четверг, 14 августа 2014 г.

Հեքիաթային մանկության մոլորակ` ՖԵՅՐԻ ԹԵՅԼ /FairyTale /

Նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությունը մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչներից է, որի իրականացումը նշանակում է ` երեխային տալ ոչ միայն գիտելիքներ, այլև ձևավորել նրան որպես անհատականություն:
Արդեն 3 տարի գործող « Ֆեյրի Թեյլ » Էլիտար նախակրթարանում յուրաքանչյուր փոքրիկ  իրեն զգում է ինչպես իրական հեքիաթում:
Պարսպապատ բակ և այգի:
Հրաշալի շենքային պայմաններ՝ նախատեսցված մանուկների համար:



Բավական մեծ աշխատանք է տարվել շենքի ինտերիերի ճիշտ կահավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները՝ նախակրթարանում ապահովելով համապատասխան պայմաններ:
Հայտնի ճշմարտություն է՝ լավ նախակրթարանը երեխայի ցերեկային ընտանիքն է, որ յուրովի լրացնում է փոքրիկի դաստիարակությունը՝ ընտանիքից դուրս։ Անփոխարինելի է վերջինիս դերն ու նշանակությունը, հատկապես, երեխայի անձի ձևավորման գործում։

Նախակրթարանի ընտրության հարցն այսօր ծնողների համար լուրջ խնդիր է։ Որակյալ նախակրթարան գտնելը՝ նույնպես:

« Ֆեյրի Թեյլ » նախակրթարանի հիմնադիրն, ի սկզբանե, նպատակ է ունեցել ստեղծելու վայր, ուր բացի խաղերից ու հաճելի միջավայրից, երեխաները լիովին կպատրաստվեն նաև դպրոցին՝ մեծապես դյուրացնելով ծնողների, մասնավորապես, աշխատող ծնողների հոգսերը: Իսկ որ այս նախակրթարանում դպրոցին յուրովի են նախապատրաստում, փաստում են հենց իրենք՝ հմուտ և փորձառու մանկավարժները:

Գեղեցիկ դասարաններ, ննջասենյակներ, ժամանակակից ու գեղեցիկ կահավորված խոհանոց, բացօթյա խաղահրապարակ, մարզադահլիճ:
Մանկահասակ տարիքի կրթական ու զարգացման նրբություններին քաջածանոթ « Ֆեյրի Թեյլ » նախակրթարանի մանկավարժները երեխաներին տրամադրում են գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որի կարիքը նրանք ունեն բոլոր մակարդակներում զարգանալու համար հոգևոր, էմոցիոնալ եւ ինտելեկտուալ:




Կարևոր հանգամանք է բժշկի առկայությունը նախակրթարանում: Ամենօրյա խնամք և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր երեխայի հանդեպ՝ « Ֆեյրի Թեյլ » –ի տնօրինության ու աշխատակազմի որդեգրած սկզբունքն է: Անգամ չնչին կասկածի դեպքում բժիշկը համապատասխան սենյակում զննում է փոքրիկներին՝ հավաստիանալու, որ ամեն ինչ լավ է:
Տարբերակված մոտեցում՝ յուրաքանչյուր տարիքային խմբին: Մսուրային տարիքի փոքրիկները, շնորհիվ « Ֆեյրի Թեյլ » ի, նախևառաջ սովորում են անկախանալ իրենց մայրիկներից, շփվել հասակակիցների հետ: Միջին խմբի երեխաները դաստիարակվում են աշխարհաճանաչողության ու հայրենասիրության ոգով:
Իսկ ահա ավագ խումբը, որ նախադպրոցական է, ստանալով նախնական գիտելիքներ, նախակրթարանից հեռանում է՝ լիովին պատրաստ դպրոցական կյանքին:



« Ֆեյրի Թեյլ » –ը հոգում է նաև, որ փոքրիկները, բացի մայրենիից, նաև օտար լեզուներ սովորեն: Ահավասիկ, անգլերենի խորացված ուսուցումը, որի դասավանդումն այստեղ բարձր հիմքերի վրա է և մեծապես կարևորվում է մանկավարժների կողմից:


« Ֆեյրի Թեյլ » նախակրթարանում երեխաների ընդունելությունը կատարվում է սկսած 2 տարեկանից, տարիքային խմբերը երեքն են` մսուրային՝ նախատեսված մինչև 3 տարեկանների, միջին՝ 4-5 տարեկանների և ավագ՝ 6 տարեկան երեխաների համար: “Fairy Tale” Էլիտար մանկապարտեզը հայտարարում է 2014-2015 ուստարվա ընդունելություն:

Էլիտար նախակրթարան,օտար լեզուների ուսուցում, անհատական խնամք և սնունդ:
ՀԱՍՑԵ :Նաիրի Զարյան 1-ին նրբանցք տուն 5 , մուտքը նաև Կոմիտասի պողոտայից, Արաբկիրի հարկային տեսչության դիմացի մայթ:

ՀԵռ. 010-25 23 56, 093 50 60 72, 098-55 50 50




http://youtu.be/5Yl6wHrRJUU?list=UUSZsZ4Yzc_gJ55ROFK6DTQQ