четверг, 6 декабря 2012 г.

Ֆեյսբուքի շնորհիվ 20 ամյա Մանեի երազանքը դարձավ իրականություն


«Շատ կցանկանայի համակարգիչ ունենալ, բայց գիտեմ, որ դա անհնար է, մենք այն գնելու հնարավորություն երբեք չենք ունենա՞,- հիմա արդեն ժպիտով ու անթաքույց հպարտությամբ եմ հիշում  Լոռու մարզի Ախթալա համայնքում բնակվող Մանե Ասրյանի խոսքերը:

Մեր զրույցից հետո հասկացա, որ Մանեին շատ քիչ բան է հարկավոր՝ իրեն այս աշխարհի մի մասնիկն զգալու համար: Անընդհատ մտմտում էի՝ ՞ինչպես օգնել աղջկան,  ի վերջո, նրա ուզածն ընդամենը համակարգիչ է, որը շատ -շատերի  համար, թերևս, միայն խաղեր խաղալու համար է ծառայում: Մինչդեռ Մանեի համար, ով ամբողջ օրն անցկացնում է տանը,  այն իսկապես անհրաժեշտություն էր: Արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը բջջային հեռախոսն էր, որի միջոցով նա օգտվում էր համացանցից և ասում է, որ վիրտուալ աշխարհում իրեն ավելի լավ է զգում, քանի որ իրեն չեն տեսնում և չեն խղճում:
Մանեն ասում էր նաև, որ շատ է ցանկացել, բայց երբեք առիթ չի ունեցել մասնակցելու մշակութային միջոցառումների, որովհետև տնից դուրս  չի գալիս, թերևս, միայն՝  բժիշկներին այցելելու համար:
«Աղջիկս անվասայլակ չունի: Անհնար է  նկարագրել՝ ինչ դժվարությամբ եմ տնից դուրս բերում՝ որևէ տեղ տանելու համար՞,-պատմում է Մանեի մայրը, ով միայնակ է զբաղվում աղջկա խնամքի հարցերով: Անվասայլակ ունենալու դեպքում, ինչ խոսք, տեղաշարժվելն ավելի հեշտ կլիներ, թեև, դա էլ  խնդրի  լուծում չէ,  քանի որ հասարակական նշանակության շենքերը, թեքահարթակների բացակայության պատճառով, հիմնականում անմատչելի են:

Հիմա արդեն մտորումներս երկու ուղղությամբ էին.   համակարգիչ և  անվասայլակ: 
Այս միտքն ինձ հանգիստ չէր տալիս: Որոշեցի դիմել սոցիալական ցանցի օգնությանը:
«Լրագրողներ հանուն ապագայի՞ ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի նախաձեռնությամբ   ՞Ֆեյսբուք՞ սոցիալական ցանցում ստեղծվեց հատուկ էջ՝  ՞ Հաշմանդամ աղջիկը երազում է համակարգիչ ունենալ՞ անվանումով, որի ներքո զետեղեցինք Մանեի մասին պատմող հոդվածը: Սկսեցինք խմբի հղումները  տարածել ցանցում՝ համոզված, որ արձագանքներ անպայման լինելու են, հաստատ  կգտնվեն մարդիկ, ովքեր կարձագանքեն և կաջակցեն՝ Մանե Ասրյանի երազանքը իրականություն դարձնելուն:

Մեր վստահությունը դարձավ մեր հաջողության գրավականը:
Ընդ որում, մենք այս ամենը նախաձեռնել էինք Մանեից գաղտնի՝ անակնկալն ավելի  ազդեցիկ դարձնելու  համար:

