Համապատասխանել արդի առողջապահության նոր մոտեցումներին ու պահանջներին, լինել և մնալ ոլորտի առաջատար` մշտապես գոհացնելով այցելուներին, ոչ բոլորին կարող է հաջողվել: «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատոր բժշկական կենտրոնը մեր երկրում գործող բազմաթիվ ախտորոշիչ կենտրոնների մեջ առանձնանում է ծառայությունների մատչելիությամբ և հասանելիությամբ: Կենտրոնը, շնորհիվ հզոր լաբորատոր բազայի և բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմի, շուրջ 20 տարի է` իր հաստատուն ու ծանրակշիռ տեղն է ապահովել առողջապահության ոլորտում` առաջարկելով ախտորոշիչ-լաբորատոր ծառայությունների լայն սպեկտր: Դիալաբ` մենք կհոգանք Ձեր առողջության մասին:
Ունենալով ոլորտում ծառայությունների մատուցման համապատասխան
հավաստագիր, հարուստ փորձ և առաջնորդվելով “Առաջնայինը այցելուի առողջությունն է”
նշանաբանով՝ «Դիալաբ»-ն ընդլայնել է գործունեության շրջանակները` բնակչությանն
առաջարկելով լաբորատոր հետազոտություններից մինչև գործիքային քննություններ և
բուժական բազմապրոֆիլ միջամտություններ:
Հասցե` ք. Երևան, Մամիկոնյանց փողոց, «Դիալաբ» ախտորոշիչ լաբորատոր
բժշկական կենտրոն:
Աշխատանքային օրերը` երկուշաբթիից շաբաթ:
Աշխատանքային ժամեր 09:00-17:00, շաբաթ օրերին` 09:00-14:00
Մանրամասների համար կարող եք այցելել նաև www.dialab.am կայք:
«Դիալաբ» ` մատչելի և արդյունավետ բուժման բանալին:
Комментариев нет:
Отправить комментарий