2005թ-ին հիմնադրված «Մեդիկալ Հորիզոն» ՍՊԸ դեղագործական գործարանն առաջին արտադրանքը տվել է 2008թ.: Դրանք Ցետամոլի մոմիկներն էին՝ նախատեսված երեխաների համար:
«Մեդիկալ Հորիզոն»-ն այս պահին դեռեւս միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն։
Արտադրական տեխնոլոգիաներն այստեղ լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին։ Գործարանը կառուցվել է Եվրամիության «Պատշաճ Արտադրական Գործունեության» (EU GMP) ստանդարտներին համապատասխան: Ներկայում գործարանն արտադրում է 11 անուն դեղամիջոց՝ 25 տարբեր դեղաչափերով և դեղաձևերով։
«Մեդիկալ հորիզոն» դեղագործական գործարանի արտադրական բոլոր օղակներում ՝ սկսած հումքի ներկրումից մինչև վերջնական արտադրանքի ստացումը, ապահովվում է բարձր որակ:
Հունիսի 8-10-ը Երևանում անցկացվեց «Մանկության աշխարհ ЕХРО-2014»-ը: Իր հարուստ տաղավարով հանդես եկավ նաեւ «Մեդիկալ հորիզոն» ընկերությունը:Տաղավարի մոտ ակտիվ իրարանցում էր:
«Մեդիալ Հորիզոն» ընկերությունն օգտագործում է բոլոր ժամանակակից մեթոդները՝ լավագույն արտադրական պայմաններ ստեղծելու և արտադրանքի տեսականին ընդլայնելու համար:
Բարձր որակի և արդյունավետ մարկետինգային աշխատանքի շնորհիվ «Մեդիկալ հորիզոն» դեղագործական գործարանի արտադրանքն այսօր նաեւ արտահանվում է ԱՊՀ երկրներ (Ուզբեկստան,Ղազախստան, Ուկրաինա) և Վրաստան :
«ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆՆ » ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՁԵՐ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԼԱՅՆ ՀՈՐԻԶՈՆԸ
Արարատի մարզ, ք.Մասիս, Մասիս Կայարան
Հեռ.(+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11 , (+374 93) 08 08 80
info@medicalhorizon.am
www.medicalhorizon.am
Комментариев нет:
Отправить комментарий