«Շատ կցանկանայի համակարգիչ ունենալ, բայց գիտեմ, որ դա անհնար է, մենք այն գնելու հնարավորություն երբեք չենք ունենա՞,- հիմա արդեն ժպիտով ու անթաքույց հպարտությամբ եմ հիշում
Լոռու մարզի Ախթալա համայնքում բնակվող Մանե Ասրյանի խոսքերը:
Մեր զրույցից հետո
հասկացա, որ Մանեին շատ քիչ բան է հարկավոր՝ իրեն այս աշխարհի մի մասնիկն զգալու
համար: Անընդհատ մտմտում էի՝ ՞ինչպես օգնել աղջկան, ի վերջո, նրա ուզածն ընդամենը համակարգիչ է, որը
շատ -շատերի համար, թերևս, միայն խաղեր
խաղալու համար է ծառայում: Մինչդեռ Մանեի համար, ով ամբողջ օրն անցկացնում է տանը,
այն իսկապես անհրաժեշտություն էր: Արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակը բջջային հեռախոսն էր, որի միջոցով նա օգտվում էր համացանցից և ասում է, որ վիրտուալ աշխարհում իրեն ավելի լավ է զգում, քանի որ իրեն չեն տեսնում և չեն խղճում:
Մանեն ասում էր նաև, որ շատ է ցանկացել, բայց երբեք առիթ չի ունեցել մասնակցելու մշակութային միջոցառումների, որովհետև տնից դուրս չի գալիս, թերևս, միայն՝ բժիշկներին այցելելու համար:
«Աղջիկս անվասայլակ չունի: Անհնար է նկարագրել՝ ինչ դժվարությամբ եմ տնից դուրս բերում՝ որևէ տեղ տանելու համար՞,-պատմում է Մանեի մայրը, ով միայնակ է զբաղվում աղջկա խնամքի հարցերով: Անվասայլակ ունենալու դեպքում, ինչ խոսք, տեղաշարժվելն ավելի հեշտ կլիներ, թեև, դա էլ խնդրի լուծում
չէ, քանի որ հասարակական նշանակության շենքերը, թեքահարթակների բացակայության պատճառով, հիմնականում անմատչելի են:
Հիմա արդեն մտորումներս
երկու ուղղությամբ էին. համակարգիչ և անվասայլակ:
Այս միտքն ինձ հանգիստ չէր
տալիս: Որոշեցի դիմել սոցիալական ցանցի օգնությանը:
«Լրագրողներ հանուն ապագայի՞ ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի
նախաձեռնությամբ ՞Ֆեյսբուք՞ սոցիալական ցանցում ստեղծվեց հատուկ էջ՝ ՞ Հաշմանդամ աղջիկը երազում է համակարգիչ ունենալ՞ անվանումով, որի ներքո
զետեղեցինք Մանեի մասին պատմող հոդվածը: Սկսեցինք խմբի հղումները տարածել
ցանցում՝ համոզված, որ արձագանքներ անպայման լինելու են, հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր կարձագանքեն և կաջակցեն՝ Մանե Ասրյանի երազանքը իրականություն դարձնելուն:
Մեր վստահությունը դարձավ
մեր հաջողության գրավականը:
Ընդ որում, մենք այս ամենը
նախաձեռնել էինք Մանեից գաղտնի՝ անակնկալն ավելի
ազդեցիկ դարձնելու համար:
Որքա՜ն մեծ էր մեր ուրախությունը,
երբ էջին արձագանքեց հաշմանդամություն
ունեցող անձանց հարցերով զբաղվող ՞Լիարժեք կյանք՞ հկ-ը Ստեփանավանից ՝ խոստանալով աջակցել անվասայլակի տրամադրման հարցում:
Խոստումն իրեն սպասեցնել չտվեց: Բավական կարճ ժամանակահատվածում Մանեին տրամադրվեց
անվասայլակ:
Առաջին ոգևորությունն
անբացատրելի էր… Փոքր ինչ շեղվեմ մեր առաջին անակնկալ հաջողությունից և վերադառնամ Մանեի պատմությանը: Աղջիկը վաղաժամ է ծնվել:
Նրա մոտ առողջական լուրջ խնդիրները նկատվել են մեկ տարեկանից: Բժիշկներն ախտորոշել են մանկական ուղեղային կաթված՝ ոտնաթաթերի էկվինուսային դեֆորմացիա: Երեխայի բուժման համար վաճառել են տան գույքն ու թանկարժեք իրերը: Առաջին վիրահատությունը կատարվել է 14 տարեկանում,
որից բացի, անհրաժեշտ է եղել նաև վերականգնողական բուժում, ինչի հնարավորությունը, ցավոք, չեն ունեցել: Տիկին Հերիքնազը մեծ դժվարությամբ է կարողանում լուծել
հանապազօրյա հացի խնդիրը: Ընտանիքի եկամտի միակ աղբյուրը աղջկա հաշմանդամության թոշակն է:
20 ամյա Մանեն մինչև երրորդ դասարան տնային ուսուցում է ստացել: Հետո ուսուցչուհին այլևս չի այցելել Մանեին: Մայրը՝ տիկին Հերիքնազը գրքեր է ձեռք բերել և շարունակել ինքնուրույն զբաղվել աղջկա ուսուցման հարցերով: Մանեն
շատ է կարդում: Երբեմն -երբեմն մտքերն ու հույզերը նաև թղթին է հանձնում: Հիմնականում բանաստեղծություններ է գրում, որոնց
միակ ընթերցողը մայրն է, հազվադեպ՝ նաև հյուրերը:
Ցանկանում է դպրոցի ավարտական վկայական ունենալ, որովհետև համոզված է, որ այդ դեպքում միայն կկարողանա իրականացնել մյուս երազանքը՝ ընդունվել համալսարանի բանասիրական ֆակուլտետ, ձեռք բերել մասնագիտություն եւ համարել, որ բախտն իրեն ևս փոքր-ինչ ժպտացել է:
Այստեղ դարձյալ վերադառնամ
մեր հաջողություններին և արձանագրեմ, որ օրեցօր Մանեի երազանքի ֆեյսբուքյան էջում ավելանում էին գրառումներն
ու մեկնաբանությունները, ինչը մեզ ավելի ու ավելի մեծ վստահություն էր ներշնչում,
որ համակարգիչ ունենալը Մանեի համար շատ շուտով երազանքի հարթությունից
տեղափոխվելու է իրական հարթություն:
Եվ մենք չսխալվեցինք «Լրագրողներ հանուն ապագայի՞ ՀԿ-յան այս բարի նախաձեռությունը հատեց
իր տրամաբանական նիշը. ֆեյսբուքյան երկու օգտատեր` Մերի Խաչատրյանը և Միհրան Սահակյանը պատրաստակամություն հայտնեցին
Մանեին համակարգիչ նվիրել: Չեք կարող
պատկերացնել աղջկա՝ երջանկությամբ ու արցունքներով լի աչքերը, երբ նրան հանձնվեց
վաղեմի երազանքը՝ համակարգիչը: Նա
ուրախությունից կորցրել էր խոսելու կարողությունը: Մեր առաքելությունն ավարտված էր:
Նա շնորհակալ է բոլոր այն մարդկանց, ովքեր ջանքեր
են գործադրել հանուն իր երազանքների իրագործման:
Մանեն ասում է, որ այժմ, համակարգչի
օգնությամբ ավելի հեշտ կլինի ձեռագիր բանաստեղծությունները մուտքագրելը, անվասայլակի օգնությամբ կկարողանա նաև բակ դուրս
գալ, շփվել հասակակիցների հետ և մտորել հաջորդ երազանքն իրականություն դարձնելու ուղղությամբ:
Комментариев нет:
Отправить комментарий