համար: «Ալավերդու տաքսի շառայությունների ղեկավարները դեպի Մոտկոր տանող ճանապարհներով արգելել են արդեն երթևեկել,քանի որ վնասը առավել մեծ է, քան օգուտը»,-ասում է Բ. Թամրազյանը:

Ի դեպ, վտանգավոր է ոչ միայն անբարեկարգ ճանապարհը, այլ նաև քարաթափումը, հատկապես գարնանը, երբ մերձակա ժայռերից հաճախ են քարաբեկորներ ընկնում ճանապարհի երթևեկելի հատվածը:

Նշենք նաև, որ Թումանյանի տարածաշրջանում վտանգավորության և դժվարանցանելիության տեսակետից վիճակը նախանձելի չէ նաև Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածում, որն ունի ռազմավարական և կենսական կարևոր նշանակություն:


«Մենք էդ ճանապարհով չենք գնում Ստեփանավան,Վանաձորով գնում ենք, պտտվում, գալիս: Ուղղակի այդ տարածքում գտնվող գյուղացիները ելք չունեն»,-ասում են վարորդները: 

Ըստ մարզպետ Արամ Քոչարյանի` ընդհանուր առմամբ Լոռու մարզում այս տարի 27 ճանապարհաշինական տարբեր ծրագրեր են իրականացվելու:

«Ալավերդի-Մոտկոր, Օձուն–Ստեփանավան ճանապարհահատվածի համար մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, յուրաքանչյուրը մոտավորապես 1.5 մլրդ դրամի ներդրում է պահանջում»,-նշում է մարզպետը:

«Հանրապետության նախագահը տեղյակ է. ես զեկուցել եմ նրան այդ մասին: Ինձ համար թիվ մեկ խնդիրը Մոտկորի ճանապարհի վերանորոգումն է, երկրորդը` Ստեփանավան–Օձուն հատվածի վերանորոգումը. տեսնենք` պետության ղեկավարը ինչով կաջակցի»,- ասաց մարզպետ Արամ Քոչարյանը:

Չենք աշխատի մինչև արոտավայրը չվերադարձնեք




Այգեհատում գործադուլ է: Ասել է` թե չի աշխատում միակ պետական կառույցը` գյուղապետարանը: Լռություն է նաև գյուղի դպրոցում, որի ունեցած 20 աշակերտների ծնողները երեխաներին արգելել են դպրոց հաճախել: Այսկերպ այգեհատցիներն իրենց բողոքն են արտահայտում գյուղատնտեսության ոլորտում կառավարության կատարած փոփոխությունների դեմ, որոնց արդյունքում գյուղի ունեցած միակ 130 հա արոտավայրը հատկացվում է հարևան Արդվի համայնքին: