воскресенье, 31 мая 2015 г.

«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու արվեստ /VanArdi wine


Հայկական խաղողագործության ու գինեգործության հինավուրց ավանդույթների լավագույն շարունակող «ՎանԱրդի» ընկերություն: Տեղակայման վայրը՝ Աշտարակի շրջան, գյուղ Սասունիկ: Հայկական շուկայում է 2014-ի նոյեմբերից: Ամիսների կենսագրություն և արդեն ճանաչելի անուն ոչ միայն հայկական, այլև արտասահմանյան գինեսերների շրջանում: Հայկական գինու կախարդական հատկությունները ամփոփել նոր փիլիսոփայության մեջ ու հրամցնել ոչ միայն գիտակ, այլև քմահաճ քիմքի: Այս առաքելությամբ է «ՎանԱրդի» բրենդի հայկական գինաշխարհում:

Հայոց արևահամ խաղողից պատրաստված աստվածային ըմպելիք, որ ամբարում է հայրենի հողի հզոր ու կենարար ուժը: Իսկական գինու գիտակը գոնե մեկ անգամ պետք է համտեսի ՎանԱրդի՝ նորովի բացահայտելու հինավուրց հայկական գինու խորհուրդն ու ջերմացնող ուժը:




«ՎանԱրդի»՝ նրբագեղ գինու չափանիշ:
Հեռ.` +374 94535050
www.vanardi.com

четверг, 14 мая 2015 г.

Gardman Tour -հաճախորդի գոհունակությունը ընկերության լավագույն գնահատականն է






Զբոսաշրջային շուկայում առանձնանալով ճկուն ու մատչելի գնային քաղաքակությամբ, ազնիվ մրցակցությամբ ևհաճախորդներին մշտապես գոհացնելու սկզբունքով` «Գարդման տուր» ընկերությունը հոգում է զբոսաշրջիկների հանգիստը լավագույնս կազմակերպելու և այն լիարժեք տպավորիչ դարձնելու մասին:Կազմակերպության փորձառու մասնագետների հետ Դուք կզգաք ձեզ ապահով և միաժամանակ կստանաք բարձրակարգ ծառայություններ:


Գործունեության շրջանակը` ընդգրկուն` դասական տուրիզմից մինչև էկոտուրիզմ ու ջիպային տուրիզմ է, որն իրականացվում է ընկերության Toyota Land Cruiser մակնիշի ամենագնացներով: Զբոսաշրջիկների ճանապարհորդության կազմակերպում սովորական և արտաճանապարհային ավտոմեքենաներով, սնունդ` ռեստորաններում, պանդոկներում, տեղաբնակների տանը և բնության մեջ, հյուրանոցային, հյուրատնային, վրանային գիշերակացով, զբոսավարի և ուղեկցողի ծառայություններով հանդերձ, ինչպես նաև դասական ու արկածային տուրերի ամբողջական փաթեթների մշակում և իրացում` տարբեր տարիքքային խմբերի համար:


«Գարդման Տուր» -ն առաջարկում է անմոռանալի ուղևորություն դեպի Իսրայել ուղիղ չվերթով` խմբային և անհատական տուրերով, ընդ որում` վերջինը` կլոր տարին: Խմբային տուրի ժամանակ հայկական խմբի կազմում նախատեսված է այցելություն Երուսաղեմի հայկական թաղամաս, Բեթղեհեմ, Նազարեթ, Գալիլիա, Հորդանան գետ, Թել–Ավիվ, Հայֆա, Նեթանիա ինչպես նաև Մեռյալ ծով: Ծառայությունների համալիր փաթեթ, որ առաջարկում է «Գարդման Տուր» տուրիստական ընկերությունը Իսրայելը լիովին վայելելու համար:

«Գարդման Տուր»- հաճախորդի գոհունակությունը ընկերության լավագույն գնահատականն է:
Երևան,Խանջյան 47/1 շենք, բն. 2
Հեռ.` (+374 10) 545353, (+374 94) 919 819
www.dreamlandarmenia.com/eng


суббота, 18 апреля 2015 г.

"Գրին Վեյ Թրեվլ" - ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է


"Գրին Վեյ Թրեվլ"   տուրիստական կազմակերպությունը աևդեն   3 տարի  լինելով  հայաստանյան տուրիստական շուկայում,  հասցրել է իր  ուրույն տեղը գրավել:  Հիմնադրվելով 2012թ-ին, նպատակ է ունեցել ճանաչելի ու գրավիչ  դարձնել Հայաստանը զբոսաշրջիկների համար, օտարերկրացիներին բացահայտել մեր երկրի պատմամշակութային գանձերը: Հավատարիմ անվանը, կազմակերպությունը գծագրել է «Կանաչ ճանապարհ» բոլորի համար:  Արտագնա և  ներգնա տուրիզմն ունենալով գործունեության թիվ 1 ուղենիշ, "Գրին Վեյ Թրեվլ"   տուրիստական կազմակերպությունը ստանձնել է որակյալ հանգստի կազմակերպման բավական պատասխանատու առաքելություն: "Գրին Վեյ Թրեվլ"   տուրիստական կազմակերպությունում պատրաստ են  համագործակցել բոլոր այն կառույցների հետ, ովքեր կիսում են իրենց  աշխատելաոճն ու նպատակները:


Ապրիլի 10-12-ը "Երևան" էքսպո ցուցահանդեսային համալիրում՝ Պրոմ էքսպո ընկերությունը ներկայացավ  “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսով:
Արդեն 2-րդ անգամ "Պրոմ Էքպո" ընկերությունը զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով հրավիրում է  "ԻնՏուր Էքպո" միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին իր նորարար զբոսաշրջային մոտեցմամբ ''Բուժում Իսրայելում'' շնորհանդեսով՝ ներկայացել էր նաև   "Գրին Վեյ Թրեվլ"  տուրիստական կազմակերպությունը՝  “Hi Medical” ընկերության հետ համատեղ:

Ներկայացվեցին   "Գրին Վեյ Թրեվլ"   ընկերության և Hi Medical-ի բացառիկ համագործակցության, Իսրայելում բուժվելու առանձնահատկությունների և առավելությունների, ինչպես նաև մեր երկրում համագործակցության հնարավոր  առաջարկների մասին:

Լինելով Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միության անդամ` "Գրին Վեյ Թրեվլ"    տուրիստական կազմակերպությունը ջանքեր չի խնայում Հայաստանում զարգացնելու ներգնա տուրիզմը: Հայաստանն ունի հարուստ հնագույն պատմություն և   ժամանակակից գրավչություն միաժամանակ՝ իր սքանչելի բնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդական հայկական ուտեստների բազմազանությամբ և, անշուշտ, հայկական անմիջական հյուրասիրությամբ, որ հնարավոր չէ գտնել աշխարհի և ոչ մի անկյունում:   "Գրին Վեյ Թրեվլ"  տուրիստական կազմակերպությունը տուրիզմի միջոցով փորձում է ճանաչելի դարձնել Հայաստան աշխարհն իր հարուստ պատմամշակութային կոթողներով, հինավուրց եկեղեցիներով և  հայկական հրաշալի ճարտարապետութ յան փառահեղ նմուշներով:

"Գրին Վեյ Թրեվլ"   - ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է:

 ՀՀ,ք. Երևան,Նալբանդյան 5, 3-րդ հարկ, 34 և 35 սենյակներ:

 Հեռ.`(+374 93)388 300,( +374 96)388 300


пятница, 17 апреля 2015 г.

«Ախթամար Տուր» տուրիստական ընկերություն՝ անմոռանալի տպավորություններ` պատմական հայրենիքից





 «Ախթամար Տուր» տուրիստական ընկերություն: Ընկերություն, որ Հայաստանում գործող բազմաթիվ տուրիստական ընկերություններից առանձնանում է ընդգծված հայանպաստ ու հայապահպան առաքելությամբ: Այստեղ համոզված են, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է լինել հայոց պատմական հայրենիքում, մեր նախնյաց հողում, ճանաչել Հայոց բնօրրանն իր ողջ հմայքով՝ չքնաղ բնաշխարհից մինչև պատմական ու տեսարժան վայրեր՝ Նեմրութ ու Կարս, Անի ու Բայազետ, Վան ու Մուշ, Դիարբեքիր ու Էրզրում. թվարկել կարելի է երկար: Հայկական զբոսաշրջության զարգացման ոլորտում առանձնակի դիմագիծ ունեցող «Ախթամար Տուր» ընկերությունը դեպի Արևմտահայաստան Ձեր հանգստի լավագույն ուղեկիցն է:

Ապրիլի 10-12-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում, “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված 2-րդ ցուցահանդեսի մասնակիցներից էր նաև “Ախթամար տուր“ տուրիստական ընկերությունը` առաջարկելով լավագույնը հանգստի ոլորտում` դեպի Արևմտահայաստան տուրերի բազմազան փաթեթներ՝ մատչելի գնով: Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Իսրայելից, Եգիպտոսից, Իրանից, Իսպանիայից ներկայացված էին տասնյակ մասնակիցներ` ոլորտի տեղական ու արտասահմանյան առաջատարները: Ցուցահանդեսը դարձավ գործուն հարթակ, որի շնորհիվ մասնակիցները կարողացան հաստատել գործնական կապեր և քննարկել համագործակցության հեռանկարներ: Կարևորելով մեր երկրում զբոսաշրջության զարգացումը, «Ախթամար Տուր» տուրիստական ընկերությունը փորձում է գրավիչ դարձնել դեպի պատմական Հայաստան ուղևորությունը՝ զբոսաշրջիկներին ծանոթացնելով մեր հին ու առասպելական հայրենիքի հետ:

«Ախթամար Տուր»-ում Ձեզ կդիմավորեն և կուղեկցեն սիրով: «Ախթամար Տուր» տուրիստական ընկերությունը հոգում է Ձեր հարմարավետության մասին: Ընդ որում՝ ուղևորության ծրագրում ներառվածքաղաքների հերթականությունն ու ժամկետները փոփոխման ենթակա են՝ ելնելով տվյալ տուրից: Տեսարժան վայրերից և ոչ մեկը դուրս չի մնա ձեր տեսահորիզոնից:

 «Ախթամար Տուր» Տուրիստական ընկերությանakhtamartour.am պաշտոնական կայքում կարող եք տեղեկանալ ձեր ընտրած ուղևորության երթուղու և ժամանակացույցի, հյուրանոցի, անգամ ձեր նախընտրած քաղաքի ջերմաստիճանի և վիզաների հետ կապված ծախսերի մասին:
 «Ախթամար Տուր» տուրիստական ընկերություն՝ անմոռանալի տպավորություններ` պատմականհայրենիքից:
 ՀՀ,Երևան, Ամիրյան 3
Հեռ.`(+37410) 60 65 40, (+37496)40 65 40
 www.akhtamartour.am

Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն-երաշխավորված արդյունք, վստահություն ...




Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունը` հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնցով իրականացվ է ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն` համապատասխան միջազգային ստանդարտներին: Այս ամենը հնարավորություն է տալիս կատարել աշխարհում առկա, գրեթե, բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում:

 Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում անգամ անսպասելի հրաշքները` մարդկանց է վերադարձվում ամենաթանկը`աչքի լույսը: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են ժամանակակից և գերճշգրիտ ախտորոշիչ հետազոտություններ: Կենտրոնն առաջարկում է նաև վիրաբուժական, լազերային և դեղորայքային բուժում տարբեր ախտահարումների դեպքում: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն` տեսողության վերականգնում լավագույն մասնագետների միջոցով, միայն նորագույն սարքավորումներով:

«Առողջապահություն և դեղագործություն Էքսպո 2015» ցուցահադեսին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ներկայացել էր վերջին նվաճումներն ու ակնաբուժության ոլորտում արձանագրած կարևոր ու սպասված հաջողությունները: Կենտրոնի բժիշկները հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին` անընդհատ գործի դնելով բուժման նոր ու արդի մեթոդներ և օգնելով մեծաթիվ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն: Պահպանեք լավ տեսողությունը`ականբուժական ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ակնաբուժական կենտրոնում չեն բավարարվում ձեռք բերված հաջողություններով, շարունակում են առաջ շարժվել` ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները: Այս կենտրոնում արդեն 8 տարի զբաղվում են տեսողության լազերային շտկմամբ:

2005թ-ից ի վեր Մալայանի անվան ականբուժական կենտրոնում կատարվել են շուրջ 5000 լազերային վիրահատություններ: Ի դեպ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ընդառաջ գնալով այցելուներին, ավելի դյուրին է դարձնում բուժման գործընթացը` առաջարկելով կենտրոնի ծառայությունները նաև ապառիկով` 0 % տոկոսադրույքով: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն` տեսողության վերականգնում լավագույն մասնագետների միջոցով, միայն նորագույն սարքավորումներով: Պահպանեք լավ տեսողությունը` ականբուժական ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն-երաշխավորված արդյունք, վստահություն և կանխատեսելիություն:
 <Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն> ՓԲԸ
Ք. Երևան,Ֆուչիկի 30
Հեռ.` (+37410)39-34-25 , 39-69-57
 www.eyecenter.am