понедельник, 19 марта 2012 г.
Հրդեհաշատ երկուշաբթին
Հանգստյան օրերից հետո շաբաթն այսօր Ալավերդիում սկսվեց առավել քան բուռն:Ժամը 10-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ալավերդու համար 6 մանկապարտեզում: Հրշեջների համար այսքանով այս օրը չավարտվեց:Մոտավորապես ժամը 13:30-ին էլ հրդեհ էր բռնկվել ալավերդուց Օձուն տանող ճանապարհի հարակից այգիների տարածքում: Ահազանգից հետո դեպքի վայր էր ժամանել Օձունի հրշեջ փրկարարական ծառայությունը: Այստեղ էլ հրդեհաշիջման աշխատանքը դեռ չավարտված` Օձունի ծառայության ավտոմեքենայի ջուրը վերջացավ: Ավելի ուշ հրդեհի վայր ժամանեց նաև վարչության պետ գնդապետ Հրաչ Անտոնյանը: Ժամը 16-ի դրությամբ կրակի մի մասը հաջողվել էր մարել, սակայն հրդեհը շարունակում էր լանջով դեպի վեր տարածվել; Հրշեջներին օգնության հասած մոտակա այգիների տերերը փորձում էին կանխել կրակի տարածքում:Աշխատանքները շարունակվել են մինչեւ երեկո, սակայն հրդեհն ամբողջովին մարել չի հաջողվել:Հրդեհի պատճառները հայտնի չեն:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий