пятница, 19 декабря 2014 г.

You and Me/ ՅՈՒ ԸՆԴ ՄԻ՝ վստահության ապրանքանիշ


Հայրենական արտադրողները շարունակում են զարմացնել ու հիացնել որակապես նոր տեսականիով՝ չզիջելով արտասահմանյան հայտնի բրենդներին:
Հայ տեքստիլագործների լավագույն ավանդույթները մեկտեղվել
են նույն հարկի տակ՝ թելադրելով անհատականություն, ճաշակ և իհարկե, որակ:

Դեկտեմբերի 13-15ը Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում անցկացվեց տարվա ամենագեղեցիկ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` EXPO BEAUTY 2014-ը: Ցուցահանդեսի ամենամարդաշատ տաղավարը You and Me ապրանքանիշինն էր:
Շուկան չի սիրում լճացում, այն անընդհատ զարգացող, շնչող ոլորտ է և առաջնորդվում է իր կանոններով
You and Me՝ ապրանքանիշ, որ առավելապես  ներկայանում է  սպառողին նուրբ ու որակական բարձր հատկանիշներով: Առաջարկում է ներքանզգեստի հարուստ ընտրանի՝  պատրաստված  եվրոպական հումքից, և որ ամենակարևորն է, շնորհիվ ուրույն դիզայնի չի ձևափոխվում և  չի ենթարկվում  դեֆորմացիայի: You and Me՝  ապրանքանիշ բոլորի համար՝ հատուկ  նորածինների  համար նախատեսված հագուստներից  մինչև անգամ սպորտային համազգեստ: Անգերազանցելին, ներքնազգեստի շարքում, եղել և մնում է կանացի ներքնազգեստը՝ ներկայացված թե հավաքածուների տեսքով, թե առանձին: You and Me՝  - վստահության ապրանքանիշ: 



«Արտսոքս»  անունն, անկասկած, արդեն սիրված ու հայտնի է հայկական և արտասահմանյան  շուկայումհայտնի՝ որակյալ, յուրաոճ գուլպեղենով՝ առանց տարիքային սահմանափակման՝ նորածիններից մինչև  կանացի: Նորաձև մոտեցումներ, կրեատիվ թիմ, ու էապես տարբերվող գուլպաներ, այսպիսին է «Արտսոքս» գուլպաների ընտրանին: Ավանդական գունավորումների ու նախշերի փոխարեն  «Արտսոքս»  ն առաջարկում է  ինքնատիպություն
«Արտսոքս» ապրանքանիշի գուլպաներկարող եք համոզված լինել, որ ձեր գուլպաներն աննկատ չեն մնա՝ շնորհիվ գունեղ և ոճային լուծումների«Արտսոքս»  ՝գուլպաներ, որոնք կընդգծեն  Ձեր անհատականությունը:

HELLO- Ձեզ ողջունում է տեքստիլ շարքի երրորդ ապրանքանիշը, որն այժմ ներկայանում է իր նոր՝«HELLO MEDICAL»  էլիտար դասի գուլպաներով: 2014թ.-ի սկզբից գործող  «Հելլո»  ընկերությունն անցել է բավական երկար ճանապարհ՝ դառնալով սպասված բրենդ սպառողների շրջանում: Գրեթե 3 տարի ուսումնասիրելով սպառողի պահանջներն ու շուկան, հնարավոր եղավ  իրականություն դարձնել  «Հելլո»  բրենդի բուն գաղափարախոսությունը՝ լինել պահանջված սպառողի համար: Բրենդի սիրված լինելու բանաձևը շատ պարզ է՝  նրբաճաշակություն և մատչելիություն

 Նորարարությունները միայն տեխնոլոգիաների ոլորտում չէ, որ տարածված են: Բոլորովին վերջերս  «Հելլո»  ընկերությունը շուկա է հանել  «Hello Medical»  գուլպաների շարքը՝ համապատասխան միջազգային չափորոշիչներին, ստեղծված նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Բժշկական դասի այս գուլպաները նախատեսված են ինչպես շաքարային դիաբետ ունեցողների, այնպես էլ անոթային, ալերգիկ խնդիրներ, անգամ նուրբ մաշկ ունեցող մարդկանց համար, որով էլ հավակնում են շուկայում դառնալ եզակին:
Անցնելով  հատուկ տեխնոլոգիական մշակում, ապրանքանիշը սպառողների դատին է ներկայանում երեք հանրահայտ մոդելներով՝ առաջինը գործված արծաթացված թելերով, երկրորդը, որ դարձյալ արծաթացվում է՝ դառնալով աննկարագրելի նուրբ և հաճելի կրելու տեսանկյունից, և 3-րդ՝ գուլպաներ՝ գործված ամբողջությամբ արհեստական մանրաթելերով և նախատեսված  միայն նրանց համար, ովքեր ալերգիայի կամ շատ այլ պատճառներով բնական հումքից գործված գուլպաներ չեն կարող կրել:  
Հեռ.՝ 055 12-60-30

Կայքեր՝ www.artsocks.am
               www.hellosocks.am
Էլ. փոստ՝ office@artsocks.am

среда, 12 ноября 2014 г.

