Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Հայաստանի ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական հաստատությունը` հագեցած ժամանակակից սարքավորումներով, որոնցով իրականացվ է ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն` համապատասխան միջազգային ստանդարտներին: Այս ամենը հնարավորություն է տալիս կատարել աշխարհում առկա, գրեթե, բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները: Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց մեծ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում:
Հենց նրանց շնորհիվ իրականություն են դառնում անգամ անսպասելի հրաշքները` մարդկանց է վերադարձվում ամենաթանկը`աչքի լույսը: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են ժամանակակից և գերճշգրիտ ախտորոշիչ հետազոտություններ: Կենտրոնն առաջարկում է նաև վիրաբուժական, լազերային և դեղորայքային բուժում տարբեր ախտահարումների դեպքում: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն` տեսողության վերականգնում լավագույն մասնագետների միջոցով, միայն նորագույն սարքավորումներով:
«Առողջապահություն և դեղագործություն Էքսպո 2015» ցուցահադեսին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ներկայացել էր վերջին նվաճումներն ու ակնաբուժության ոլորտում արձանագրած կարևոր ու սպասված հաջողությունները: Կենտրոնի բժիշկները հետևում են ակնաբուժության վերջին նվաճումներին` անընդհատ գործի դնելով բուժման նոր ու արդի մեթոդներ և օգնելով մեծաթիվ հիվանդների ձեռք բերել գերազանց տեսողություն: Պահպանեք լավ տեսողությունը`ականբուժական ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Ակնաբուժական կենտրոնում չեն բավարարվում ձեռք բերված հաջողություններով, շարունակում են առաջ շարժվել` ներդնելով կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի բուժման ամենաառաջադեմ եղանակները: Այս կենտրոնում արդեն 8 տարի զբաղվում են տեսողության լազերային շտկմամբ:
2005թ-ից ի վեր Մալայանի անվան ականբուժական կենտրոնում կատարվել են շուրջ 5000 լազերային վիրահատություններ: Ի դեպ, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ընդառաջ գնալով այցելուներին, ավելի դյուրին է դարձնում բուժման գործընթացը` առաջարկելով կենտրոնի ծառայությունները նաև ապառիկով` 0 % տոկոսադրույքով: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն` տեսողության վերականգնում լավագույն մասնագետների միջոցով, միայն նորագույն սարքավորումներով: Պահպանեք լավ տեսողությունը` ականբուժական ոլորտի առաջատար մասնագետների օգնությամբ: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն-երաշխավորված արդյունք, վստահություն և կանխատեսելիություն:
<Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն> ՓԲԸ
Ք. Երևան,Ֆուչիկի 30
Հեռ.` (+37410)39-34-25 , 39-69-57
www.eyecenter.am
Комментариев нет:
Отправить комментарий