воскресенье, 29 мая 2011 г.
четверг, 26 мая 2011 г.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ՊԱԿԱՍ ՉՈՒՆԻ,ՍԱԿԱՅՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Վերջին շրջանում Դսեղ գյուղի Հովհաննես Թումանյանի տուն թանգարանում նկատելիորեն ավելացել է արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը:Այստեղ տարեկան մոտ ութ հազար այցելու է գալիս: Թանգարանի վարիչ Ռոզա Ղազումյանն ասում է,որ Հ.Թումանյանի տուն թանգարանում զգացվում է տարածքի լուրջ խնդիր:
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թումանյանական հեքիաթի օր
<Թումանյանական հեքիաթի օր> տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը Դսեղում այս տարի 6-րորդ անգամ հյուրընկալել էր թատերախմբերի,թատերական գործիչների,տիկնիկագործների աշխարհի գրեթե բոլոր երկրներից:Մայիսի 21-27-ը Դսեղում կցուցադրվեն տիկնիկային ներկայացումներ,կլինեն վարպետության դասեր:
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
понедельник, 23 мая 2011 г.
Մարզական փառատոն Ալավերդիում
Ալավերդիում արդեն երկրորդ տարին է անց է կացվում համահանրապետական մարզական փառատոն: Այն արդեն երկրորդ անգամ է անցկացվում Ալավերդիում:
пятница, 20 мая 2011 г.
Մեդալներով հարց չես լուծի
Մայիսյան տոների առիթով Ալավերդու մշակույթի պալատում ԵԿՄ անդամները շնորհակալագրեր ու մեդալներ են ստացել:
Թումանյանի տարածաշրջանից Արցախյան շարժման մասնակիցներից շատերն,ինչպես նաեւ զոհված ազատամարտիկների ընտանիքները գտնվում են սոցիալական ծանր վիճակում:Այսօր նրանց հիշում են առիթից առիթ,խրախուսում են պատվոգրերի եւ տարբեր մեդալների տեսքով,սակայն դրանով ընտանիք չես կերակրի:
Համաքաղաքային մատաղ մատուցվեց
Վերջին շրջանում Ալավերդի քաղաքում տեղի ունեցած դժբախտ պատահարներին,որոնց արդյունքում բնակչության շրջանում տարբեր խոսակցություններ են գնում, անդրադառնում է Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը:
четверг, 19 мая 2011 г.
Գյուղացիները չեն կարողանում վճարել վարկերը
Այսօր հազիվ թե գտնվի մեկը, ով բանկերի հետ գործարքի մեջ մտած չլինի:Թումանյանի տարածաշրջանում օրինակ,մեծ թիվ են կազմում սպառողական վարկերը:Այստեղ խնդիրներ քիչ են հանդիպում:Ինչը չի կարելի ասել գյուղատնտեսական վարկերի մասին:Գյուղացիները հողը մշակելու համար վարկեր են վերցրել ու հայտնվել փակուղում:Ի դեպ հաճախ խնդիրներ են ունենում նաեւ երաշխավորները,ովքեր նախապես չեն էլ պատկերացնում,թե երաշխավոր դառնալով ինչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա:
понедельник, 16 мая 2011 г.
Ալավերդի քաղաքում մեկ աշխատող վերելակ
Ալավերդի քաղաքում 22 բարձրահարկ շենք կա:1990 –ականներից հետո դադարեցին գործել վերելակները:Դրաք ավերվեցին ու թալանվեցին որոշ մարդկանց թեթեւ ձեռքով:Այսօր այդ շենքերի բարձր հարկերի բնակիչների համար երազանք է դարձել վերելակ ունենալը: 9-րորդ հարկի բնակչուհի տիկին Ռոզայի խոսքով,ամեն օր տուն հասնելու համար ստիպված է լինում աստիճանների վրա մի քանի անգամ նստել,շնչառությունը վերականգնելու համար : “Ընդամենը 50-ն անց եմ դժվարանում եմ,բա վաղը մյուս օրը ինչ եմ անելու:Ախր ինչպես կարող եմ ընդհանրապես տնից դուրս չգալ”,-նեղսրտում է նա:
Իսկ Ալավերդի քաղաքում բացառություն կազմող եւ բնակիչների կողմից բարեխղճորեն պահպանվող միակ շենքը,որը գործող վերելակ ունի գտնվում քաղաքի ներքեւի հատվածում` Ջրավազանի 2/Ա հասցեում:Այս շենքի բնակիչների համար վերելակից օգտվելու ամսվա վճարը կազմում է 500դրամ:
Ի դեպ Ալավերդի քաղաքի 2011 թվականի կապիտալ շինարարության ծրագրով միայն 7 բարձրահարկեր հնարավոր է վերելակներ ունենան:Առաջնահերթությունը տրվելու է այն շենքերին,որոնց բնակիչներն առավել բարեխիղճ կգտնվեն սպասարկման վարձավճարները վճարելու հարցում:
воскресенье, 8 мая 2011 г.