«Յունիֆիշ» - թարմության ու որակի չափանիշ/Unifish LLC



Մարդու սննդակարգում անփոխարինելի  է ձկնամթերքի դերն ու նշանակությունը: Ձկան տարբեր տեսակները, ինչպես նաև  սև ու կարմիր ձկնկիթը  օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ վիտամիններով և սպիտակուցներով՝ նպաստելով առողջության պահպանմանն ու կյանքի տևողության երկարացմանը: Հայկական ձկնաբուծության լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու նպատակով 2007-ին հիմնադրվեց «Յունիֆիշ» ՍՊԸ-ը : Արտադրական տեմպերի ավելացմանը զուգահեռ գնալով կրկնապատկվեցին նաև հաջողությունները, ընկերությունն աստիճանաբար գրավեց իր հաստատուն տեղը հայկական ու արտասահմանյան շուկայում: Բայց ամեն ինչ հերթականությամբ:

Դեռ 2006թ. «Յունիֆիշ» ընկերությունը մասնակցել էր Իտալիայում անցկացված միջազգային կոնֆերանսին‎‎ և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցահանդեսին՝ ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում ձեռք բերել հայկական իշխանի սպառողների ստվար բանակ նաև արտերկրում: 2009-ին իշխանի արտադրությունը գերազանցել է 230 տոննան: Արտադրական տարածքների ընդլայնման և նոր տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրման շնորհիվ արդեն 2010 թ-ին թողարկվող ապրանքային ձկան քանակը հասցվեց տարեկան  մինչև 350-400 տոննայի: Ընկերությունն իրականացնում է ոչ միայն  իշխանի տեսակների՝ ոսկեգույն, ծիածանափայլ, գեղարքունյաց, այլև բավական թանկարժեք համարվող այլ ձկների՝  թառափի, կարմրախայտի, անգամ ճապոնական կարպ-կոյի ապրանքային բուծում: Արդյունքները գոհացուցիչ են:

«Յունիֆիշ» ընկերությունը մշտապես թարմացնում է իր տեխնիկական բազան՝ արտադրությունը համալրելով նորագույն  սարքավորումներով և հետևելով ոլորտի  տեխնոլոգիական նորամուծություններին: Ասվածի լավագույն ապացույցը՝ շահագործման հանձնված, ճապոնական առաջատար արտադրող «Դայկին» ընկերության շոկային սառեցման ժամանակից գործարանն է, որ  հնարավոր է դարձնում հեղափոխական նորարարություններ ձկնարտադրության մեջ՝ վերջնական սպառողին հասցնել լավագույն որակի թարմ արտադրանք:

«Յունիֆիշ» ընկերությունը ևս իր առատ ձկնատեսականիով մասնակցեց  հոկտեմբերի 17-19-ը մայրաքաղաքում կայացած Արմ Պրոդ էքսպո 2014 ցուցահանդեսին,որի  ժամանակ արժանանացավ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնակի ուշադրությանը: Նախագահի հետ զրույցում «Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը քննարկեցին  ջրային ռեսուրսների ճիշտ ու խնայողաբար օգտագործման հեռանկարները:  
Կարևորելով մաքուր ու առողջ սնունդ արտադրելու սկզբունքը՝ «Յունիֆիշ» ընկերությունն իշխանազգիների արտադրման համար կիրառում է ֆրանսիական արտադրության հավաստագրված համակցված կերեր` առանց աճի խթանիչների և գենետիկորեն փոխակերպված հավելումների:  Իշխանի աճեցման համար ապահվված են բոլոր պայմանները՝ որակյալ ինքնահոս ջուր՝ համապատասխան ջերմաստիճանի, հավասարեցված հաշվեկշռով համակցված կեր և ճիշտ ընտրված վիտամինացված հանքային բաղադրություն, որի շնորհիվ  1 տարուց էլ քիչ ժամանակահատվածում աճեցվում են սիրված ու հարգի իշխան ձկնատեսակը: Այս ամենի շնորհիվ տարեցտարի  «Յունիֆիշ»-ն ավելացնում է արտադրական ծավալները, իրականացնելով ձկան առաքում նաև ողջ հանրապետության տարածքում՝ սեփական մասնագիտացված մեքենաներով:
 «Յունիֆիշ»   - թարմության ու որակի չափանիշ:
 ՀՀ., Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա
Հեռ.: (374 91) 00 32 61
Էլ-փոստ: info@unifish.am,



пятница, 7 ноября 2014 г.

Հայաստանի Երիտասարդ Գործատուների Միություն/Union of Young Businessmen of Armenia



Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունը, որ առաջիկայում կկոչվի Հայաստանի Երիտասարդ Գործատուների Միություն, ի դեմ միության նախագահ Մուշեղ Ավետիսյանի, այս հարցում, չափազանց նախանձախնդիր է: Գործարար կապերը շարունակաբար ամրապնդվում են փոխադարձ այցելությունների ու փորձի փոխանակման միջոցով:

 Հոկտեմբերի 24-ին Երևանի Մետրոպոլ հյուրանոցում Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը հրավիրել էր գործարար հանդիպում, պատվավոր հյուր ունենալով Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Բելտրանին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-մեքսիկական գործարար հարաբերությունների ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպան Բելտրանը կարևորելով և ողջունելով նման հանդիպումները հայտնեց անմիջական աջակցությունն ու պատրաստակամությունը հայ-մեքսիկական հարաբերությունների խթանման հարցում:
Համագումարին Հայաստանի երիտասարդ գործատուների միության անդամները հնարավորություն ունեցան հարցու պատասխան ունենալու Մեքսիկայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Ռուբեն Բելտրանի հետ և կարծիք են հայտնում, որ այսպիսի հանդիպումները բավական արդյունավետ են՝ գործարար շփումների շրջանակների ընդլայնման տեսակետից:

Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը գոհ էր հանդիպումներից և նույնպես պատրաստ ծառայեցնելու իր ներուժը՝ ակտիվացնելու 2 երկրների գործարար շփումները: