среда, 14 сентября 2011 г.

Երկրորդ անգամ մեծ շուքով նշվեց Հաղպատավանքի օրը

Սեպտեմբերի 11-ին Հաղպատավանքում կրկնակի տոն էր. նշվում էր հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը` Սուրբ խաչի տոնը եւ Հաղպատավանքի օրը: Միջոցառման նախաձեռնողը Լոռվա ձոր հայրենակցական միությունն է, աջակիցները` ՀՀ մշակույթի նախարարությունը, Լոռու մարզպետարանը, Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմը։ Անցած տարի Հաղպատավանքի տոնը նշվել է վարդավառի օրը` հուլիսի 11-ին:

Комментариев нет:

Отправить комментарий