Օձունի նորակառույց մշակույթի տանը ամանորյա ուրախ տոնակատարություն տեղի ունեցավ:2տարվա ընդմիջումից հետո սա առաջին մեծ միջոցառումն էր:
Լոռու մարզի Մոտկորի ենթաշրջանի գյուղերի բնակիչներն անբարեկարգ ճանապարհների պատճառով համարյա կտրվել են քաղաքից: Ճանապարհն անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար:
Գյուղացիները կատակով ասում են, թե Լոռուց էլ են դուրս, Հայաստանից էլ, երկիր մոլորակից էլ։
«Եղել ա ծնունդ ենք ունեցել, չենք կարացել հասցնենք հիվանդանոց»,-ասում է Մարց գյուղի բնակիչ Մամիկոն Աղաջանյանը:
Բորիկ Թամազյանը 40 տարվա վարորդ է ու այսօր տաքսի է քշում: Պատմում է, որ այդ ճանապարհով մեքենան քշելուց հետո ամեն անգամ վարորդները ստիպված են լինում գնալ արհեստավորի մոտ մեքենայի անսարքությունները վերացնելու համար: «Ալավերդու տաքսի շառայությունների ղեկավարները դեպի Մոտկոր տանող ճանապարհներով արգելել են արդեն երթևեկել,քանի որ վնասը առավել մեծ է, քան օգուտը»,-ասում է Բ. Թամրազյանը:
Ի դեպ, վտանգավոր է ոչ միայն անբարեկարգ ճանապարհը, այլ նաև քարաթափումը, հատկապես գարնանը, երբ մերձակա ժայռերից հաճախ են քարաբեկորներ ընկնում ճանապարհի երթևեկելի հատվածը:
Նշենք նաև, որ Թումանյանի տարածաշրջանում վտանգավորության և դժվարանցանելիության տեսակետից վիճակը նախանձելի չէ նաև Օձուն-Ստեփանավան ճանապարհահատվածում, որն ունի ռազմավարական և կենսական կարևոր նշանակություն: