Մարդու սննդակարգում անփոխարինելի է ձկնամթերքի դերն ու նշանակությունը: Ձկան
տարբեր տեսակները, ինչպես նաև սև ու
կարմիր ձկնկիթը օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ
վիտամիններով և սպիտակուցներով՝ նպաստելով առողջության պահպանմանն ու կյանքի
տևողության երկարացմանը: Հայկական ձկնաբուծության լավագույն ավանդույթները պահպանելու և զարգացնելու նպատակով 2007-ին հիմնադրվեց «Յունիֆիշ» ՍՊԸ-ը
: Արտադրական տեմպերի ավելացմանը զուգահեռ գնալով կրկնապատկվեցին նաև հաջողությունները, ընկերությունն աստիճանաբար գրավեց իր
հաստատուն տեղը հայկական ու արտասահմանյան շուկայում: Բայց ամեն ինչ հերթականությամբ:
Դեռ 2006թ.
«Յունիֆիշ» ընկերությունը մասնակցել
էր Իտալիայում անցկացված
միջազգային կոնֆերանսին և էկոլոգիապես մաքուր արտադրանքի ցուցահանդեսին՝ ինչի շնորհիվ կարճ ժամանակահատվածում ձեռք
բերել հայկական իշխանի սպառողների ստվար բանակ նաև արտերկրում: 2009-ին
իշխանի արտադրությունը գերազանցել է
230 տոննան:
Արտադրական տարածքների ընդլայնման
և նոր տեխնոլոգիաների
ինտենսիվ ներդրման
շնորհիվ արդեն
2010 թ-ին
թողարկվող ապրանքային ձկան քանակը հասցվեց տարեկան մինչև 350-400 տոննայի:
Ընկերությունն իրականացնում է ոչ միայն իշխանի տեսակների՝ ոսկեգույն, ծիածանափայլ, գեղարքունյաց, այլև
բավական թանկարժեք համարվող այլ ձկների՝ թառափի,
կարմրախայտի, անգամ ճապոնական կարպ-կոյի ապրանքային բուծում: Արդյունքները
գոհացուցիչ են:
«Յունիֆիշ» ընկերությունը
մշտապես թարմացնում է իր տեխնիկական բազան՝ արտադրությունը համալրելով
նորագույն սարքավորումներով և հետևելով
ոլորտի տեխնոլոգիական
նորամուծություններին: Ասվածի լավագույն ապացույցը՝ շահագործման հանձնված,
ճապոնական առաջատար արտադրող «Դայկին»
ընկերության շոկային սառեցման ժամանակից գործարանն
է, որ հնարավոր է դարձնում հեղափոխական
նորարարություններ ձկնարտադրության մեջ՝ վերջնական սպառողին հասցնել լավագույն որակի թարմ
արտադրանք:
«Յունիֆիշ» ընկերությունը
ևս իր առատ ձկնատեսականիով մասնակցեց հոկտեմբերի
17-19-ը մայրաքաղաքում կայացած Արմ Պրոդ էքսպո 2014 ցուցահանդեսին,որի ժամանակ արժանանացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնակի
ուշադրությանը: Նախագահի հետ զրույցում «Յունիֆիշ» ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը քննարկեցին ջրային ռեսուրսների ճիշտ ու խնայողաբար
օգտագործման հեռանկարները:
Կարևորելով մաքուր ու
առողջ սնունդ արտադրելու սկզբունքը՝ «Յունիֆիշ» ընկերությունն
իշխանազգիների արտադրման համար կիրառում է ֆրանսիական
արտադրության հավաստագրված համակցված կերեր` առանց աճի խթանիչների և գենետիկորեն փոխակերպված հավելումների: Իշխանի աճեցման համար ապահվված են բոլոր
պայմանները՝ որակյալ ինքնահոս ջուր՝ համապատասխան ջերմաստիճանի,
հավասարեցված հաշվեկշռով համակցված կեր և
ճիշտ ընտրված վիտամինացված հանքային բաղադրություն,
որի շնորհիվ 1 տարուց էլ քիչ ժամանակահատվածում աճեցվում
են սիրված ու հարգի իշխան ձկնատեսակը: Այս
ամենի շնորհիվ տարեցտարի «Յունիֆիշ»-ն
ավելացնում է արտադրական ծավալները, իրականացնելով ձկան առաքում նաև ողջ
հանրապետության տարածքում՝ սեփական մասնագիտացված
մեքենաներով:
ՀՀ., Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա
Հեռ.: (374 91) 00 32 61
Էլ-փոստ: info@unifish.am,
Կայքեր` www.unifish.am , www.unifish.ru