понедельник, 26 марта 2012 г.
Ակների դպրոցի տնօրենի ընտրությունը կրկին ձախողվեց
Այս ուսումնական տարում Ակների դպրոցն սկսել է աշխատել ժամանակավոր պաշտոնակատարի ղեկավարությամբ: 2011-2012 ուսումնական տարին արդեն մոտենում է ավարտին, իսկ դպրոցն այդպես էլ տնօրեն չունեցավ: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբեորի 19-ին տնօրենի թափուր տեղի համար առաջադրված միակ թեկնածուին` դպրոցի Հայոց Լեզվի եւ գրականության ուսուցիչ արման Մաթոսյանին, խորհրդի անդամները չընտրեցին: Օրենքով սահմանված կարգով տնօրենի նոր ընտրությունը նշանակվեց երեք ամիս անց` մարտի 19-ին: Այդ օրն արդեն Արման Մաթոսյանը մրցակից ուներ` Համար 2 դպրոցի պատմության ուսուցիչ Անահիտ Մուսայելյանը: Սակայն մարտի 19-ին էլ ընտրությունը չկայացավ քվորում չապահովվելու պատճառով: Այդ ժամանակ խորհրդի ներկա անդամները նախագահի հետ միասին որոշեցին ըստ օրենքի հետաձգել ընտրությունները 5 օրով:
Ակների դպրոցի տնօրենի ընտրությունը շաբաթ օրը` Մարտի 24-ին, վերջապես կկայանար,եթե խորհրդի անդամներից մեկը վերջին պահին չլքեր դպրոցը:
Նշենք, որ ընտրություններին ի սկզբանե չէին ներկայացել խորհրդի անդամներից երեքը` ծնողկոմիտեից Գայանե Շավինյանը, ԿԳ նախարարության կողմից առաջադրված Արթուր Վարոսյանը, համայնքի կողմից առաջադրված Կամո երիցյանը: Իսկ մարզպետարանից առաջադրված Մերուժան Շավինյանը թեեւ դպրոցում էր, սակայն նախարարության ներկայացուցչի գալուն չսպասելով` հեռացավ դպրոցից:
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий