суббота, 27 сентября 2014 г.

EVAWATER


Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Այն համարվում է մաքրության և պտղաբերության խորհրդանիշը:
Առողջ ապրելակերպի հիմքում ընկած է ճիշտ սննդակարգը, ֆիզիկական ակտիվությունը և մաքուր ջրի օգտագործումը:

Հոգալով Ձեր և Ձեր ընտանիքի առողջության մասին«Էվավոթր»  ընկերությունն առաջարկում է բարձրորակ խմելու բնական աղբյուրի ջուր:
Ընտրելով  «Էվավոթր» Դուք ոչ միայն կօգտագործեք առողջարար խմելու ջուր, այլև վստահ կլինեք, որ զերծ եք խմելու ջրի հետ կապված բոլոր խնդիրներից, քանի որ  «Էվավոթր» -ը համապատասխանում է խմելու ջրի միջազգային չափանիշներին:
Ջուրը արտադրամասում ենթարկվում է մանրակրկիտ բազմաստիճան մաքրման` պահպանելով իր բնական հանքային բաղադրությունը:

«Էվավոթր» -ը խորհուրդ է տրվում օգտագործել բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում իրենց առողջության մասին`անկախ տարիքից:


Սեպտեմբերի 5-ից 7-ը «Երևան էքսպո» մասնագիտացված ցուցահանդեսային համալիրում բացվեց «Armenia EXPO 2014» տասնչորսերորդ միջազգային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը:Առաջին անգամ իր մասնակցությամբ «Էվավոթր» -ը իր օրիգինալ ու գեղեցիկ տաղավարով պատվել էր ցուցահանդեսը:
Ցուցահանդեցին մասնակցում էին հայրենական և արտասահմանյան 70-ից ավելի ընկերություններ,որոնք ներկայացնում են Վրաստանը,Ռուսաստանը,Իրանը,Թուրքիան,Լեհաստանը և այլն:
Հանրապետության Նախագահ՝Սերժ Սարգսյանն այցելեց ցուցահանդես:Նախագահը շրջելով տաղավարներով, ծանոթացավ տարբեր հայրենական արտադրողների արտադրատեսականու հետ:Սերժ Սարգսյանը զրուցեց ցուցահանդեսի մասնակից «Էվավոթր» ընկերության գլխավոր տնօրեն Վահե Իսրայելյանի հետ՝ գործունեության,խնդիրների և հետագա զարգացման ծրագրերի շուրջ:


«Էվավոթր» ընկերության առաքելությունն է՝ թողարկել մրցունակ, որակյալ և անվտանգ արտադրանք, համապատասխան եվրոպական ստանդարտներին:

«Էվավոթր» անվամբ շշալցված աղբյուրի ջուրն իսկապես կենարար ջուր է:
«Էվավոթր»-ը օժտված է հաճելի համով, թարմացնում է և հիանալի հագեցնում ծարավը:
Յուրահատուկ ու գեղեցիկ դիզայներական լուծումներով շշալցված «Էվավոթր»-ը, իր բարձր որակական հատկությունների շնորհիվ անկասկած կդառնա Ձեր սեղանի զարդը:

ՀՀ,Կոտայքի մարզ,Ակունք համայնք 7/27
Հեռ. +374 94209077, +374 22260005
www.evawater.com



Комментариев нет:

Отправить комментарий