пятница, 7 ноября 2014 г.

Հայաստանի Երիտասարդ Գործատուների Միություն/Union of Young Businessmen of Armenia



Երևանի և հարակից մարզերի երիտասարդ գործատուների միությունը, որ առաջիկայում կկոչվի Հայաստանի Երիտասարդ Գործատուների Միություն, ի դեմ միության նախագահ Մուշեղ Ավետիսյանի, այս հարցում, չափազանց նախանձախնդիր է: Գործարար կապերը շարունակաբար ամրապնդվում են փոխադարձ այցելությունների ու փորձի փոխանակման միջոցով:

 Հոկտեմբերի 24-ին Երևանի Մետրոպոլ հյուրանոցում Հայաստանի երիտասարդ գործատուների միությունը հրավիրել էր գործարար հանդիպում, պատվավոր հյուր ունենալով Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Բելտրանին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-մեքսիկական գործարար հարաբերությունների ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները: Դեսպան Բելտրանը կարևորելով և ողջունելով նման հանդիպումները հայտնեց անմիջական աջակցությունն ու պատրաստակամությունը հայ-մեքսիկական հարաբերությունների խթանման հարցում:
Համագումարին Հայաստանի երիտասարդ գործատուների միության անդամները հնարավորություն ունեցան հարցու պատասխան ունենալու Մեքսիկայի Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Ռուբեն Բելտրանի հետ և կարծիք են հայտնում, որ այսպիսի հանդիպումները բավական արդյունավետ են՝ գործարար շփումների շրջանակների ընդլայնման տեսակետից:

Միության նախագահ Մուշեղ Ավետիսյանը գոհ էր հանդիպումներից և նույնպես պատրաստ ծառայեցնելու իր ներուժը՝ ակտիվացնելու 2 երկրների գործարար շփումները:




Комментариев нет:

Отправить комментарий