Անուշ, համեղ, ախորժաբեր տեսքով այս թխվածքաբլիթներն ու խմորեղենը հնարավոր չէ չճանաչել: « Սաթենիկ » ապրանքանիշով արտադրված հայրենական անուշեղենն, անշուշտ, կարող է դառնալ ցանկացած սեղանի զարդը` առօրյա, տոնական, անգամ հարսանյաց հանդեսի: « Սաթենիկ » հրուշակեղենի արտադրամասն առանձնանում է ուրույն ձեռագրով, որի շնորհիվ արդեն հասցրել է մեծ համբավ վայելել տեղական շուկայում: Արտադրամասի գլխավոր այցեքարտն է դարձել հարսանեկան գաթան, որ պատրաստվում է՝ պահպանելով Քյավառի ավանդական գաթայի տեսքն ու բաղադրությունը, իսկ համն ուղղակի անմահական է: Խմորեղենի 20-ից ավելի տեսակներ, որոնց համն ու բարի համբավը վաղուց դուրս են եկել մեր երկրի սահմաններից:
Զգալով մեկ անգամ, ուզում ես վայելել այն ընդմիշտ:
Ամեն ինչ սկսվեց 5 տարի առաջ, երբ արտադրամասի տիրուհին` Սաթենիկ Աչիկյանը, որոշեց վաճառել իր խոհանոցում թխած հինգ համեղ ու անուշաբույր գաթաները: Թվում էր՝ խենթ այս ձեռնարկը չի հաջողի, մանավանդ որ, շուկան ողողված է բազմապիսի հրուշակեղենով: Համառությունն ու բարձր որակը, սակայն, արեցին իրենց գործը. այսօր արդեն « Սաթենիկ
» պիտակով խմորեղենը
դարձել է սպասված ու ցանկալի յուրաքանչյուր ընտանիքում` ունենալով աննախադեպ պահանջարկ: Առաջին հաջողություններից ոգևորված` արտադրանքի ծավալները գնալով ավելացան՝ հաստատելով ուրույն տեղ հայրենական շուկայում և արժանանալով տեղական սպառողների վստահությանը:
«
Սաթենիկ
» ապրանքանիշն առաջարկում է համեղ, որակյալ և թարմ խմորեղեն` պատրաստված բացառապես բնական հումքով: Որպես սննդի ոլորտի արտադրող` « Սաթենիկ » հրուշակեղենի արտադրամասը խիստ կարևորում է էկոլոգիապես մաքուր հումքն ու որակը: Հոկտեմբերի 9-12-ը մայրաքաղաքում կայացած «ՊանԱրմենիան Էքսպո»- 2014` տարվա գլխավոր միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսի ամենահամեղ տաղավարը, ինչ խոսք, « Սաթենիկ » ընկերությանն էր, որ ներկայացել էր իր հարուստ ու անուշաբույր տեսականիով` ընդլայնելով սպառողների շրջանակն ու առաջարկելով էկոլոգիապես մաքուր և որակյալ հայրենական արտադրանք:
5 տարի ` « Սաթենիկ » ապրանքանիշը հավատարիմ է իր սպառողներին՝ պահպանելով շուկայում ունեցած իր դիրքը` շնորհիվ ավանդական հայկական բաղադրատոմսերի, որոնցով պատրաստվում է խմորեղենը:
Համեղ խմորեղեն գնելու համար պետք չէ հեռու գնալ: Մենք հոգացել ենք Ձեր հարմարավետության մասին: Դուք այն կարող եք պատվիրել օն-լայն` satenik.am կայքից և վայելել թարմ խմորեղենի
աննկարագրելի համն ու բույրը:
Մենք աշխատում ենք, որպեսզի դուք վայելեք:
« Սաթենիկ » ` ավանդականը միշտ համեղ է...
ՀՀ,ք. Երևան, Մինաս Ավետիսյան 2-րդ փողոց
13 շենք
Հեռ.` 095 093 629
http://satenik.am/
info@satenik.am
Комментариев нет:
Отправить комментарий