Օձունում արդեն հակակարկտային կայան է գործում
Օձունում խորհրդային տարիներին հակակարկտային կայան կար, որը կարկուտից ապահովագրում էր ոչ միայն Օձունի, այլ նաև մերձակա գյուղերի ցանքատարածությունները:
Մարզական փառատոնն Ալավերդիում կանցկացվի մայիսի 20-ին
2010 թվականի հունիսին Ալավերդու Մետալուրգ մարզադաշտում անցկացվեց ամենամյա դարձած մարզական փառատոնը, որին մասնակցեցին մոտ 260 մարզիկներ: Մրցումներն անցկացվեցին 7 մարզաձևից՝ նարդի, շախմատ, կոխ /ըմբշամարտ/, կշռաքարի բարձրացում, բազկամարտ, վազք և մինի ֆուտբոլ: Փառատոնը կկազմակեպվի նաև այս տարի` ՀՀ 48 քաղաքներում ու ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:
Դեռևս հեռու ենք ազատ մամուլ ունենալուց
Հրաչյա Պապինյանն ,Անկյուն գումարած 3, ՀԸ հիմնադիրներից է, ինչպես նաեւ Հայլուր լրատվականի Լոռու մարզի թղթակիցը :Կարծում եմ շատերն ինձ հետ կհամաձայնեն. նրանք ովքեր աշխատել եւ այսօր էլ շարունակում են աշխատել լրագրողի հետ շատ բան են սովորել:
среда, 4 мая 2011 г.
Ալավերդիում դեռ բասկետբոլ են խաղում
Ալավերդիում բասկետբոլ մարզաձևում արձանագրված հաջողություններն անմիջականորեն կապվում են Սերյոժա Շախկուլյանի անվան հետ: Տարիներ առաջ սպորտային հարուստ ավանդույթներով Ալավերդու բասկետբոլի թիմերը բազմիցս աչքի են ընկել տարբեր մրցաշարերում: Աղջիկների թիմից մասնակից ենք ունեցել նաև Հայաստանի հավաքականում: Մայիսի 2-ին Սերյոժա Շախկուլյանի հիշատակին նվիրված Ալավերդու մարզադպրոցում մրցաշար անցկացվեց:
вторник, 3 мая 2011 г.
Գարնանը վիտամիններ շատ օգտագործեք
Բնության տված բարիքները տարվա այս ժամանակահատվածում կարող են ոչ միայն լրացնել վիտամինների պակասն օրգանիզմում, այլ նաև եկամտի աղբյուր դառնալ շատերի համար:
понедельник, 2 мая 2011 г.
Ամուսնալուծությունների թիվը զգալիորեն ավելացել է
ՔԿԱԳ Թումանյանի բաժնում 2011 –ի առաջին եռամսյակի վիճակագրությունը ամուսնալուծությունների գծով մտահոգիչ է:Դրանց թիվը զգալիորեն ավելացել է:
Սովորաբար ամուսնալուծությունների թիվը մեծ է լինում զարգացած երկրներում,որտեղ կանայք նույնպես բարձր վարձատրվող աշխատանք են ունենում:Թումանյանի տարածաշրջանի տվյալներն ու ամուսնալուծությունների դրդապատճառներն ուսումնասիրված չեն:Փողոցում հարցված ալավերդցիների միջոցով փորձել ենք պարզել ամուսնալուծությունների պատճառները:
Подписаться на:
Сообщения (Atom)