вторник, 4 ноября 2014 г.

R.O.C.S. արդեն Հայաստանում



  Աշխարհահռչակ  «Ռոքս» ապրանքանիշի  արտադրանքն արդեն հասանելի է հայ սպառողներին:  Ընկերությունը, որ ներկայացուցչություններ ունի աշխարհի  28 երկրներում, 2014 թվականից պաշտոնապես  նաև Հայաստանում է՝ հասցնելով  ամիսների ընթացքում դառնալ ճանաչելի ու սիրված  բրենդ: Բերանի խոռոչի և ատամների խնամքի համար նախատեսված «Ռոքս» ապրանքանիշի հիգիենիկ միջոցները, ինչ խոսք, նոր քայլ են ստոմատոլոգիայի ոլորտում՝ ոչ միայն որակապես, այլև նորարար մոտեցումներով:

«Ռոքս»՝ ապրանքանիշ բոլորի համար

«Ռոքս» ապրանքանիշի բարձրորակ հիգիենիկ միջոցները՝ պատրաստված բնական հումքով,  տարբեր տարիքի ու նախասիրությունների  մարդկանց համար են՝ երեխաներիդեռահասների և մեծահասակների, անգամ ծխախոտի և սուրճի սիրահարների: Ատամների մաքրման կրկնակի համակարգի շնորհիվ՝ այն չեզոքացնում է նույնիսկ ծխախոտի հոտը բերանի խոռոչում: Ամենօրյա կիրառման համար նախատեսված այս մածուկը  վերացնում է ծխախոտի վնասակար ազդեցությունն ատամների վրա և պահպանում էմալի ձյունաճերմակ գույնը: 



 «Ռոքս» ապրանքանիշը  հոգացել է նաեւ ձեր համային նախասիրությունների համար առաջարկելով համերի
 բազմանութուն: «Ռոքս»՝ ցնցող համերի բազմազանություն՝ ավանդական մենթոլից  մինչև քաղցրանուշ մորի և շոկոլադե մենթոլ:


«Ռոքս»՝ համի ընտրության ազատություն:

«Ռոքս»  արտադրանքը պատրաստվում է բնական բաղադրիչներով, որոնք  լավագույնս համադրվում են՝ ապացուցելով իրենց արդյունավետությունը կարիեսի ու լնդերի հիվանդությունների կանխարգելման  աշխատանքներում: Մշակված եզակի տեխնոլոգիական պրոցեսի  շնորհիվ՝  «Ռոքս» ապրանքանիշի ատամի մածուկները պատրաստվում են 4 անգամ ավելի երկար,  քան սովորական մածուկները՝ պահպանելով կիրառվող բաղադրիչների ակտիվության բարձր մակարդակը:





«Ռոքս» ՝ բնական հումքանվտանգությունարդյունավետություն:

Բերանի խոռոչի խնամքի ճանաչված միջոցների վարկանիշային սանդղակում «Ռոքս» բրենդը համարձակ   առաջատար է՝ իր նորարարական ատամի մածուկների շնորհիվ, որոնք չունեն նմանը աշխարհում: Վերջիններիս եզակիությունը ազդեցության մեջ է. հետևանքների դեմ պայքարելու փոխարեն, «Ռոքս»-ը վերացնում է ատամների հիվանդությունների բուն պատճառը՝ ատամնափառը՝ ապահովելով բերանի խոռոչի  համալիր խնամք: 
«Ռոքս» բրենդը լայնորեն ներկայացված էր հոկտեմբերի 13-ին  «Երևանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացած ցուցահանդեսին  եւ միանգամից գրավեց այցելուների ուշադրությունը՝ շնորհիվ նրբաճաշակ տաղավարի, որ աչքի էր ընկնում տեսականու բազմազանությամբ: Մեր երկրում «Ռոքս» ապրանքանիշն արդեն հասցրել է արժանանալ սպառողների բարձր գնահատականին:





Ցուցահանդեսին  հաջորդեց նաև  ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ համագումարը,  որն անցկացվեց «Նորույթներ ստոմատոլոգիայում» խորագրի ներքո: Համագումարը  «Ռոքս» ապրանքանիշի առաջին մեծ ներկայացուցչական հանդիպումն էր ոլորտի պրոֆեսիոնալների հետ:



ԱՊՀ երկրների ստոմատոլոգների 12-րդ համագումարի ավարտին, մասնակիցներին սպասվում էին  գեղեցիկ անակնկալներ «Ռոքս» ապրանքանիշը հաճելիորեն  ուրախացրեց ներկաներին՝  «Ռոքս» բրենդային  նվերների տեսքով:


 «Ռոքս» - Ձեր գեղեցիկ ժպիտի նորարար խնամքը

ՀՀ.ք. Երևան,Սարյան 18/4
Հեռ. (+374 94)  25 75 33

Էլ. փոստ՝ rocsarmed@gmail.com



Комментариев нет:

Отправить комментарий