Նախադպրոցական
տարիքի
երեխաների դաստիարակությունը մանկապարտեզի ուսումնադաստիարակչական աշխատանքի կարևորագույն բաղկացուցիչներից է, որի իրականացումը նշանակում է ` երեխային տալ ոչ միայն գիտելիքներ, այլև ձևավորել նրան որպես անհատականություն:
Արդեն 3 տարի գործող « Ֆեյրի Թեյլ » Էլիտար նախակրթարանում յուրաքանչյուր փոքրիկ իրեն զգում է ինչպես իրական հեքիաթում:
Պարսպապատ բակ և այգի:
Հրաշալի շենքային պայմաններ՝ նախատեսցված մանուկների համար:
Բավական մեծ աշխատանք է տարվել շենքի ինտերիերի ճիշտ կահավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով երեխաների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները՝ նախակրթարանում ապահովելով համապատասխան պայմաններ:
Հայտնի ճշմարտություն է՝ լավ նախակրթարանը երեխայի ցերեկային ընտանիքն է, որ յուրովի լրացնում է փոքրիկի դաստիարակությունը՝ ընտանիքից դուրս։ Անփոխարինելի է վերջինիս դերն ու նշանակությունը, հատկապես, երեխայի անձի ձևավորման գործում։
Նախակրթարանի
ընտրության
հարցն այսօր ծնողների համար լուրջ խնդիր է։ Որակյալ նախակրթարան գտնելը՝ նույնպես:
« Ֆեյրի
Թեյլ
» նախակրթարանի հիմնադիրն, ի սկզբանե, նպատակ է ունեցել ստեղծելու վայր, ուր բացի խաղերից ու հաճելի միջավայրից, երեխաները լիովին կպատրաստվեն նաև դպրոցին՝ մեծապես դյուրացնելով ծնողների, մասնավորապես, աշխատող ծնողների հոգսերը: Իսկ որ այս նախակրթարանում դպրոցին յուրովի են նախապատրաստում, փաստում են հենց իրենք՝ հմուտ և փորձառու մանկավարժները:
Գեղեցիկ դասարաններ, ննջասենյակներ, ժամանակակից ու գեղեցիկ կահավորված խոհանոց, բացօթյա խաղահրապարակ, մարզադահլիճ:
Մանկահասակ տարիքի կրթական ու զարգացման նրբություններին քաջածանոթ « Ֆեյրի Թեյլ » նախակրթարանի մանկավարժները երեխաներին տրամադրում են գիտելիքների այն անհրաժեշտ պաշարը, որի կարիքը նրանք ունեն բոլոր մակարդակներում զարգանալու համար հոգևոր, էմոցիոնալ եւ ինտելեկտուալ:
Կարևոր հանգամանք է բժշկի առկայությունը նախակրթարանում: Ամենօրյա խնամք և հոգատար վերաբերմունք յուրաքանչյուր երեխայի հանդեպ՝ « Ֆեյրի Թեյլ » –ի տնօրինության ու աշխատակազմի որդեգրած սկզբունքն է: Անգամ չնչին կասկածի դեպքում բժիշկը համապատասխան սենյակում զննում է փոքրիկներին՝ հավաստիանալու, որ ամեն ինչ լավ է:
Տարբերակված մոտեցում՝ յուրաքանչյուր տարիքային խմբին: Մսուրային տարիքի փոքրիկները, շնորհիվ « Ֆեյրի Թեյլ » –ի, նախևառաջ սովորում են անկախանալ իրենց մայրիկներից, շփվել հասակակիցների հետ: Միջին խմբի երեխաները դաստիարակվում են աշխարհաճանաչողության ու հայրենասիրության ոգով:
Իսկ ահա ավագ խումբը, որ նախադպրոցական է, ստանալով նախնական գիտելիքներ, նախակրթարանից հեռանում է՝ լիովին պատրաստ դպրոցական կյանքին:
« Ֆեյրի
Թեյլ
» –ը հոգում է նաև, որ փոքրիկները,
բացի մայրենիից,
նաև օտար լեզուներ
սովորեն:
Ահավասիկ,
անգլերենի
խորացված
ուսուցումը,
որի դասավանդումն այստեղ բարձր հիմքերի վրա է և մեծապես կարևորվում է մանկավարժների կողմից:
« Ֆեյրի Թեյլ » նախակրթարանում երեխաների ընդունելությունը կատարվում է սկսած 2 տարեկանից, տարիքային խմբերը երեքն են` մսուրային՝ նախատեսված մինչև 3 տարեկանների, միջին՝ 4-5 տարեկանների և ավագ՝ 6 տարեկան երեխաների համար: “Fairy Tale” Էլիտար մանկապարտեզը հայտարարում է 2014-2015 ուստարվա ընդունելություն:
Էլիտար նախակրթարան,օտար լեզուների ուսուցում, անհատական խնամք և սնունդ:
ՀԱՍՑԵ :Նաիրի Զարյան 1-ին նրբանցք տուն 5 , մուտքը նաև Կոմիտասի պողոտայից, Արաբկիրի հարկային տեսչության դիմացի մայթ:
ՀԵռ. 010-25
23 56, 093 50 60 72, 098-55 50 50
http://youtu.be/5Yl6wHrRJUU?list=UUSZsZ4Yzc_gJ55ROFK6DTQQ
Комментариев нет:
Отправить комментарий