вторник, 27 марта 2012 г.

Մարտի 10-ը համարվում է Սբ. Հովհան Օձնեցու օր

Մարտի 10-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սուրբ հայրապետ Հովհան Օձնեցու հիշատակի օրը: Այդ առիթով Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեց: Այդ օրն Օձուն էին եկել ուխտավորներ հանրապետության տարբեր անկյուններից: Պատարագից հետո ուխտավորներն այցելեցին Արդվի գյուղում գտնվող Սուրբ Հովհան Իմաստասեր կաթողիկոս Օձնեցու դամբարան: Ուխտագնացությունը երիտասարդներին հոգեւոր մեծ ուժ է տալիս,-ասում է Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը: Ուխտագնացության շնորհիվ պահպանվում են հոգեւոր եւ ազգային ավանդույթները,-կարծում է նա: Հովհան Օձնեցու մահվան օրը՝ ապրիլի 17—ին, նույնպես ուխտագնացություն կկազմակերպվի:

понедельник, 26 марта 2012 г.

Ակների դպրոցի տնօրենի ընտրությունը կրկին ձախողվեց

Այս ուսումնական տարում Ակների դպրոցն սկսել է աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարությամբ: 2011-2012 ուսումնական տարին արդեն մոտենում է ավարտին, իսկ դպրոցն այդպես էլ տնօրեն չունեցավ: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբեորի 19-ին տնօրենի թափուր տեղի համար առաջադրված միակ թեկնածուին` դպրոցի Հայոց Լեզվի եւ գրականության ուսուցիչ արման Մաթոսյանին, խորհրդի անդամները չընտրեցին: Օրենքով սահմանված կարգով տնօրենի նոր ընտրությունը նշանակվեց երեք ամիս անց` մարտի 19-ին: Այդ օրն արդեն Արման Մաթոսյանը մրցակից ուներ` Համար 2 դպրոցի պատմության ուսուցիչ Անահիտ Մուսայելյանը: Սակայն մարտի 19-ին էլ ընտրությունը չկայացավ քվորում չապահովվելու պատճառով: Այդ ժամանակ խորհրդի ներկա անդամները նախագահի հետ միասին որոշեցին ըստ օրենքի հետաձգել ընտրությունները 5 օրով: Ակների դպրոցի տնօրենի ընտրությունը շաբաթ օրը` Մարտի 24-ին, վերջապես կկայանար,եթե խորհրդի անդամներից մեկը վերջին պահին չլքեր դպրոցը: Նշենք, որ ընտրություններին ի սկզբանե չէին ներկայացել խորհրդի անդամներից երեքը` ծնողկոմիտեից Գայանե Շավինյանը, ԿԳ նախարարության կողմից առաջադրված Արթուր Վարոսյանը, համայնքի կողմից առաջադրված Կամո երիցյանը: Իսկ մարզպետարանից առաջադրված Մերուժան Շավինյանը թեեւ դպրոցում էր, սակայն նախարարության ներկայացուցչի գալուն չսպասելով` հեռացավ դպրոցից:

понедельник, 19 марта 2012 г.

Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/ավագ դպրոցներ/

Անահիտ Մուսայելյանն ընդեմ Արման Մաթոսյանի

Ակների դպրոցում այսօր ժամը 14-ին տնօրենի ընտրություն էր նշանակված, որը սակայն չկայացավ քվորումի բացակայության ու նախարարության ներկայացուցչի չժամանելու պատճառով: Այսօր խորհրդի 5 անդամների հետը շուրջ մեկուկես ժամ սպասել ենք խորհրդի բացակա անդամներին ու նախարարության ներկայացուցչին:


Հրդեհաշատ երկուշաբթին


Հանգստյան օրերից հետո շաբաթն այսօր Ալավերդիում սկսվեց առավել քան բուռն:Ժամը 10-ի սահմաններում  հրդեհ էր  բռնկվել Ալավերդու  համար 6 մանկապարտեզում: Հրշեջների համար այսքանով այս օրը չավարտվեց:Մոտավորապես ժամը 13:30-ին էլ հրդեհ էր  բռնկվել ալավերդուց Օձուն տանող ճանապարհի հարակից այգիների  տարածքում: Ահազանգից հետո դեպքի վայր էր ժամանել  Օձունի հրշեջ փրկարարական ծառայությունը: Այստեղ էլ հրդեհաշիջման աշխատանքը դեռ չավարտված` Օձունի ծառայության ավտոմեքենայի ջուրը վերջացավ: Ավելի ուշ հրդեհի վայր ժամանեց նաև վարչության պետ գնդապետ Հրաչ Անտոնյանը: Ժամը 16-ի դրությամբ կրակի մի մասը հաջողվել էր մարել, սակայն հրդեհը շարունակում էր լանջով դեպի վեր տարածվել;  Հրշեջներին օգնության հասած մոտակա այգիների տերերը փորձում էին կանխել կրակի տարածքում:Աշխատանքները շարունակվել են մինչեւ երեկո, սակայն հրդեհն ամբողջովին մարել չի հաջողվել:Հրդեհի պատճառները հայտնի չեն:

Մանկապարտեզում հրդեհ է բռնկվել




Այսօր՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Ալավերդու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թիվ 6 մանկապարտեզում: Սարահարթ թաղամասի 2 զանգվածում գտնվող մանկապարտեզի չօգտագործվող մասնաշենքի տանիքից սկսված հրդեհը մանկապարտեզի աշխատողները նկատելուն պես անմիջապես զանգահարել են Ալավերդու հրշեջ ծառայություն, որը հրդեհի վայր է ժամանել մոտ 40 րոպե հետ: Մինչ այդ մանկապարտեզից հանվել են բոլոր երեխաները: Իսկ հրդեհը շատ արագորեն տարածվեց դեպի մանկապարտեզի օգտագործվող մասնաշենքի դահլիճի տանիքը:

четверг, 15 марта 2012 г.

Խաղողագործի տանը գինին անպակաս է

Եղանակային վատ պայմաններն արդեն մտահոգիչ են դառնում գյուղատնտեսների համար: Տարվա այս շրջանի համար աննախադեպ ցրտերի պատճառով գյուղատնտեսական տարին մեկ ամսով հետ է ընկել: Ճոճկանում, սակայն, կլիման համեմատաբար մեղմ է, այստեղ գյուղացիներն անգործ չեն մնում:

среда, 14 марта 2012 г.

<Եկեղեցու դերն իմ կյանքում> շարադրության մրցույթ Ճոճկան գյուղի դպրոցում

Հայ առաքելական եկեղեցու դերը մեծացնելու, նաեւ եկեղեցու պատգամները մեկ անգամ եւս ամրապնդելու համար հայ առաքելական եկեղեցին ու Վորլդ Վիժըն միջազգային բարեգործական կազմակերպությունը շարադրությունների մրցույթ են կազմակերպել: Լավագույն աշխատանքների հեղինակներին հաճելի անակնկալներ են սպասվում:

вторник, 13 марта 2012 г.

Օդային մկրատը պապը գործի է դրել

Գյուղերւոմ ծառերն էտելու համար հատուկ մասնագետներ չեն հրավիրում: Շատ գյուղացիներ արդեն կարողանում են իրենց այգու ծառերն ինքնուրույն մշակել, մյուսներն էլ դիմում են հարեւան-բարեկամների օգնությանը:

вторник, 6 марта 2012 г.

Նահանջ տարիները,զույգ տարեթվերը վտանգավոր են

Աստղագիտական հատուկ տվյալներ պարունակող գրքի միջոցով 82 -ամյա Վարդան Թամազյանը 2012-ի համար կանխատեսումներ է անում :Վարդան պապն ասում է,որ բոլոր նահանջ տարիները համարվում են վտանգավոր տարիներ:Վտանգավոր են համարվում նաեւ բոլոր զույգ տարեթվերը :

понедельник, 5 марта 2012 г.

Չորս անչափահաս տղաների մայրը հիվանդ է

36 -ամյա Սոնա Հովակիմյանին շարունակական բուժում է պետք, բժիշկները նույնիսկ առաջարկել են վիրահատություն կատարել, սակայն ընտանիքը դրա հնարավորությունը չունի: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Սոնայի մոտ ախտորոշել են Հոջկինի լիմֆոմա,պարանոցի,թեւատակի,մադիաստինալ ավշային հանգույցների ախտահարում հիվանդությունը: Ստացած միակ եկամուտը ամսական 40 հազար դրամ ընտանեկան նպաստն է : Իսկ ձգձգումները բերում են բացասական հետեւանքի,Սոնան նկատում է,որ վերջին շրջանում շնչառության հետ կապված խնդիրները գնալով ավելանում են:Եթե կան մարդիկ, ովքեր պատրաստ են ֆինանսապես աջակցել այս կնոջ բուժման ծախսերը հոgալուն, կարող են զանգահարել 098-81-92-53 , 098 82-19-45 հեռախոսահամարներով:

суббота, 3 марта 2012 г.

Երիտասարդական ՀԱՅԱՑՔ/ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ԱՆԱՂԱՐՏՈՒԹՅՈՒՆ/

Պատանի երկրապահ ակումբի սաները երդում կտան

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 53 տարեկան: Այդ օրը ալավերդցի պատանի երկրապահները կայցելեն սպարապետի շիրմին ու հայրենասիրության երդում կտան այնտեղ:

Ալավերդու ավագանին գումարեց հերթական նիստը

Ալավերդու ավագանին գումարեց հերթական նիստը: Ավագանու 11 անդամից նիստին ներկա էին 6-ը միայն: Հենց նրանք էլ լսեցին քաղաքապետի հաշվետվությունն ու հաստատեցին օրակարգի հարցերը: