Արդեն 4 տարի է հայաստանյան ֆինանսական շուկայում գործում է «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը, որ առաջարկում է խորհրդատվական ծառայությունների լայն շրջանակ՝ գործարար, իրավական եւ ֆինանսական խորհրդատվություն և աջակցություն:
Ընկերությունը ոլորտի ծառայությունների խայտաբղետության մեջ առանձնանում է հաճախորդի հանդեպ անհատական մոտեցմամբ՝ առաջարկելով համակողմանի լուծումներ: Շնորհիվ բանկային գործիքների վերաբերյալ աշխատակիցների մասնագիտական ճկուն ունակությունների՝ «Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունը ձևավորել է մշտական ու հավատարիմ գործընկերների շրջանակ, որ գնալով մեծանում է և որոնց հետ համագործակցությունը շարունակվում է, ինչը լավագույնս հավաստում է, որ ընկերությունը գնալով ավելի ու ավելի ճանաչելի է դառնում ֆինանսաբանկային համակարգում՝ ճիշտ կառավարման ու շուկայում ճիշտ ներկայացվածության շնորհիվ:
«Կրեդիտ Պարտնյոր» ընկերությունն հաճախորդներին է առաջարկում բանկային վարկի ներգրավման աջակցություն, որ ներառում է`
• առաջարկվող վարկերի պայմանների համեմատական վերլուծություն.
• հաճախորդի համար առավել արդյունավետ տարբերակի ընտրություն.
• բանակցությունների վարում՝ նախընտրած ֆինանսական կառույցի համապատասխան ստորաբաժանումների և մասնագետների հետ.
• վարկային փաթեթի ամբողջական կազմում՝ ներառյալ ֆինանսական վերլուծություն կամ բիզնես -ծրագրի կազմում՝ տվյալ ֆինանսական կառույցի պահանջներին համապատասխան և գործարքի ուղեկցում մինչև ֆինանսական միջոցների տրամադրումը.
• աջակցություն ցանկացած տեսակի հիմնական միջոցների ձեռքբերմանը՝ լիզինգի՝ վարձակալության ձևակերպման միջոցով:
Համագործակցելով «Կրեդիտ Պարտնյոր» ընկերության հետ՝ դուք կխնայենք ամենաթանկը՝ Ձեր և Ձեր գործընկերների ժամանակը, կխուսափեք ֆինանսական միջոցները անհարկի վատնելուց, զերծ կմնաք ավելորդ քաշքշուկներից, և, որ ոչ պակաս կարևոր է, կարող եք համոզված լինել, որ անհամեմատ մեծ կլինի ֆինանսական միջոցների տրամադրման հավանականությունը: Այս ամենից բացի, Դուք մշտապես տեղեկացված կլինեք ֆինանսական շուկայում տեղի ունեցող նորություններին և փոփոխություններին:
Օգտվելով ընկերության մատուցած ծառայություններից՝ Դուք կունենաք այլընտրանքի մեծ հնարավորություն և սահմանափակված չեք լինի որևէ ֆինանսական կառույցի կողմից ներկայացվող պայմաններով, ինչը հնարավորություն կտա Ձեզ կատարելու լավագույն ընտրություն:
«Կրեդիտ Պարտնյոր» ՍՊԸ՝ Ձեր հուսալի գործընկերը:
ՀՀ ք . Երևան, Նալբանդյան 5, գրասենյակ 21
Հեռ.՝ +37491 75 88 85; +37460 490 490
Комментариев нет:
Отправить комментарий