четверг, 29 сентября 2011 г.

Հիշենք մեծանուն դերասանին

Ալավերդին հայտնի է ոչ միայն իր բնապահպանական թեմաներով և գազերի արտանետումներով:
Սա նաև մշակութային կենտրոն է, որտեղ բարձր արվեստն ունի իր կայուն ստեղծողն ու հանդիսատեսը: Այս արվեստով շնչող ու հագեցած մթնոլորտի ծնունդն է Վլադիմիր Մսրյանը:
Ալավերդիում տեղի ունեցավ մեծանուն դերասանի մեծարման երեկոն:Այնքան լավ հուշեր կան կապված այդ օրվա հետ:Ես կանգնած էի Վլադիմիր Մսրյանի հետ նույն բեմին,նրա մեծարման երեկոն ես վարեցեցի Ալավերդիում եւ այդ օրվանից էլ ավելի շատ սիրեցի ու մեծ հարգանք տածեցի նրա հանդեպ:Շատ ափսոս որ նա այսօր մեզ հետ չէ.....
Alaverdi is known not only with its environmental issues and gas emissions. It is also a cultural center where the high art has its creator and audience. Vladimir Msryan is the one who breathes this art and is the birth of saturated atmosphere.


Անկախությանը նվիրված միջոցառում համար 5 դպրոցում

Ալավերդու համար 5 դպրոցում աշակերտները մրցում էին հայրենասիրության թեմայով միջոցառման մեջ: Երգ, պար, ասմունք ու խաղեր. բոլորը հայրենասիրության թեմայով էին:

Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/Եկեղեցին եւ երիտասարդությունը/

суббота, 24 сентября 2011 г.

Խաչերթ

Անկախության տոնի նախօրեին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ հայրապետի առաջնորդությամբ երթ էր կազմակերպվել, որին մասնակցելու են մեկնել նաև ալավերդցի երիտասարդներ` Ալավերդու հոգևոր հովվի առաջնորդությամբ:

вторник, 20 сентября 2011 г.

21-րդ դարի Հայփոստը

Իր նախկին կարևորագույն գործառույթների մի մասը Հայփոստն արդեն համարյա չի կատարում: Քանի որ դրանց հանդեպ պահանջարկն է նվազել: Նամակներ այսօր էլ կարելի է ուղարկել ու ստանալ Հայփոստի միջոցով, սակայն մարդիկ արդեն սովորել են ավելի հեշտ ու արագ հաղորդակցվել, դրա համար էլ Հայփոստի այս ծառայությունից համարյա չեն օգտվում:

Մենք էլ երազանքներ ունենք

Մեծ Այրում գյուղում բնակվող Նորան բժիշկների մեղավորությամբ գլխուղեղի կաթված է ստացել: Նրա ամենամեծ երազանքը` քայլել կարողանալն է:

среда, 14 сентября 2011 г.

Երկրորդ անգամ մեծ շուքով նշվեց Հաղպատավանքի օրը

Սեպտեմբերի 11-ին Հաղպատավանքում կրկնակի տոն էր. նշվում էր հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը` Սուրբ խաչի տոնը եւ Հաղպատավանքի օրը: Միջոցառման նախաձեռնողը Լոռվա ձոր հայրենակցական միությունն է, աջակիցները` ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը։ Անցած տարի Հաղպատավանքի տոնը նշվել է վարդավառի օրը` հուլիսի 11-ին: