"Գրին Վեյ Թրեվլ" - ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է
"Գրին Վեյ Թրեվլ" տուրիստական կազմակերպությունը աևդեն 3 տարի լինելով հայաստանյան տուրիստական շուկայում, հասցրել է իր ուրույն տեղը գրավել: Հիմնադրվելով 2012թ-ին, նպատակ է ունեցել ճանաչելի ու գրավիչ դարձնել Հայաստանը զբոսաշրջիկների համար, օտարերկրացիներին բացահայտել մեր երկրի պատմամշակութային գանձերը: Հավատարիմ անվանը, կազմակերպությունը գծագրել է «Կանաչ ճանապարհ» բոլորի համար: Արտագնա և ներգնա տուրիզմն ունենալով գործունեության թիվ 1 ուղենիշ, "Գրին Վեյ Թրեվլ" տուրիստական կազմակերպությունը ստանձնել է որակյալ հանգստի կազմակերպման բավական պատասխանատու առաքելություն: "Գրին Վեյ Թրեվլ" տուրիստական կազմակերպությունում պատրաստ են համագործակցել բոլոր այն կառույցների հետ, ովքեր կիսում են իրենց աշխատելաոճն ու նպատակները:
Ապրիլի 10-12-ը "Երևան" էքսպո ցուցահանդեսային համալիրում՝ Պրոմ էքսպո ընկերությունը ներկայացավ “ԻնՏուր էքսպո” 2015 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսով: Արդեն 2-րդ անգամ "Պրոմ Էքպո" ընկերությունը զբոսաշրջության ոլորտի զարգացումը խթանելու նպատակով հրավիրում է "ԻնՏուր Էքպո" միջազգային ցուցահանդեսը:
Ցուցահանդեսին իր նորարար զբոսաշրջային մոտեցմամբ ''Բուժում Իսրայելում'' շնորհանդեսով՝ ներկայացել էր նաև "Գրին Վեյ Թրեվլ" տուրիստական կազմակերպությունը՝ “Hi Medical” ընկերության հետ համատեղ:
Ներկայացվեցին "Գրին Վեյ Թրեվլ" ընկերության և Hi Medical-ի բացառիկ համագործակցության, Իսրայելում բուժվելու առանձնահատկությունների և առավելությունների, ինչպես նաև մեր երկրում համագործակցության հնարավոր առաջարկների մասին:
Լինելով Հայաստանի Ներգնա Տուրօպերատորների Միության անդամ` "Գրին Վեյ Թրեվլ" տուրիստական կազմակերպությունը ջանքեր չի խնայում Հայաստանում զարգացնելու ներգնա տուրիզմը: Հայաստանն ունի հարուստ հնագույն պատմություն և ժամանակակից գրավչություն միաժամանակ՝ իր սքանչելի բնությամբ, հարուստ մշակութային ժառանգությամբ, ավանդական հայկական ուտեստների բազմազանությամբ և, անշուշտ, հայկական անմիջական հյուրասիրությամբ, որ հնարավոր չէ գտնել աշխարհի և ոչ մի անկյունում: "Գրին Վեյ Թրեվլ" տուրիստական կազմակերպությունը տուրիզմի միջոցով փորձում է ճանաչելի դարձնել Հայաստան աշխարհն իր հարուստ պատմամշակութային կոթողներով, հինավուրց եկեղեցիներով և հայկական հրաշալի ճարտարապետութ յան փառահեղ նմուշներով:
"Գրին Վեյ Թրեվլ" - ձեր անմոռանալի հանգիստը մեր առաքելությունն է:
ՀՀ,ք. Երևան,Նալբանդյան 5, 3-րդ հարկ, 34 և 35 սենյակներ:
Комментариев нет:
Отправить комментарий