Որքա՜ն մեծ էր մեր ուրախությունը,  երբ էջին արձագանքեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՞Լիարժեք կյանք՞ հկ-ը Ստեփանավանից ՝ խոստանալով  աջակցել անվասայլակի տրամադրման հարցում: Խոստումն իրեն սպասեցնել չտվեց: Բավական կարճ ժամանակահատվածում Մանեին տրամադրվեց անվասայլակ:  
Առաջին ոգևորությունն անբացատրելի էր… Փոքր ինչ շեղվեմ մեր առաջին անակնկալ հաջողությունից և  վերադառնամ Մանեի  պատմությանը: Աղջիկը  վաղաժամ է ծնվել: Նրա մոտ առողջական լուրջ խնդիրները նկատվել են մեկ տարեկանից: Բժիշկներն ախտորոշել են մանկական ուղեղային կաթված՝ ոտնաթաթերի էկվինուսային դեֆորմացիա: Երեխայի բուժման համար վաճառել են տան գույքն ու թանկարժեք իրերը: Առաջին վիրահատությունը կատարվել է 14 տարեկանում, որից  բացի, անհրաժեշտ է եղել նաև վերականգնողական բուժում, ինչի հնարավորությունը, ցավոք, չեն ունեցել: Տիկին Հերիքնազը մեծ դժվարությամբ է կարողանում լուծել  հանապազօրյա հացի խնդիրը: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը աղջկա հաշմանդամության թոշակն է:

20 ամյա Մանեն մինչև երրորդ դասարան տնային ուսուցում է  ստացել: Հետո ուսուցչուհին այլևս չի այցելել Մանեին: Մայրը՝ տիկին Հերիքնազը  գրքեր է ձեռք բերել և շարունակել ինքնուրույն զբաղվել աղջկա ուսուցման հարցերով: Մանեն  շատ է կարդում: Երբեմն -երբեմն մտքերն ու հույզերը նաև թղթին է հանձնում: Հիմնականում բանաստեղծություններ է գրում, որոնց  միակ  ընթերցողը մայրն է, հազվադեպ՝ նաև հյուրերը:

Ցանկանում է դպրոցի ավարտական վկայական ունենալ, որովհետև համոզված է, որ այդ դեպքում միայն կկարողանա իրականացնել մյուս  երազանքը՝ ընդունվել համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ձեռք բերել մասնագիտություն եւ համարել, որ բախտն իրեն ևս փոքր-ինչ ժպտացել է:  
Այստեղ դարձյալ վերադառնամ մեր հաջողություններին և արձանագրեմ, որ օրեցօր Մանեի երազանքի  ֆեյսբուքյան էջում ավելանում էին գրառումներն ու մեկնաբանությունները, ինչը մեզ ավելի ու ավելի մեծ վստահություն էր ներշնչում, որ համակարգիչ ունենալը Մանեի համար շատ շուտով երազանքի հարթությունից տեղափոխվելու է իրական հարթություն:

Եվ մենք չսխալվեցինք  «Լրագրողներ հանուն ապագայի՞ ՀԿ-յան  այս բարի  նախաձեռությունը հատեց իր տրամաբանական նիշը. ֆեյսբուքյան երկու օգտատեր` Մերի Խաչատրյանը և Միհրան Սահակյանը պատրաստակամություն հայտնեցին  Մանեին համակարգիչ նվիրել: Չեք կարող պատկերացնել աղջկա՝ երջանկությամբ ու արցունքներով լի աչքերը, երբ նրան հանձնվեց վաղեմի երազանքը՝ համակարգիչը:  Նա ուրախությունից կորցրել էր խոսելու կարողությունը: Մեր առաքելությունն ավարտված էր:  Նա շնորհակալ է բոլոր այն մարդկանց,  ովքեր  ջանքեր են գործադրել հանուն իր երազանքների իրագործման:  Մանեն  ասում է, որ այժմ, համակարգչի օգնությամբ  ավելի հեշտ կլինի  ձեռագիր բանաստեղծությունները մուտքագրելը,  անվասայլակի օգնությամբ կկարողանա նաև բակ դուրս գալ, շփվել հասակակիցների հետ և մտորել հաջորդ  երազանքն իրականություն դարձնելու ուղղությամբ: