Աշխարհում վաղուց հայտնի MARQUIS բրենդի ապրանքատեսականին Հայաստանում է արդեն 5 տարի: Բարձրորակ և դիմացկուն պոմպեր, ջրի ծորակներ, գեներատորներ, կենցաղում կիրառվող պարագաների մեծ ընտրանի, որոնք երկարատև փորձարկումներ են անցել՝ ապացուցելով իրենց հուսալիությունը: Գործունեության հիմնական ուղղություններն են պոմպերի 4 հիմնական տեսակների՝ կենտրոնախույս, խորքային և սուզապոմպերի արտադրությունն ու վաճառքը: Ընկերությունը մասնագիտացած է պոմպերի 100-ից ավելի մոդելների արտադրության ոլորտում:
Տնտեսության և, հատկապես, գյուղատնտեսության ոլորտի զարգացումները պահանջում են շարունակական տեխնիկական նորարարություններ: MARQUIS բրենդը փորձում է համահունչ լինել շուկային ու սպառողների պահանջներին: MARQUIS-ը օգնության է հասնում պոմպերի և գեներատորների նոր տեսակներով. այն կհետաքրքրի հատկապես գյուղատնտեսներին: Վերջիններս աչքի են ընկնում թե՛ նոր տեխնիկական լուծումներով, թե՛ խնայող համակարգերով: Ընկերության տեսականին, որում ծորակները նորություն են, ներկայացված է շինանյութի բոլոր խանութներում: MARQUIS-ը “ Շինարարություն և վերանորոգում. Էքսպո 2015” ցուցահանդեսի մասնակիցների թվում էր՝ մարդաշատ տաղավարով: MARQUIS-ի հավաքածուի մեջ ուշագրավ են հատկապես ջրի ծորակները, որոնք, բացի նորույթ լինելը, նաև պատրաստված են բավական դիմացկուն մետաղից, որի բաղադրության շնորհիվ էլ աչքի են ընկնում երկարակյաց են կիրառման մեջ:
MARQUIS ծորակներն առանձնանում են նաև ժամանակակից լուծումներով: MARQUIS բրենդային հավաքածուն առաջարկում է նաև սանհանգույցի կահավորմանն անհրաժեշտ պարագաներ, որոնց շնորհիվ Ձեր լոգասենյակն ու սանհանգույցը կունենան նորաոճ տեսք և կդառնան Ձեր բնակարանի ամենահաճելի վայրը: MARQUIS բրենդը մեր երկրում 5 տարիների ընթացքում հասցրել է ճանաչելի դառնալ հայ սպառողների շրջանում՝ մշտապես նորացվող տեսականու, որակի և գնի մատչելի համադրության, սպառողի հանդեպ ազնիվ մոտեցման շնորհիվ: Գնելով մեկ անգամ՝ խնայում եք շատ ավելի երկար: MARQUIS՝ որակը սկսվում է այստեղից: Հեռ. 093 24 21 24
Комментариев нет:
Отправить комментарий