понедельник, 16 мая 2011 г.

Ալավերդի քաղաքում մեկ աշխատող վերելակ



Ալավերդի քաղաքում 22 բարձրահարկ շենք կա:1990 –ականներից հետո դադարեցին գործել վերելակները:Դրաք ավերվեցին ու թալանվեցին որոշ մարդկանց թեթեւ ձեռքով:Այսօր այդ շենքերի բարձր հարկերի բնակիչների համար երազանք է դարձել վերելակ ունենալը: 9-րորդ հարկի բնակչուհի տիկին Ռոզայի խոսքով,ամեն օր տուն հասնելու համար ստիպված է լինում աստիճանների վրա մի քանի անգամ նստել,շնչառությունը վերականգնելու համար : “Ընդամենը 50-ն անց եմ դժվարանում եմ,բա վաղը մյուս օրը ինչ եմ անելու:Ախր ինչպես կարող եմ ընդհանրապես տնից դուրս չգալ”,-նեղսրտում է նա:
Իսկ Ալավերդի քաղաքում բացառություն կազմող եւ բնակիչների կողմից բարեխղճորեն պահպանվող միակ շենքը,որը գործող վերելակ ունի գտնվում քաղաքի ներքեւի հատվածում` Ջրավազանի 2/Ա հասցեում:Այս շենքի բնակիչների համար վերելակից օգտվելու ամսվա վճարը կազմում է 500դրամ:
Ի դեպ Ալավերդի քաղաքի 2011 թվականի կապիտալ շինարարության ծրագրով միայն 7 բարձրահարկեր հնարավոր է վերելակներ ունենան:Առաջնահերթությունը տրվելու է այն շենքերին,որոնց բնակիչներն առավել բարեխիղճ կգտնվեն սպասարկման վարձավճարները վճարելու հարցում:

Комментариев нет:

Отправить комментарий